Լրահոս

2019-07-03
  • Հայաստան
    Հայաստանը դուրս է գալիս բաց ծով. պատրաստվում է օրինագիծ

    Իշխանական պատգամավոր Արմեն Փամբուխչյանը՝ ծով չունեցող Հայաստանի համար մշակել է ծովային օրենսդրություն: Նախատեսվում է, որ այն հնարավորություն կտա ունենալ հայկական դրոշով նավեր, դրանցով կատարել բեռնափոխադրում: Աշխարհում 44 երկիր կա, որոնք չունեն ուղիղ ելք դեպի ծով, բայց օգտվում են բեռնափոխադրման այս այլընտրանքային մեթոդից:  

    23:27
    03.07.19
    Ավելին
  • Աշխարհ
    Ողբերգական հրդեհ՝ ռուսական սուզանավի վրա. Կրեմլը լռում է

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետազոտական սուզանավում բռնկումն ու անձնակազմի 14 անդամների մահը ՙՍարսափելի կորուստ՚ է որակել և հանձնարարել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին անձամբ հետևել քննչական աշխատանքներին:

    23:26
    03.07.19
    Ավելին
  • Իրավական
    Քոչարյանի փաստաբաններ. «վերաքննիչը ձգձգում է գործը»

    Երկրորդ նախագահի փաստաբանական թիմը մեղադրում է վերաքննիչ դատարանին՝ Քոչարյանի գործը արհեստականորեն ձգձգելու և սառեցնելու համար: Նրանց կարծիքով՝ անտեսվում է անձի կալանավորված լինելու հանգամանքը: Պաշտպանները հետաքրքիր համընկնումներ են նկատում՝ իշխանությունների նախաձեռնած դատաիրավական փոփոխություների ու Քոչարյանի դատավարության զարգացումների միջև:  

    23:25
    03.07.19
    Ավելին
  • Քաղաքական
    Փողը չի գալիս այնտեղ, որտեղ դատարանների դռներ են փակվում

    Որքանով է վերջերս բարձրացած նվազագույն աշխատավարձը օգնելու սոցիալական կուտակված խնդիրներին: Նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը համոզված է, որ աշխատավարձի մինիմալ շեմը բարձրացնելու համար կառավարության ներկայացրած թիվը մի քանի անգամ փոքր է, քան պետք է իրականում: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի կարծիքով էլ՝ պետության սոցիալական աջակցությունը կարևոր է, բայց մարդկանց կյանքի որակը բարձրացնելու համար՝ եկամուտները պետք է ավելացնել:

    23:24
    03.07.19
    Ավելին
  • Հայաստան
    Մարդասիրությունը՝ այո, միակողմանի զիջումներ՝ ոչ

    Հայաստանը խաղաղություն է ուզում, բայց դա չի նշանակում, որ մենք պատրաստ ենք միակողմանի զիջումների՝ այսօր ասել է արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա խոսել է նաև Ֆրանս-ադրբեջանական զենքի սպասվող առք ու վաճառքի մասին, նշելով որ Ֆրանսիան պետք է ձեռնպահ մնա Ադրբեջանի հետ որևէ համագործակցությունից, որը կարող է խաթարել ռազմական բալանսն ու խաղաղությունը մեր տարածաշրջանում:

    23:22
    03.07.19
    Ավելին
  • Ծարավ մարդիկ ու այգիներ Նոր Խարբերդում

    Երևանի Նոր Խարբերդ թաղամասը չլուծվող ջրի խնդրի առաջ է կանգնել: Ոչ միայն խմելու, այլև ոռոգման: Խնդրի մասին ընտրություններից-ընտրություններ հիշող պաշտոնյանները Նոր Խարբերդի բնակիչներին հիշեցնում են Նար Դոսի հերոսներին:

    23:19
    03.07.19
    Ավելին
  • Հասարակական
    Հեղափոխությունը պետք է ոչ միայն երկրի ներսում լինի

    Ի՞նչ է փոխել երկրի քաղաքական փոփոխությունը մարդկանց կյանքում: Տեսելու համար քաղաքագետ Մարիամ Մարգարյանը հորդորում է էլի սպասել, կարծում, որ հիասթափվելու համար դեռ շուտ է: Մեր երկրի ապագայի վերաբերյալ քաղաքական պատկերացումները նա հավաքել է իր նոր գրքում: Այն վերնագրելով ՙՔաղաքական արդիականացման հրամայականները՝՝ Հայաստանի Հանրապետությունում:  

    23:17
    03.07.19
    Ավելին
  • Արցախ
    Արցախյան կավի լեզուն. «Բրուտարթ» Շուշիում

    Արցախում առաջին անգամ անցկացվում է ՙԲրուտ Արտ՚ կավագործության միջազգային սիմպոզիումը: 15-օրյա աշխատանքի լավագույն նմուշները կցուցադրվեն Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում։ 

    23:15
    03.07.19
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տեղի է ունեցել ՀՅԴ-«Ժառանգություն» հանդիպում

    ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում այսօր «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում  տեղի  ունեցավ հերթական հանդիպումը, որին  «Ժառանգություն»-ից մասնակցում էին  կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, Գործադիր մարմնի անդամներ Հայկ Գասպարյանը և Գագիկ Մարգարյանը։ ՀՅԴ–ն ներկայացնում էին ՀՅԴ ԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը և Արմենուհի Կյուրեղյանը։

    17:51
    03.07.19
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մահացել է Ford Mustang-ի հեղիկանը

    Լոս Անջելոսում մահացել է Ford Mustang ավտոմեքենայի հեղինակ Լի Իակոկան: Վերջինս տարիներ ի վեր տառապում էր Պարկինսոնի հիվանդությունից, որը վերջերս բարդություններ էր ստեղծել: Իակոկան 94 տարեկան էր, տեղեկացնում է BBC-ն: Նա նաեւ «փրկել է» Chrysler ընկերությանը սնանկությունից եւ ասել. «Եթե կգտնեք սրանից ավելի լավ մեքենա՝ գնեք հենց դա»: Chrysler ընկերությունը նույնպես հայտնել է, որ ցնցված է Իակոկայի մահով:

    17:42
    03.07.19
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն աշխատանքային այց է կատարել ՊԲ

    Հայկական երկու հանրապետությունների միջև առկա ռազմական համագործակցության ծրագրի համաձայն՝ աշխատանքային այցով հուլիսի 3-ին ՊԲ է այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

    16:13
    03.07.19
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն | Հուլիսի 3
    13:32
    03.07.19
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պարզվում են 46-ամյա տղամարդու սպանության հանգամանքները

    ՀՀ  քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1973 թվականին ծնված տղամարդու  սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

    12:38
    03.07.19
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ողջ կենդանիներով կախազարդեր՝ Չինաստանում

    Չինաստանում ստեղծել են նոր կախազարդեր՝ բանալիների համար: Կախազարդերը պլաստիկ տարրաների մեջ են, որոնց մեջ կա ջուր եւ ջրային կենդանի: Կենդանիները մի քանի օր կարող են դիմանալ միայն:

     

    12:04
    03.07.19
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Հուլիսի 7-ին կմեկնարկի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը

    «Ոսկե ծիրան» 16-րդ  միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 7-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: 

    11:40
    03.07.19
    Ավելին