Լրահոս
Տարածաշրջան
18:52
06.10.25
179

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

Img default alt hy

Լեռնային Ղարաբաղն օկուպացրած Ադրբեջանը թուրքական ընկերությունների հետ համատեղ Քարվաճառում իրականացնում է ռազմավարական էներգետիկ նախագիծ։

Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ 3100մ բարձրության վրա կառուցվող հողմակայանի նախնական հզորությունը լինելու է 240 Մվտ, որը հետագայում կարող է հասնել մինչև 600 Մվտ-ի։ Հողմակայանը նախատեսվում է շահագործման հանձնել 2028 թվականին։

Ադրբեջանի էներգետիկ ռազմավարության համաձայն՝ մինչև 2030 թվականն այդ երկրում նախատեսվում է հասնել մինչև 6 Գվտ վերականգնվող էներգիայի հզորության, որի զգալի մասը՝ 4 Գվտ-ը, ուղղվելու է արտահանման։