Լրահոս
-
Հասարակական«Իշխանությամբ պարգետրվածները». պարգեւատրումները կլինեն գաղտնիՕրվա ընթացքում մի քանի անգամ գրառում անող Նիկոլ Փաշինյանը այս օրերին ոչ մի ստատուս չի գրել բազմամիլիոնանոց պարգեւավճարների մասին, որ քաղաքացիների վճարած հարկերի հաշվին ստանում են մարդիկ, որոնք դեռ 2 տարի առաջ բյուջեն մսխելու համար պայքարում էին նախորդ իշխանության դեմ: Վերջին լուրը առողջապահության նախարարի 15 միլիոնանոց պարգեւավճարի մասին էր: Նա տարվա ընթացքում 10 անգամ է պարգեւատրվել: Մի քանի հարյուր միլիոն դրամի պարգեւավճարներ են ստացել նաեւ Ազգային ժողովում: Միայն դեկտեմբերին՝ 4 անգամ:
Ավելին23:1228.12.19 -
ԱշխարհՍերբական ուղղափառ եկեղեցու ունեցվածքը՝ վտանգի տակՄոնտենեգրոյում կրոնական ընդվզում է հասունանում: Խորհրդարանի ընդունած նոր օրենքով պետությանը կվերադառնան սերբական եկեղեցիներին պատկանող հողերը: Բողոքի ալիք է բարչձրացել ոչ միայն Մոնտենեգրոյում, այլեւ հենց Սերբիայում: Մոնտենեգրոյի ընդդիմադիր պատգամավորները հացադուլ են հայտարարել:
Ավելին23:1028.12.19 -
Քաղաքական2019-ին հասկացանք՝ ժողովրդավարական արժեքները իրական էին, թե՞՝ ֆեյք. Ռուբեն ՄելիքյանԱվելին17:1328.12.19 -
ՀասարակականԱյ մարդ, կողմնորոշվիր`դու վարչապետ ես, թե քուչի խուժան. Էդուարդ ՇարմազանովԿեսգիշերին փոքրիկ բռնապետի մոտ դարձյալ ինչ-որ բան այն չէր: Լկտի եւ հիստերիկ բառապաշարով քաղաքական ընդդիմախոսներին նա անվանել է վնգստացողներ եւ սպառնացել, թե պետք է մոմ վառեն, քանի դեռ ազատության մեջ են:
Ավելին11:0728.12.19 -
ՀասարակականԱշխարհի ամենաթափանցիկ կառավարությունից հայցել հրապարակել Վենետիկից ստացված նամակը. Արփինե ՀովհաննիսյանՀարգելի՜ գործընկերներ պարզվում է՝ երեկ արդարադատության նախարարությունում Վենետիկի հանձնաժողովից ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ նամակ է ստացվել, որում ոչ միայն բացատրություններ են հայցվում, այլև բավական միարժեք որակումներ են տրվում իշխանությունների գործողություններին։
Ավելին11:0328.12.19
-
ՔաղաքականԱյս իշխանության թիվ 1 թշնամին միտքն է ու ինտելեկտը. Ստեփան ԴանիելյանԱվելին23:1027.12.19 -
Հասարակական«Պայքարել իրավական արատների դեմ»Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքը հասարակությանը սեւերի ու սպիտակների բաժանած իշխանության հերթական քայլն է սեւերին ճնշելու համար: Երկիր Ծիրանի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը նկատում է սրան սկիզբ դրվեց մայիսին, երբ վարչապետի կոչով դատարանների դռները փակվեցին: Հոգեբան Միհրդատ Մադաթյանը 2019-ը մանիպուլացիաների տարի է համարում:
Ավելին22:2627.12.19 -
ՀասարակականՏուգանային միավորներ եւ տուրքի վճարովի բողոք՝ հունվարի 1-իցԵթե նախագահը ստորագրի վարորդներին բալային համակարգով գնահատելու մասին օրենքը, ապա մի քանի օրից վարորդներից մեծագույն ուշադրություն կպահանջվի, որպեսզի չզրկվել վարորդական իրավունքից: Ոստիկանությունում այսօր մ,անրամասն ներկայացրել են, թե որ դեպքերում, ինչ տուգանք է սահմանված խախտում անող վարորդի համար:
Ավելին22:2427.12.19 -
