Լրահոս

2025-10-07
  • Img default alt hy
    Հասարակական
    Վաղարշապատում բախվել են «VAZ»-ն ու «ZIL»-ը. կա տուժած
    Հոկտեմբերի 7-ին, ժամը 08:15-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Մեսրոպ Մաշտոցի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան և «ZIL» մակնիշի բեռնատարը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
    12:00
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նոյեմբերի 9 փաստաթուղթը, եթե համեմատեք այս ամեն ինչի հետ, այսօր այն երազանքի փաստաթուղթ կարելի է անվանել. Քոչարյան
    «Միացյալ Նահանգները այն երկիրը չի, որի հետ կարելի է ստորագրել մի փաստաթուղթ, հետո, 1 ամիս, 2 ամիս հետո կամ 6 ամիս հետո, չեղարկել, ասել չէ, չենք ընդունում, և բավական դժվար է։ Չի նշանակում, որ Միացյալ Նահանգների ինչ ասի, պետք է անես։ Ո՛չ։ Միացյալ Նահանգները կտրուկ դեմ էին Իրան-Հայաստան, գազամուղ կառուցման։ Բայց մենք կառուցեցինք։ Մի քանի պատվիրակություն հատուկ եկել են Հայաստան, ինձ հասցնելու համար այն հանգամանքը, որ իրենք դեմ են, բայց կառուցել ենք և պահպանել Միացյալ Նահանգների հետ հարաբերություններ։ Նույնիսկ 1000-ամյակների ծրագրի մեջ ներառված է Հայաստանը։ Եվ ավելի ճիշտ ձևը, դիվանագիտական ձևը, ոչ թե ասել՝ մենք սա չենք ընդունում, այլ փորձել պրոյեկտը մեծացնել»,- նշել է նախագահը։
    11:57
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել են առևտրային կազմակերպության տնօրենի կողմից տարբեր պաշտոնատար անձանց կաշառք տալու բազմաթիվ դեպքեր
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ առևտրային կազմակերպության տնօրենը ինչպես անձամբ, այնպես էլ խմբի կազմում, իր օգտին ապօրինի գործողություններ կատարելու դիմաց կաշառք է տվել տարբեր պաշտոնատար անձանց: Մասնավորապես՝ առևտրային կազմակերպության տնօրենը, գործելով խմբի կազմում, Երևան քաղաքում կառուցվող շինության գազամատակարարման աշխատանքների իրականացման ժամկետանց տեխնիկական պայմանների հետ կապված խնդիրները կարգավորելու և անհրաժեշտ փաստաթղթերին ընթացք տալու համար 2024թ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին տվել է 2 մլն ՀՀ դրամ կաշառք: Բացի այդ, իր ընկերության միջոցով ևս 5 տարբեր հասցեներում կատարված թերի աշխատանքների ու շահագործման վերաբերյալ համապատասխան թույլտվություններ տալու համար 2024 թվականին ընդհանուր շուրջ 500.000 ՀՀ դրամ կաշառք է տվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձանց: Նախաքննությամբ բացահայտվել են նաև 2024թ. հոկտեմբերին նշված կազմակերպության տնօրենի կողմից առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին ընդհանուր 300.000 ՀՀ դրամ կաշառք տալու դեպքեր՝ պետության կարիքների համար գազաբաշխիչ կայանի կառուցմանը վերաբերող համապատասխան փաստաթղթերը կեղծելու և դրանցում աշխատանքներն ավարտված լինելու մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներառելու համար: Բացի այդ, կազմակերպության տնօրենը համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնելու և ապօրինի կոյուղատար կառուցելու պայմաններում իրեն վարչական պատասխանատվության չենթարկելու համար 2024թ. ընթացքում 400.000 ՀՀ դրամ կաշառք է տվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին: Պարզվել է նաև, որ 2025թ. հունվարին նշված կազմակերպության տնօրենն այլ անձի հետ նախնական համաձայնությամբ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պաշտոնյային առաջարկել է կաշառք տալ՝ առանց օրենքով սահմանված հիմքերի առկայության իր մատնանշած անձին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը կազմակերպելու համար: Քրեական վարույթի շրջանակում բացահատվել է նաև ՀՀ ՆԳՆ կարիքների համար հայտարարվելիք մրցույթներին նույն անձին պատկանող ընկերության՝ հաղթող ճանաչվելու գործընթացն ապահովելու և դրա դիմաց ստացվելիք եկամուտից ՆԳՆ պաշտոնյային կաշառք տալու վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու դեպք: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար առևտրային կազմակերպության տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ), 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (5 դրվագ) և 437-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով և գրավով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
