Լրահոս
Արտաքին քաղաքականություն
11:37
03.08.22
142

Տայբեյում հայտարարել են, որ Պեկինի ռազմական ակտիվությանը կհակազդեն ԱՄՆ-ի հետ կապերի ամրապնդմամբ

Img default alt hy

Տայբեյն ի պատասխան Տայվանի նեղուցի շրջանում Պեկինի ռազմական ակտիվության ուժեղացման մտադիր Է մեծացնել իր պաշտպանությունը և ամրապնդել փոխգործակցությունն ԱՄՆ-ի հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 3-ին այդ մասին իր պաշտոնական կայքում հայտարարել Է Տայվանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Ներկայիս իրավիճակում կառավարությունը, բացի ռազմական հնարավորությունների մեծացումից, նաև սերտ շփումներ և փոխգործակցություն կպահպանի ԱՄՆ-ի և հայացքներով մոտ մյուս երկրների հետ, համատեղ կպաշտպանի կանոնների վրա հիմնված միջազգային կարգը, կխուսափի տարածշրջանում Էսկալացիայի սաստկացումից, կպահպանի խաղաղությունը, կայունությունը և բարգավաճումը Տայվանի նեղուցում, ինչպես նաև ամբողջ Հնդկա -խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,- ասված Է հաղորդագության մեջ:

Կղզու արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել Է, որ Պեկինը շրջանում իր ռազմական ակտիվությամբ «մարտահրավեր Է նետել համաշխարհային կարգին, խախտել Է խաղաղությունն ու կայունությունը Տայվանի նեղուցում»: Տայբեյում առանձնահատուկ անհանգստություն Է առաջացրել զինավարժանքների անցկացման գոտում օտարերկրյա ինքնաթիռների և նավերի մուտքի՝ Պեկինի իշխանությունների արգելքը, ասված Է հաղորդագրության մեջ: Դա, գերատեսչության կարծիքով՝ լրջորն ազդում Է միջազգային առևտրի և լոգիստիկայի վրա: Չնայած Պեկինի կողմից բողոքներին, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսակ Նենսի Փելոսին օգոստոսի 2-ի երեկոյան ժամանել Է Տայբեյ:

Այդ այցը դարձել Է այդ աստիճանի ամերիկացի քաղաքական գործչի առաջին այցելությունը կղզի վերջին 25 տարվա ընթաքում: ՉԺՀ-ն բազմիցս նախազգուշացրել Է ամերիկյան կողմին, որ այցը, եթե այն կայանա, չի մնա առանց հետևանքների, և Չինաստանը կձեռնարկի խիստ միջոցներ: Ի պատասխան Պեկինը հայտարարել Է ափի երկայնքով և Տայվանի շուրջը վեց շրջաններում մարտական հրաձգություններով և հրթիների արձակումներով մի ամբողջ շարք ընդգրկուն ռազմական վարժանքեր սկսելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: