Լրահոս
Քաղաքական
18:54
19.09.25
440

Որոշում ենք կայացրել վերակառուցել Ալավերդիի կենտրոնական այգին․ Նարեկ Կարապետյան

Img default alt hy

Սեպտեմբերի 17-ին մենք եղել ենք Ալավերդի քաղաքի կենտրոնում և ժողովրդի հետ հանդիպման ժամանակ մենք տեսանք, որ հայաստանյան քաղաքի համար շատ խղճուկ վիճակում է գտնվում Ալավերդիի կենտրոնը։

Մենք որոշում ենք կայացրել վերակառուցել Ալավերդիի կենտրոնական այգին և այդ հայտը ուղարկելու ենք Ալավերդիի քաղաքապետարան։

Հուսով ենք, որ քաղաքապետարանում կընդունեն մեր հայտը, և «Մեր ձևով» շարժումը կվերակառուցի Ալավերդիի կենտրոնական այգին, որովհետև չի կարող այսպիսի գեղեցիկ քաղաք չունենալ լավ զբոսնելու, ճեմելու վայր։

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյան