Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:51
23.09.25
191

Ալիևը՝ չար ոստիկան, Էրդողանը՝ բարի. նյարդային կծկումներ՝ Թրամփի ուղու վրա

 

Փաշինյանի՝ «Խաղաղությունը եկել է, եկել է խաղաղությունը» ցնծագին հայտարարություններին շարունակում է շառաչուն ապտակներով պատասխանել Բաքուն: Մինչ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները Նյու-Յորքում հայտարարում են խաղաղության օրակարգն առաջ տանելու մասին, Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը Բաքվից Երևանին հիշեցնում է նախապայմանը՝ խաղաղության համաձայնագրի համար նախ պետք է փոխել Հայաստանի սահմանադրությունը: