Լրահոս
2026-05-28
-
Մամուլի տեսությունՈ՞վ է Արցախի ներկայացուցչության շենքը «խլելու» որոշում կայացրած դատավորը․ «Ժողովուրդ»2022 թվականի հայտարարագրի համաձայն՝ տարեվերջին նրա հաշիվներում առկա է եղել 280 ԱՄՆ դոլար և 2 միլիոն 590 հազար 785 դրամ։ Կանխիկ դրամական միջոցների մասով տարեսկզբին նա ունեցել է 9 հազար ԱՄՆ դոլար, 4 միլիոն դրամ և 20 հազար եվրո, իսկ տարեվերջին՝ 6 հազար ԱՄՆ դոլար, 4 միլիոն դրամ և 15 հազար եվրո։Ավելին09:2028.05.26 -
ՀայաստանՆերկա բարդ ժամանակներում պիտի միաբանվենք և միասնաբար հզորացնենք մեր պետությունը․ ՎեհափառՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք հղում համայն մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս՝ Հանրապետության տոնի առիթով: Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրումը նշանավորելով՝ հիշում ենք Սարդարապատի, Ղարաքիլիսայի ու Բաշ Ապարանի հերոսամարտերը։ Այդ պատմական գոյամարտերում վճռորոշ դերակատարություն ունեցավ Ամենայն Հայոց Գևորգ Հինգերորդ Կաթողիկոսը։ Կենաց-մահու պայքարում մեր ժողովրդի քաջարի զավակները, այդ թվում մեր Սուրբ Եկեղեցու հոգևորականները, հաղթանակ տարան և սերունդների համար ապահովեցին հարազատ հողում անկախ ու ազատ ապրելու արդար իրավունքը: Նույն անվեհեր ոգով ազգիս նվիրյալ զավակները նոր ժամանակներում անձնվիրաբար պաշտպանեցին երկիր հայրենին, շատեր իրենց անգին կյանքը զոհեցին մեր պետականության անսասանության և անվտանգ ու արժանապատիվ ապագայի համար։ Այսօր մենք ազգովի գլուխ ենք խոնարհում մեր հերոսների առջև և անմար պահում նրանց լուսավոր հիշատակը մեր սրտերում։ Ներկա բարդ ժամանակներում, արտաքին ու ներքին մարտահրավերներին հանդիման, պիտի միաբանվենք և միասնաբար հզորացնենք մեր պետությունը, ծաղկուն ու շեն դարձնենք համայն հայոց կյանքը։ Թող Բարձրյալ Տերը առատապես օրհնի և հաստատուն պահի մեր երկիրն ու Քրիստոսասեր մեր ժողովրդին ի Հայաստան և ի սփյուռս այսօր և միշտ. ամեն»։Ավելին09:1528.05.26 -
ՀասարակականԱդրբեջանական ԱԹՍ-ների առաջին զոհերից մեկը. Դավիթ Ալեքսանյանը միշտ ներկա էԱսկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքի 5 բնակիչ է սպանվել 2023-ի մեկօրյա պատերազմի ժամանակ, այդ թվում՝ երեք երեխա: Նրանցից մեկը՝ Դավիթը, այսօր չափահաս կդառնար:Ավելին09:0028.05.26
2026-05-27
-
ՄշակույթՀրաչյա Աճառյանի 150-ամյակի առթիվ հոբելյանական միջոցառումներ կլինենԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ղեկավարությամբ մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել է հոբելյանական միջոցառումների ծրագիրը․ հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։Ավելին23:4527.05.26 -
Իրավական1 կիլոգրամից ավելի մարիխուանա է հայտնաբերվելՔրեական ոստիկանները բացահայտել են մաքսանենգ ճանապարհով ներկրած թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպք․ 1 կիլոգրամից ավելի մարիխուանա է հայտնաբերվել: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից:Ավելին23:3027.05.26 -
ՀասարակականԻրենց հակառուսական քարոզը բերեց գյուղացիների դժբախտությունը. հայկական ապրանքը «ջուրն է ընկնում»Առաջինը հայ-ռուսական չարագուշակ քամիներից հայկական ծաղիկներն էին թոշնել: Ռուսները սկսել էին չընդունել մեր ջերմոցների ծաղիկները: Արմավիրում շատ ծաղկագործներ դեռ անցած տարի էին քանդել ջերմոցները՝ փոխարենը միրգ բանջարեղեն ցանել: Այս տարի բոլորն են տուժել: Ելակն էլ են Լարսից հետ ուղարկում, ծաղիկներն էլ:Ավելին23:1627.05.26 -