    11:55
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: 
    11:45
    07.10.25
    Ավելին
  • Սպորտ
    Էդգար Սևիկյանը լքել է հավաքականի ճամբարը
    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը բաց կթողնի հավաքականի առաջիկա խաղերը:
    11:38
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Օգոստոսի 8-ի համաձայնագրից Հայաստանը ստացել է զրո, Փաշինյանը՝ նկար Թրամփի ստորագրությամբ. Ռոբերտ Քոչարյան
    «Այնտեղ եղել են սեղան, աթոռ, նկար, դրոշ և Փաշինյան։ Ինձ համար ընդհանրապես հասկանալի չէ, թե պետության ղեկավարների ներկայությամբ ինչ է նշանակում նախաստորագրել, եթե ամեն ինչ արդեն պայմանավորված է։ Ավելի լավ առիթ՝ այդ փաստաթղթերը հենց ղեկավարների կողմից ստորագրելու, պարզապես չէր կարող լինել։ Սա, իսկապես, հարցեր է առաջացնում»,- ընդգծել է Քոչարյանը։
    11:35
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հալեպում մահացու բախումներից հետո կառավարական ուժերի և քրդական ուժերի միջև հրադադար է հաստատվել
    Ըստ անվտանգության ուժերում Syria TV-ի աղբյուրի՝ ՍԴՈւ-ն ականանետային արկեր է արձակել և գնդացիրներից կրակ բացել բնակելի թաղամասերից մեկի վրա, ինչի հետևանքով վիրավորվել է 8 խաղաղ բնակիչ։ Մեկ այլ  թաղամասում ականանետային արկի հարվածից զոհվել է 1 կին, 4 մարդ՝ վիրավորվել։ Նշվում է, որ բնակելի այլ հատվածներում ևս կան վիրավորներ, նրանց հստակ թիվը չի հաղորդվում։ 
    11:30
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պարեկները փորձում են բերման ենթարկել Վարդան Ղուկասյանի ավտոմեքենան․ «Հրապարակ»
    Քիչ առաջ «Հրապարակ»-ը տեղեկացել է, որ վաղ առավոտից Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կրկին ճնշումներ են գործադրվում։ Այս անգամ ոստիկանության պարեկային ծառայությունը փորձում է բերման ենթարկել քաղաքապետի ավտոմեքենան՝ պատճառաբանելով, թե այն տեխնիկական խնդիր ունի և չի կարող շահագործվել, գրել է «Հրապարակը»։ Պարեկային ծառայության աշխատակիցները նշել են, թե մեքենան զրահապատ է և չի համապատասխանում շահագործման կանոններին՝ պահանջելով այն քարշակով տեղափոխել ոստիկանության բաժանմունք։
    11:19
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում տրոլեյբուսում հայտնաբերվել է կնոջ դի
    Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց պողոտայի 23 հասցեի դիմաց Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսի սրահում դի կա: Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: Տրոլեյբուսի սրահում հայտնաբերվել է Երևանի բնակիչ 67-ամյա Վարսենիկ Բ.-ի դին: Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
    11:15
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հայաստանն իր Սահմանադրությունից պետք է հեռացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումները․ Բայրամով
    «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ադրբեջանի հետևողական ջանքերն ու նպատակաուղղված գործողությունները ծառայում են նաև մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը», — հայտարարել է Բայրամովը:
    11:09
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՍԴ նախագահի վարորդն արհամարհում է օրենքը
    Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Արմենակյան փողոցում «Volvo» մակնիշի «001 OS 01» համարանիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում էր առանց ամրակապվելու: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան սպասարկում է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանին: Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։
