Լրահոս
Հասարակական
23:00
23.07.22
283

30-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 23-ին, վրաերթ է տեղի ուենցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Գևորգ Մ․-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում «Գրանդ Սպորտի» մոտ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն։

Այնուհետև օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ մեծահասակ կնոջը՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոն։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները տատ ու թոռ են և բնակվում են Արարատի մարզի գյուղերից մեկում։