ՔաղաքականՀայաստանը ցնցած Մամեդովն ու Իվանովնան ֆեյք են. սկանդալային հրապարակման հետքերովԸնտրություններից առաջ հակառուսական տրամադրությունները սրելո՞վ է փորձում իր ընտրազանգվածը մոբիլիզացնել Նիկոլ Փաշինյանը: Փորձագետները այլ բացատրություն չունեն: Ուրիշ ինչու՞ պետք է մերձիշխանական լրատվամիջոցներն ու, այսպես կոչված, քաղհասարակության ներկայացուցիչները տարածեն անհայտ ինչ-որ մեդիամիջոցի սականդալային հրապարակումը, համաձայն որի` Ռուսաստանը փորձում է խառնվել Հայաստանի ներքին քաղաքական կյանքին:Ավելին23:0027.05.26 -
ՀասարակականՄայիսի 29-ին արցախցիներին կներկայացվեն պարզաբանումներ ընտրական իրավունքի և դրա իրացման ընթացակարգերի վերաբերյալ. Արցախի տեղեկատվական շտաբԱրցախի տեղեկատվական շտաբից հայտնում են՝ արցախցիների հետ հանդիպում կկազմակերպվի, որտեղ նրանց կներկայացվեն պարզաբանումներ՝ ընտրական իրավունքի և դրա իրացման ընթացակարգերի վերաբերյալ։Ավելին22:4527.05.26 -
ՄիջազգայինԵԱՏՄ-ի արտոնությունները Հայաստանին տրվել են փաթեթային համաձայնագրով․ Օվերչուկ«Եթե նրանք ցանկանում են ԵՄ-ի նման գներ, ապա դրանք պետք է լինեն ԵՄ-ի նման», – ասել է Օվերչուկը։Ավելին22:3027.05.26 -
ՔաղաքականՍտախոսն իրեն այնպես է պահում, կարծես Ուրուգվայի հայտնի նախագահն է․ Րաֆֆի Ասլանյան«Փաշինյանն այսօր ասում է՝ պերաշկի ուտողը պետք է ընտրի պերաշկի ուտողին՝ բնականաբար նկատի ունենալով իբրև թե իրեն։ Իհարկե, ի սկզբանե պարզ էր, որ ավտոբուսում նրա կողմից կարկանդակ ուտելը սահմանափակ մտածողություն և մտավոր կարողություններ ունեցող հասարակության անդամներին ուղղված փիար քայլ էր։ Բայց ո՞վ է տեսել «պերաշկի ուտող», ում, աշխատավարձից, միլիոնավոր պարգևավճարներից զատ, միայն պետական բյուջեից կենցաղային, առօրյա կարիքների համար հատկացվում է տարեկան 621 միլիոն ՀՀ դրամ։Ավելին22:1927.05.26 -
ՔաղաքականՀունիսի 7-ի ԱԺ ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի«ԿԸՀ մայիսի 25-ին ստացել է «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչության որոշումն առ այն, որ ինքնաբացարկ են հայտնում ԱԺ հերթական ընտրություններին մասնակցությունից։ Վարչության նիստի որոշումը ստորագրված է եղել վարչության անդամների կողմից: ԿԸՀ մայիսի 26-ի արտահերթ նիստին ներկա են եղել նաև ԱԼՅԱՆՍ առաջադիմական ցենտրիստական կուսակցության լիազոր ներկայացուցիչները, որոնք հաստատել են, որ իրենց քաղաքական ուժի մշտապես գործող մարմինը նման որոշում է կայացրել։Ավելին22:0827.05.26 -
ՔաղաքականԱյս մարդը բոլոր հարցերով գցեց հայ ժողովրդին. Քոչարյանը «քաղաքական խարդախ» է անվանում ՓաշինյանինԳորիսում Նիկոլ Փաշինյանին «քաղաքական խարդախ» է անվանել Ռոբերտ Քոչարյանը, խոստացել՝ թույլ չտալ, որ նա ժողովրդին խաբելու ևս մեկ հնարավորություն ստանա:Ավելին22:0027.05.26 -
ՀասարակականՇղթայական ավտովթար Երևանում․ Սեբաստիա փողոցում բախվել է 5 ավտոմեքենաԱյսօր՝ մայիսի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են «Mercedes», «Hongqi», «Chevrolet», «Nissan» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին21:4927.05.26 -
ՔաղաքականՄոսկվան իրերն իրենց անունով է կոչում, Փաշինյանը «կուչ չի գալիս». հայ-ռուսական գազային լարվածությունՊաշտոնական Մոսկվան այսօր փաստացի հերքել է Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ արած հայտարարությունը, թե ինքը Վլադիմիր Պուտինի հետ նոր բանակցության պայմանավորվածություն ունի և այն ծրագրված է հունիսի երկրորդ կեսին, այսինքն՝ մեր երկրում Ազգային ժողովի ընտրություններից մեկ շաբաթ հետո: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հատարարել է, որ մոտ ապագայում Պուտինի և Փաշինյանի միջև շփումներ չեն սպասվում, նրա բառերով՝ դրանք արդեն վերջերս կայացել են: Պուտին-Փաշինյան ապրիլմեկյան հանդիպման ամենակոշտ շեշտադրումները կամաց-կամաց կյանքի են կոչվում: Ինչպես և նկատում էին փորձագետները, Պուտինը հենց այնպես չէր հիշեցրել, թե ինչ արտոնյալ պայմաններով է Հայաստանը գազ գնում դաշնությունից: Սկանդալային հայտարարություն է արել այսօր Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Մարիա Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը միակողմանիորեն կդադարեցնի կամ կչեղարկի Հայաստանի հետ գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը, եթե Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության գործընթացը շարունակվի։Ավելին21:3627.05.26 -
ՄիջազգայինՀՀ ղեկավարությունն իրեն թույլ է տալիս ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի մասին uադրիչ հայտարարություններ անել․ ՊեսկովՀայաստանի ղեկավարությունը իրեն թույլ է տալիս ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի մասին սադրիչ հայտարարություններ անել, սակայն այդ երկրում կան ուժեր, որոնք այլ տեսակետ ունեն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։Ավելին21:2727.05.26 -
ՔաղաքականՓախչողը ինքն է, իր տեսակով փախչող է. Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վախերի մասինՆախընտրական քարոզարշավի 20-րդ օրն է: Երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հարցերին է պատասխանել այն Մեղրիում, որ, ըստ փաշինյանական քարոզչության, ինքը իբրև հանձնել էր ուզում: Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է ՔՊ-ականների մեղադրանքներին, թե որոշ ընդդիմադիրներ ռուսական աջակցություն են վայելում: Նրա խոսքով՝ իրականում հակառակն է՝ այդ Քաղաքացիական պայմանագիրն է աջակցություն ստանում Արևմուտքից: Դրա վկայությունն է, ըստ Քոչարյանի, նաև Մարկո Ռուբիոյի՝ արագացված ռեժիմով այցը մեր երկիր:Ավելին21:1427.05.26 -
ՔաղաքականՄարդկանց ապրելու տարբերակներ է առաջարկում Ծառուկյանը. ԲՀԿ-ն՝ ԳեղարքունիքումՄարտունիում են եղել Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամները: Գագիկ Ծառուկյանը խոստացել է այնպես անել, որ կարտոֆիլ ցանելը նորից շահավետ դառնա գյուղացու համար: Նա մտադիր է նաև կարտոֆիլի ընդունման կետեր բացել Գեղարքունիքում:Ավելին20:5827.05.26 -
ՔաղաքականՀայաստանը ստացել է ՌԴ էներգետիկայի նախարարի նամակն ու կարձագանքի ըստ անհրաժեշտության. ԱԳՆՀՀ արտաքին գործերի նախարարությունը ժամը 15:00-ի դրությամբ ստացել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ ուղղված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Ըստ լրատվամիջոցների, նամակում ռուսական կողմը Հայաստանին սպառնացել է միակողմանիորեն կասեցնել կամ չեղյալ հայտարարել գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարումների մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ անդամակցության գործընթացը։ Այս մասին հայտնում է Արմենպրեսը։Ավելին20:3627.05.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Նոր սկանդալներ, կեղծ բացահայտումներ, ճոխ խոստումներ. քարոզարշավի 20-րդ օրըՀայլուր 20։30 Նոր սկանդալներ, կեղծ բացահայտումներ, ճոխ խոստումներ. քարոզարշավի 20-րդ օրըԱվելին20:3027.05.26 -
ՀասարակականՇատ ավելի վախենալու է հայրենիքի կորուստը, քան ազատազրկումը. Գերասիմ ՎարդանյանՇատ ավելի վախենալու է հայրենիքի կորուստը, քան ազատազրկումը. Գերասիմ ՎարդանյանԱվելին20:2127.05.26