    11:05
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ուղիղ I Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը
    Ուղիղ I Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը
    11:00
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հոկտեմբերին մեկնարկելու է Վեհափառի դեմ արշավը. «Իրավունք»
    Իշխանական աղբյուրների համաձայն` հոկտեմբերին մեկնարկելու է Վեհափառ Հայրապետի դեմ կեղտոտ արշավի սկիզբը։ Իսկ մինչ այդ, «օպերացիան» բարով-խերով անելու համար խայտառակ կերպով կարգալույծ եղած Նշան Հովհաննիսյանին բերել ու տեղավորել են Կառավարությունում, որպեսզի եկեղեցու դեմ արշավի «հրամանատար» կարգված աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին օգնի գտնել տասը արծաթով եկեղեցին ուրացող հոգեւորականների։
    10:55
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գեղարքունիքում «Mercedes»-ը բախվել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված ձիnւն. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
    Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Ճամբարակ քաղաքից դեպի Վերին Ճամբարակ ավտոճանապարհի 17 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 46-ամյա Արա Ե․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված ձիուն։
    10:45
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    71 հազար դոլար վարկ՝ ՔՊ-ական Հայկ Ղալումյանին. ինչ ունեցվածք ունի Տավուշի մարզպետը. «Ժողովուրդ»
    Նշենք, որ Հայկ Ղալումյանի եկամուտներից 15 մլն 988 հազար դրամը աշխատավարձ է Տավուշի մարզպետարանի աշխատակազմից, իսկ 3 մլն 780 հազար դրամը վարձակալության դիմաց ստացված եկամուտ է «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Մինասյանից։
    10:40
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Եգիպտոսում կշարունակվեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցությունները
    Պաղեստինցի և եգիպտացի պաշտոնյաները լրատվամիջոցին հայտնել են, որ քննարկումների առանցքում «տեղում համապատասխան պայմանների» ստեղծումն է իսրայելցի բոլոր պատանդների և պաղեստինցի մի շարք բանտարկյալների փոխանակման համար։ 
    10:30
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վալոդյա Գրիգորյանի և Մհեր Ախտոյանի թիմակցիների ծեծկռտուքի դեպքով ձերբակալվածներ կան․ ArmLur
    Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին սպանվել էր Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, ինչպես նաև քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Սպանությունը ցնցեց համայնքը։ Ընդամենը մի քանի օր անց՝ նույն Մերձավանում, գիշերը կոտրվել ու ջարդվել է սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանի եղբոր՝ այս տարվա փետրվերի 5-ին սպանված Գրիգոր Օհանյանի գերեզմանը, ինչն էլ դարձավ նոր բախումների պատճառ։ Այսօր արդեն իրավիճակը Մերձավանում դուրս է գալիս վերահսկողությունից՝ իրավապահները փաստացի չեն կարողանում լիարժեք վերահսկողություն սահմանել համայնքում։ Փորձեր են արվում տեղում հսկողություն հաստատել, սակայն բնակիչները փաստում են՝ վախի մթնոլորտը մնում է գերակշռող։
    10:25
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Օնիկ Ախվերդանն ընտրվեց Փարաքարի համայնքապետ
    Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
    10:15
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը սկսել է բացահայտ իր «личный неприязнь»- ը ի ցույց դնել Գևորգ Պապոյանի նկատմամբ․ «Իրավունք»
    Կառավարական աղբյուրների փոխանցմամբ` ՔՊ վարչության ընտրություններից հետո Փաշինյանը սկսել է մի այլ կարգի մանրադիտակի տակ պահել իրենից հետո ամենաշատ ձայներ ստացած Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանին։
    10:05
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:00
    07.10.25
    Ավելին