Լրահոս
Հասարակական
23:50
24.07.22
194

51-ամյա վարորդը 07-ով մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է ցորենի դաշտում

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 15;30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 51-ամյա Գարիկ Հակոբյանը իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով Զոլաքար-Վարդենիկ ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ցորենի դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են ոստիկաններն ու քաղաքացիները։