Հասարակական«Մի կպեք ընտանիքներին». Ռոբերտ Քոչարյանի որդու հարցազրույցըՀանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին չի բացառում՝ քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունը: 168 էյեմի «Պրեսինգ» հաղորդաշարում Լեւոն Քոչարյանը հիշել է, թե ինչպես էր ժամանակին մամուլը զրպարտում նախագահ Քոչարյանի զավակներին, նրանց վերագրելով չգործած մեղքեր: Այսօր Լեւոն Քոչարյանը նույն ցավն է ապրում, երբ տեսնում է նման վերաբերմունք ՝ այսօրվա իշխանական վերնախավի ընտանիքների նկատմամբ:
Ավելին22:2027.12.19 -
ԻրավականՆախարար. «ՍԴ-ն չպետք է դառնա ընդդիմադիր մարմին»Քանի որ Թովմասյանին առաջադրված մեղադրանքը ոչ թե ՍԴ նախագահ, այլ արդարադատության նախարար եղած ժամանակին է վերաբերում նրա անձեռնմխելությունը չի կարող հիմք լինել Թովմասյանի նկատմամբ քրեական գործ չհարուցելու համար: Այսօր հայտարարել է արդարադատության նախարարը:
Ավելին22:1827.12.19 -
ԻրավականՈչ մի իշխանություն չի կարողանալու ճնշել մամուլըԱրմեն Թավադյանին կալանավորել են քննիչի ստեղծած փաստաթղթի հիման վրա, առանց լուրջ հիմքեր բերելու: Սա է պատճառը, որ Թավադյանի փաստաբանը պնդում է իր պաշտպանյալին կալանավորելով փորձում են խոչընդոտել 5-րդ ալիքի գործունեությունը: «Ժուռնալիստների միության» նախագահ Սաթիկ Սեյրանյանը, Հայաստանում ազատ խոսքի նկատմամբ ոտնձգությունների ֆոնին կանխատեսում է, որ 2020 թվականը լրատվամիջոցների համար լուրջ մարտահրավերների տարի է լինելու:
Ավելին22:1727.12.19 -
ԻրավականՍահմանադրական դատարանի նախագահին մեղադրանք է առաջադրվելՄոտ 3 ժամ տեւած հարցաքննությունից հետո Հատուկ քննչական ծառայությունը պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով մեղադրանք է առաջադրել Հրայր Թովմասյանին: Սահմանադրական դատարանի նախագահը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ դեռ 6 ամիս առաջ էին իրեն զգուշացրել եթե հրաժարական չտա մեղադրանք կառաջադրեն: Իր դեմ արշավը քաղաքական հետապնդում է համարում Թովմասյանը: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ավելին22:1527.12.19 -
ՀասարակականՁմեռ պապը՝ «5-րդ ալիք»-ումԱյսօր 5-րդի խմբագրություն անսպասելի այցելել ու նվերներ է բաժանել Ձմեռ պապը: Դե ավելի ճիշտ տարեվրեջին բոլորն են սպասում նրան, բայց օրվա ծանր լրահոսին հետեւող լրագողներս մի պահ մոռացել էինք, որ մի քանի օրից հրաժեշտ ենք տալու 2019 թվականին:
Ավելին22:0827.12.19 -
ՔաղաքականԹիրախի տակ կոնկրետ լրատվամիջոցներ են. Նաիրա ԶոհրաբյանԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասում է՝ սրընթաց մոտենում ենք անդառնալիության կետին, որից այն կողմ ատելության հետեւանքները ծանր են լինելու։ «Կանգ առեք, դուք կարող եք սա կանխել»,-իշխանությանն է դիմում պատգամավորը։
Ավելին16:5227.12.19 -
ԻրավականՀրայր Թովմասյանը 2 դրվագով ներգրավվել է որպես մեղադրյալ. դատախազությունՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ 2010թ. դեկտեմբերի 17-ից մինչև 2014թ. ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնն զբաղեցրած Հ. Թ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
Ավելին15:2027.12.19