Լրահոս
Իրավական
20:14
06.10.25
210

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Տաթև գյուղի իր գոմի մոտ

Img default alt hy

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 13:50-ին, Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները Տաթև գյուղի վարչական տարածքում գտնվող իր գոմի մոտակայքում հայտնաբերել և արգելանքի են վերցրել 34-ամյա տղամարդու:

Հուլիսի 21-ից նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից սպանության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։