Լրահոս

2019-10-27
  • Հասարակական
    Հոկտեմբերի 27. մեծ ողբերգությունն ու քաղաքական առեւտրականները

    Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 20 տարին: 99-ի այս օրը, ժամը 17-ն անց 15-ին՝ խորհրդարանի վրա հարձակված հանցախումբը սպանեց վարչապետ Վազգեն Սարգսյանին, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին ու ևս 6 պետական-քաղաքական գործչի: Հայաստանը նրանց հիշում է անուն առ անուն: Այսօր եւ միշտ... 
    Աննախադեպ ոճրագործության 20-րդ տարելիցին ընդառաջ պայթեց մի սենսացիոն լուր, թե ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը, որ դատապարտված է ցմահ ազատազրկման՝՝ խնդրել է իրեն վաղաժամ ազատ արձակել: Նրա դիմումն այժմ ընթացքի մեջ է: 

    22:55
    27.10.19
    Ավելին
  • Կրթություն և գիտություն
    Աղվորիկ գյուղում կրթության սով է, ինքնահոսի մատնված կրթություն եւ...սերունդ

    Այս շաբաթ մտահոգիչ վիճակագրություն հրապարակվեց մեր երկրում տարբեր պատճառներով դպրոց չգնացող երեխաների մասին: Պարզվում է՝ 2018/19 ուսումնական տարվա ընթացքում դպրոց չի գնացել 367 աշակերտ: Ստացվում է մոտավորապես ամեն օր մեկ աշակերտ այլևս դպրոց ոտք չի դնում:
     

    22:50
    27.10.19
    Ավելին
  • Հասարակական
    Ինչպես ազատվել Թովմասյանից. պլան «գ»

    Շաբաթվա գլխավոր քրեական պատմության հերոսը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն է: Բազմաթիվ իրավապաշտպանների ահազանգերը թե նրա դեմ քրեական գործը քաղաքական հետապնդում հնարավոր է ձեզ անհեթեթություն թվա մինչև իմանաք, որ Արսեն Բաբայանը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ընկերն է:
     

    22:45
    27.10.19
    Ավելին
  • Հասարակական
    Շաբաթվա հեշթեգեր

    Շաբաթվա թավշյա, ժողովրդական սկանդալը պայթեց մի լրագրողական հետաքննության արդյունքում, որն ասում էր թե իշխանության գալուց մեկ ու կես տարի անց միայն ուսուցիչների աշխատավարձը 10-ը տոկոսով բարձրացրած վարչապետը իր նախարարների ու փոխնախարարների աշխատավարձը կրկնապատկել է հասցնելով 1.5 մլն դրամի:
    Բայց շատերին զարմացրեց ու զայրացրեց ոչ այնքան այդ թիվը, այլ այն, որ վարչապետը որոշումը գաղտնի է պահել: Բոլոր բացատրություններից հետո էլ, գաղտնի մնաց թե մեր կյանքը փոխած այդ ինչ տիտանական աշխատանքի դիմաց է պաշտոնյաների աշխատավարձը կրկնապատկվել:

    22:42
    27.10.19
    Ավելին
  • Սերը Մարգահովիտում արհեստական չէ

    Ստամբուլյան կոնվենցիա. կանանց նկատմամբ բռնություն... չէ, նման բան Լոռիում չեն լսել: Իմ գործընկերը պարզել է, որ մայրաքաղաքում ամեն օր բուռն քննարկվող թեմաները լոռեցիներին առանձնապես չեն հետաքրքրում: Ի դեպ այնտեղ առանց տարբեր կոնվենցիաների էլ սիրո ու ընտանիքի մասին շատ ազատ պատկերացումներ ունեն ու ամենակարևորը նամուս-թասիբով: 

    22:40
    27.10.19
    Ավելին
  • Քաղաքական
    Հայլուր Կիրակի I Հոկտեմբերի 27

    Հիշողություններ ու գնահատականներ՝ մեծ ողբերգությունից 20 տարի անց: Հոկտեմբեր 27. նորագույն պատմության սեւ էջը՝ քաղաքական առեւտրականների թիրախում: Նաիրի Հունանյանն ազատություն է խնդրում, չէ՞ որ ՊՊԾ գունդը գրաված եւ ոստիկաններ սպանած խմբի անդամները ճաղերի հետեւում չեն:
     

    20:45
    27.10.19
    Ավելին
2019-10-26
  • Հասարակական
    Վարազդատ արքան կսպասի, ծանրորդ Մելը՝ չի կարող

