Լրահոս
Քաղաքական
23:31
06.10.25
246

Փաշինյանին անվստահություն հայտնող թաքնված ՔՊ-ականներ կա՞ն. իմփիչմենթի նախաձեռնությունը մերժվեց

ՔՊ-ականները մերժել են «Պատիվ ունեմ» խմբակցության՝ «վարչապետին անվստահություն հայտնելու մասին» հայտարարության նախագիծը: Ընդդիմադիրները պնդում են, որ վարչապետի հրաժարականի հիմքերը բազմաթիվ են՝ սկսած Հայաստանի տարածքային ամբողջականության խաթարումից մինչև ազգային անվտանգության համակարգի խարխլում։ Կանխատեսելի էր ՔՊ-ականների այս որոշումը, սակայն նախաձեռնության հեղինակները չեն նահանջում, հույս ունեն, որ դեռ կստանան անհրաժեշտ 18 ստորագրությունը ՔՊ-ից, ժողովուրդն էլ իր խոսքը փողոցում կասի: