Լրահոս

2019-11-22
  • Տնտեսական
    Երեւանի բյուջեն՝ անհասկանալի ծախսերով

    Երևանի քաղաքապետարանի 2020-ի բյուջեի նախագիծը զայրացրել է ավագանու ընդդիմադիր անդամներին Նրանք պնդում են, որ նախագծում շատ են բացթողումները, մոնիթորինգ չկա: Հաջորդ տարի բյուջեի ծախսը կազմելու 116 մլրդ. դրամ, բայց թե կոնկրետ ինչ ծախսեր են լինելու՝ պարզ չէ: Քաղաքային իշխանությունը նաեւ 355 մլն. դրամի հրատապ ծախսեր է պլանավորել: Սա ամենաշատն է բարկացրել ավագանուն՝ 2018-ի համար այդ գումարը 30 մլն. է կազմել:

    22:22
    22.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Արթուր Վանեցյանը «ոչինչ չասաց»...առայժմ

    ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որ պաշտոնից հեռանալիս իշխանությանը կանգ առնելու կոչ էր արել, նոր անհանգստություն է առաջացրել հանրության շրջանում անպատասխան թողնելով «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ հնչած մի շարք քաղաքական հարցեր: Մի քանի վայրկյան մտածելուց հետո չի պատասխանել անգամ հարցին, թե արդյո՞ք Հայաստանն ու Արցախի հարցը վտանգված են: Իսկ հարցին, արդյոք ծառայության տնօրեն եղած ժամանակ վարչապետից ստացել է հանձնարարական որը տարակուսելու տեղիք կտար, Վանեցյանը պատասխանել է՝ «Տարակուսելու շատ առիթներ եմ ունեցել»:

    22:21
    22.11.19
    Ավելին
  • Իրավական
    Քաղաքացուն խոշտանգելու առերեվույթ դեպքով քննություն է սկսվել

    Համացանցում հայտնված ոստիկանների կողմից քաղաքացու խոշտանգման տեսագրությունը դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն: Կադրերում, որի տարեթիվն ու ամսաթիվը հայտնի չէ համացանցում հայտնվել է նոյեմբերի 21-ին: Տեսագրությունում երեւում է, թե ինչպես են ոստիկանները մահակով ու հակագազով ցուցմունք կորզում քաղաքացուց:

    22:18
    22.11.19
    Ավելին
  • Աշխարհ
    Իրանում իրավիճակը խաղաղվում է

    Իրանում ինտերնետը մասամբ վերականգնվել է, ցուցարարներն էլ արդեն նահանջել են: Իրանագետ Վարդան Ոսկանյանը նկատում է, որ Իրանը կարողացավ ինքնակարգավորվել: Թեպետ, այդպես էլ հստակ չէ, թե 7 օր տեւած ակցիաների հետեւանքով քանի զոհ կա: 

    22:17
    22.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Լեոնիդ Ազգալդյանը 77 տարեկան է

    Լեոնիդ Ազգալդյանն այս՝ տարի մի խումբ ակտիվիստների շնորհիվ դարձավ Արցախի հերոս: Որոշումը անակնկալ էր Ազգալդյանին հերոսի կոչում տալու նախաձեռնության հեղինակների համար: Նրանք դիմել էին՝ հրամանատարին Հայաստանի հերոսի կոչում տալու համար: Այսօր Ազգալդյանի ծննդյան 77-ամյակն է: Հերոսի ընկերներն ու հարազատները ծաղիկներ են դրել նրա կիսանդրու մոտ:

    22:13
    22.11.19
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը հայտարարություն է տարածել

    Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի համաժողովը: Ակումբի անդամներից բացի, հրավիրված էին արտախորհրդարանական քաղաքական ուժերի, փորձագիտական շրջանակների, քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ։

    16:12
    22.11.19
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն I Նոյեմբերի 22
    11:47
    22.11.19
    Ավելին
2019-11-21
  • Հասարակական
    Հրդեհ՝ Երեւանի կենտրոնում. «Դոլմամա»-ի տանիքն այրվել է

    Այժմ մանրամասներ մայրաքաղաքի կենտրոնը իրար խառնած հերդեհից: Աբովյան-Պուշկին խաչմերուկում կեսօրից հետո հրդեհվել է Դոլմամա ռեստորանի շենքի տանիքը: Դեպքի վայր է հասել հրշեջների 10 մարտական հաշվարկ: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը: Այստեղ է եկել նաև արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Դեպքի մանրամասները պարզում են: Շենքի հարևանությամբ ապրող բնակիչները մտավախություն ունեն, որ հրդեհը դիտավորություն է, որպեսզի իրենց հանեն տներից ու Երևանի կենտրոնում հերթական էլիտար շենքը բարձրանա:

    22:38
    21.11.19
    Ավելին
  • Հասարակական
    ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց

    Հայաստանի ֆուտբոլի հավաքականի 9-1 հաշվով խայտառակ պարտությունից հետո Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը այսօր թողել է Արթուր Վանեցյանը: Երբ նա հրաժարական ներկայացրեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Վանեցյանը կկենտրոնանա մեր հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս բերելու «շատ կարևոր, պետական նշանակության խնդրի լուծման վրա»:

    22:35
    21.11.19
    Ավելին
  • Իրավական
    Սոնա Աղեկյանը հանցագործության մասին հաղորդում է տալիս

    Ոստիկանների դեմ ոստիկանություն հաղորդում է տարել Սոնա Աղեկյանը: Նա պնդում է, որ ոստիկանները իրեն քաշքշել են կրթության նախարարի հրաժարականը պահանջող երիտասարդների ակցիայի միանալու համար:

    22:34
    21.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Փաշինյանը, ադրբեջանցին, սերն ու չարքը՝ Միլանի հայկական եկեղեցում

    Հայաստանի նախկին բոլոր ղեկավարներն են մեղավոր,իրեն Քրիստոսի հետ համեմատած վարչապետ Փաշինյանի կարծիքն է: Նաև իր քաղաքական կնքահորը Փաշինյանը չարիք է համարում, քանի որ, ըստ իրեն, Տեր-Պետրոսյանը 96-ին նախագահ է ընտվել՝ չունենալով ժողովրդի վստահության քվեն:

    22:29
    21.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Չխոշտանգող ոստիկաններ, կարգին դատավորներ. կառավարության նիստը

    Կառավարությունը այսօրվա նիստում որոշել է 7 մլրդ. 526 մլն. դրամ գնահատված Ծաղկաձորի Գոլդեն փելես հյուրանոցը աճուրդի հանել: Ինչպես հիշում եք այս հյուրանոցը պատկանում էր մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքին: Իշխանափոխությունից հետո՝ այն որպես նվիրատվություն Ավետիսյանները փոխանցել են պետությանը: Աճուրդը կմեկնարկի դեկտեմբերի 18-ին: Մինչև հյուրանոցը նոր տեր կունենա՝ դրա պահպանման համար պետությունը ամսական 6 միլիոն դրամ կծախսի: Ոստիկանությունում խոշտանգումների դեպքերը բացառելու, դատավորներին կարգի հրավիրելու նոր գործիքներ է առաջարկում գործադիրը: Այդ օրանգծերին այսօր հավանություն են տվել ու ուղարկել են խորհրդարան:

    22:28
    21.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Գանձագողեր Խոսրովի արգելոցում

    Խոսրովի անտառ-արգելոցում աննախադեպ մի բան է տեղի ունեցել: Որսագողերից բացի, այստեղ ապօրինի մտել են նաև գանձագողերը: Գերեզմաններ են քանդել, շիրմաքարերի տակ ոսկի փնտրել: Չեն գտել, քանի որ չկա,վստահեցնում են տարածքը հսկող տեսչները: Հուսահատ գողերը դատարկ ձեռքով անտառից դուրս չգալու համար, թռցրել են տարածքը հսկող տեսախցիկները:

    22:26
    21.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Արվեստն ասեղի անցքով անցել է պապից՝ թոռանը

    Երևանում բացվել է միկրոքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերի ցուցահանդեսը: Աշխարհում առաջինն էր նրա պապը՝ Էդուարդ Տեր-Ղազարյանը, որին հաջողվեց Չապլինին, Պագանինիին, ԱՄՆ-ի Ազատության արձանը, Աբու Լալա-Մահարիի ուղտերի քարավանը տեղավորել ասեղի անցքի մեջ:

    22:25
    21.11.19
    Ավելին
  • Քաղաքական
    Շախ եվ մատ՝ պոպուլիզմին. ի՞նչ ասաց Սերժ Սարգսյանը

    Պոպուլիստ իշխանություն լինելու Սարգսյանի մեղադրանքը չի ընդունում Իմ քայլի պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը, որը վերջերս սկանդալի մեջ հայտնվեց, երբ հայտարարեց, թե իրենց քաղաքական թիմի դեմ խաղ չկա:

    22:23
    21.11.19
    Ավելին