Լրահոս
-
ՀայաստանԵրկրաշարժի հետևանքով զոհեր, ավերածություն չկաՀայաստանում երեքշաբթի երեկոյան տեղի ունեցած երկրաշարժից ու մոտ 100 հետցնցումներից հետո, սեյսմիկ ակտիվությունը նվազում է: Երկրաշարժի հետեւանքով, զոհեր եւ ավերածություններ չկան: Վեց բալ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել էր Վրաստանին սահմանակից Բավրա գյուղի մոտակայքում: Ցնցումները զգացվել են Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևանում:
Ավելին23:2911.09.19 -
ՔաղաքականԱմուլսարը՝ Ազգային ԺողովումԱզգային ժողովի միջանցքներում էլ շարունակվում է թեժ Ամուլսարի թեման: Այս խնդրի վերաբերյալ իրենց կարծիքը հայտնելու համար՝ ամենաանհասանելին լրագրողների համար իշխանական պատգամավորներն են, ու հատկապես փոխխոսնակ Լենա Նազարյանը: Լրագրողներն էլ, հակառակի նման շատ լավ են հիշում ընդդիմադիր Լենա Նազարյանին, որը Ամուլսարի շահագործման ամենակրքոտ հակառակորդներից էր:
Ի դեպ՝ Ամուլսարի գործով նոր քննչական խումբ է ձևավորվել: Քննությունը հանձնվել է Քննչական կոմիտեի պետի տեղակալ Արսեն Այվազյանին: Ինչպես գիտեք, քննչական խմբի նախկին ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ հիմա ծառայողական քննություն է նշանակված:Ավելին23:2311.09.19 -
ԱրցախՍտեփանակերտում բացվել է Արցախի և Ֆրանսիայի բնակավայրերի միջև բարեկամության ցուցանակըՖրանսիայի խորհրդարանի պատվիրակության՝ Արցախ կատարելիք այցի շրջանակում Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում այսօր տեղի է ունեցել բարեկամության ցուցանակի բացման հանդիսավոր արարողությունը:
Ավելին17:2711.09.19 -
ԱշխարհApple-ը ներկայացրել է նոր iPhone 11-ըApple-ը ներկայացրել է նոր iPhone 11` 11 Pro և 11 Pro Max: iPhone 11-ը կունենա երկու տեսախցիկ՝ 12 մեգապիքսելանոց: Այն կունենա Night Mode ռեժիմ, որը թույլ կտա որակյալ նկարահանում անել մութ տարածքներում: Կարող եք ընտրել 7 գույների միջև, վճարելով՝ 700 դոլար: iPhone 11 Pro-ն կունենա հեռուստաօբյեկտիվ ունեցող երեք տեսախցիկ: Վաճառքը կսկսվի սեպտեմբերի 20-ից:
Ավելին16:5111.09.19 -
ՀայաստանԱԻՆ Սեյսմիկ ծառայությունը հաղորդում էՍեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով 20:22-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք, 10 կմ խորության վրա, գրանցվել է 4.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Այն նախնական տվյալներով՝ զգացվել է Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում: Սեպտեմբերի 11-ի ժամը 05:00 դրությամբ գրանցվել են 1.0-3.7 մագնիտուդով 100-ից ավելի հետցնցումներ, որոնք համեմատաբար թույլ են, քան առաջին ցնցումը, հետևաբար, կարելի է եզրակացնել, որ սեյսմիկ ակտիվությունը նվազում է:
Ավելին16:2011.09.19 -
ՀասարակականԱշխատանքից ազատվելու դիմում գրել է ոչ միայն Վանեցյանը. ՀրապարակՈչ միայն Վանեցյանը, կառավարության գրեթե բոլոր անդամները պարբերաբար դիմումներ են գրում, ապա դրանք պատռվում են վարչապետի կամ հենց դիմումատուների կողմից։
Ավելին10:5711.09.19
-
ՔաղաքականՄարտի 1-ին է իրականացվել գունավոր հեղափոխության առաջին փորձը. Աննա ԱբրահամյանԱվելին23:2110.09.19 -
ՀայաստանՀԱՊԿ կանոնադրությունը փոխվում է. ՀՀ-ՌԴ հարաբերությունները՝ ևսՀայաստանի խորհրդարանը օրենսդրական նոր նախաձեռնությամբ պատասխանում է Ռուսաստանին: Այսօր ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել մի օրինագիծ, որն արգելում է արտասահմանյան վարորդական վկայականով վարորդ աշխատել Հայաստանում: Ոստիկանության պաշտոնյայի խոսքով՝ այս արգելքը չի կիրառվի ԵԱՏՄ անդամ պետությունների վրա փոխադարձության կարգով: Այլ կերպ ասած՝ եթե այդ երկրները ճանաչեն հայկական վարորդական իրավունքը, մենք էլ կճանաչենք նրանցը:
Խորհրդարանում հայ-ռուսական հարաբերությունների թեման այսօր սրել է նաև ՀԱՊԿ կանոնադրությանը վերաբերող մի համաձայնագիր:Ավելին22:0110.09.19 -
Կուտական գյուղում կորած 15-ամյա աղջկան գտել են մահացածԳեղարքունիքի մարզի Կուտական գյուղում կորած 15-ամյա Արեգային այսօր մահացած են գտել։ Փրկարարները երեխայի մարմինը կեսօրին մոտ գտել են Կուտական և Կախակն գյուղերի դաշտամիջյան հատվածում: Աղջիկը անհետացել էր սեպտեմբերի 6-ին: Նա էպիլեպսիա ուներ:
Ավելին21:5610.09.19 -
Հասարակական«Սանիթեք»-ի աշխատողները պահանջում են աշխատավարձերըՍանիթեքի վարորդները, բանվորներն ու քաղաքի մաքրուհիները այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել նախ աղբահավաք ընկերության, ապա քաղաքապետարանի դիմաց: 10 օրից ավելի է անգործ են մնացել, իսկ օգոստոսի աշխատավարձն ընդհանրապես չեն ստացել: Ընկերությունից հայտնել են, որ քաղաքապետարանը ծառայության դիմաց չի փոխանցել գումարը: Քաղաքապետը կտրուկ հրաժարվել է, թե ինքը կապ ունի այս խնդրի հետ:
Ավելին21:5210.09.19 -
ԻրավականԼյովա Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ «Հյուսիս-Հարավ»-ի գործովՄասնավորապես` պարզվել է, որ թեև ըստ իրավական ընթացակարգերի ենթակապալառու կազմակերպությունների ընտրությունը գլխավոր կապալառու իսպանական կազմակերպության կողմից պետք է կատարվեր Ծրագրի ինժեների և պատվիրատուի՝ ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց համաձայնությամբ, սակայն փաստացի այդ գործընթացները ղեկավարվել են ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի կողմից, ով այդ գործընթացները կազմակերպել և իրականացրել է Ծրագրում որպես ենթակապալառու հանդիսացող «ՊՈԼԻՏՐԱՆՍՊՈՐՏ» ՍՊ ընկերության սեփականատերեր Սուրեն և Գևորգ Վարդանյանների հետ:
Ավելին21:3910.09.19