Լրահոս
Քաղաքական
12:45
30.07.22
483

Ալեն Սիմոնյանը թքել է իր վրա գինի շփած կնոջ վրա․ oragir.news

Img default alt hy

Մի քանի ժամ է՝ լրատվամիջոցներում եւ սոցցանցերում տարածվում է տեղեկություն Երեւանի կենտրոնում ԱԺ նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած արտառոց միջադեպի մասին։

Ըստ շրջանառվող տեղեկատվության՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թիկնապահների ուղեկցությամբ շրջելիս է եղել Կասկադի մոտակայքում, երբ բացօթյա սրճարանում նստած մի կին գինին շփել է ԱԺ խոսնակի վրա։ Ականատեսների վկայությամբ՝ ի պատասխան քաղաքացու գործողության՝ ԱԺ նախագահը թքել է վերջինիս դեմքին և հեռացել։ Այս մասին գրել է oragir.news լրատվականը։