    Մշակութային սկանդալ է հասունանում հայկական կինեմատոգրաֆում: Վարազդատ թագավորի մասին ֆիլմը 4 տարի ֆինանսավորելուց հետո պետությունը հրաժարվել է փող տալ՝ այն ավարտելու համար: Փոխարենը 20 միլիոն դրամ է հատկացվել նախկին ծանրորդ, սեռափոխված Մելինե Դալուզյանի մասին փաստագրական ֆիլմի նախագծին: Այստեղ խնդիրը նախկին ծանրորդուհին կամ նրա կյանքի պատմությունը չէ, այլ պետության սահմանած առաջնահերթությունները, որոնք մտածելու տեղիք են տալիս արվեստագետներին:

    21:33
    26.10.19
    Ավելին
  • Տեսանյութեր
    Աշխարհում աճող ՏՏ ոլորտը Հայաստանում մեկուսացված է

    Հայաստանի աշխատաշուկայում առավել հաճախ փնտրվող մասնագետներն են ծրագրավորողները: Նրանք Երևանում այսօր հավաք էին կազմակերպել՝ հասկանալու՝ ինչպես լրացնեն այդ բացը:

    21:32
    26.10.19
    Ավելին
  • Հասարակական
    «Հաղթանակ» շարժումն իրազեկման ակցիա է սկսում մարզերում

    Հայաստանում այսօր սկսվել է ստորագրահավաք ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի: «Հաղթանակ» կոչվող շարժմանը արդեն միացել են 30-ից ավելի քաղաքական-հասարակական գործիչներ: Նրանք ստորագրել են հայտարարության տակ, որը դատապարտում է Հայաստանի իշխանության ճնշումները դատաիրավական համակարգի նկատմամբ:

    21:28
    26.10.19
    Ավելին
  • Արցախ
    Արցախ. մրգի թագավորությունը

    Արցախը հայկական հող է, որի վրա հենց հիմա հասնում է մրգերի արքան: Նռան այգիների սահմանները անընդհատ մեծանում են հայկական երկրորդ հանրապետությունում: Արցախից Ծովինար Բարխուդարյանի ռեպորտաժի հերոսը 28-ամյա Արենն է: Նրա հաջողության պատմությունը կարող է ձեզ օգնել, եթե հենց հիմա նոր բիզնեսի մասին եք մտածում:

    21:26
    26.10.19
    Ավելին
  • Հասարակական
    Նաիրի Հունանյանը գործը չի՞ ավարտել. ի՞նչ է ուզում ահաբեկիչը

    Նաիրի Հունանյանին երկու ժամ տեսակցած անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը անընդհատ հարցազրույցներ է տալիս՝ պատմելով, թե ինչպե՞ս, ինչո՞ւ հանդիպեց պետական ութ գործչի սպանած ահաբեկչական խմբի պարագլխին: Բաբաջանյանը, որ սկզբում պնդում էր, թե ակաբեկիչը մեզնից էլ ադեկվատ է: Վերջին հարցազրույցում ասել է, որ իրենց հանդիպման ժամանակ ներկա էին բանտի անվտանգության աշխատակիցներ, որպեսզի կանխեին Հունանյանի կտրուկ գործողությունները: Քաղաքագետների, նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր կարծիքով՝ Հունանյանին կարող են նորից օգտագործել քաղաքական նպատակների համար:

    21:23
    26.10.19
    Ավելին
  • Քաղաքական
    3 դժվար հարցեր՝ Հայաստանի ԱԳ նախարարին

    Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը բարդ զրույց է ունեցել BBC-ի լրագրող Սթիվըն Սակուրի հետ: Նա Մնացականյանին հարցրել է հին ու Նոր Հայաստանների, կոռուպցիայի, Արցախյանի հարցի մասին: Սուր հարցերին մեր արտգործնախարարի պատասխանները անհանգստացրել են հայ վերլուծաբաններին: Մասնավորապես, Արցախյան հարցի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման մասին Մնացականյանը տվել է ոչ հստակ պատասխաններ, կրկնել վարչապետ Փաշինյանի խաղաղասիրական թեզը: Ինչին հաղորդավարը հակադարձել է իր ուղիղ հարցով՝ արդյոք վարչապետ Փաշինյանը խաղաղություն է ուզում, երբ Ստեփանակերտում հայտարարում է, որ Արցախը Հայաստան է և վերջ:

    21:21
    26.10.19
    Ավելին
  • Աշխարհ
    Սիրիա. լինե՞լ, թե՞ չլինել

    Հումանիտար աղետի զոհերը վերադառնում են Սիրիա: Երկրի հյուսիսայի շրջաններում հրադադար է, բայց պատերազմի հետեւանքով փախստական դարձած մարդիկ չեն շտապում վերադառնալ տուն:

    21:19
    26.10.19
    Ավելին
  • Հասարակական
    Այգեպան Կոլյան ապրիլին պատերազմ գնաց...

    Այս պատմությունը ապրիլյան պատերազմի հերոս Նիկոլայ Օսեպյանի մասին է:

    21:16
    26.10.19
    Ավելին
2019-10-25