Լրահոս
-
ՔաղաքականԵթե Փաշինյանն ազնիվ է, ինչո՞ւ չի հանձնարարում քննել 90-ականների սպանությունները. Արգիշտի ԿիվիրյանԱվելին15:1126.02.20
-
ԻրավականԵւս մեկ նախագահ՝ դատարանում. Սերժ Սարգսյանը դիմեց աջակիցներինՀայաստանի նորագույն շրջանի համար այս օրը պատմական է: Նույն օրը երկու նախկին նախագահ դատարանի առաջ էր: Բազմաթիվ փորձագետների ուշադրությունից չի վրիպել նաև փաստը, որ նախագահների դատի օրը համընկել է Խոջալուի իրադարձությունների հետ: Այսօր Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստն էր: 3-րդ նախագահը համոզված է, որ իր քրեական գործի բուն նպատակը մարդկանց ուշադրությունը շեղելն է կարևորագույն հարցերից, ներառյալ Ղարաբաղյան խնդրից: Դատարանի դահլիճ մտնելուց առաջ Սերժ Սարգսյանը կրկնել է՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
Ավելին21:2525.02.20 -
Հասարակական«Դայակ՝ պետության հաշվին». Ծրագիր՝ ոչ բոլորի համարԿառավարության ամենաթմբկահարված որոշումներից մեկը մինչև 2 տարեկան երեխա ունեցող աշխատող մայրերին դայակի գումարի կեսը տրամադրելու ծրագիրը, պարզվում է շատերի համար միայն թղթի վրա է մնացել: Ծրագրից օգտվել ցանկացող բազմաթիվ մայրիկների զբաղվածության կենտրոնները չեն արձագանքում:
Ավելին21:2425.02.20 -
ԱռողջապահականԿորոնավիրուս. Իրանում զոհերի թիվն աճում է, Հայաստանում դիմակ չկաՄեր հարևան Իրանում զոհերի թիվը ամեն օր ավելանում է: Միայն այսօր 3 մարդ է մահացել: Վարակվածների թիվը հասնում է 100-ի: Կորոնավիրուսով վարակվել է նույնիսկ Իրանի առողջապահության փոխնախարարը: Մեր արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատուները հայտնում են, որ Իրանում կորոնավիրուսի տարածման պատճառով Հայաստանի դեսպանություն է դիմել մեր երկրի 65 քաղաքացի:
Ավելին21:2225.02.20 -
ԱշխարհՀոսնի Մուբարաքը կանգնեց պատմության դատարանի առջեւ91 տարեկանում մահացել է համաշխարհային պատմության ամենահակասական կերպարներից մեկը Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը: 3 տասնամյակ երկիրը ղեկավարած Մուբարաքը ցույցերի արդյուքնում 2011-ին հեռացվեց պաշտոնից ու դատապարտվեց ցմահ ազատազրկման: Սակայն, 2017-ին ազատ արձակվեց: Մուբարաքը հաճախ էր կրկնում, որ իրեն դատելու է պատմությունը: Ինքն իրեն ընդամենը հայրենասեր մարդ էր համարում:
Ավելին21:2125.02.20 -
Կրթություն և գիտությունԾնողն ապտակել է ուսուցչին. Երեւանի 52-րդ դպրոցում լարված ենՍկանդալ է հասունանում Երևանի թիվ 52 դպրոցում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Դպրոցականներից մեկի ծնողը աշակերտների ներկայությամբ ապտակել ու քաշքշել էր ուսուցչին: Ծնողները դիմել են քաղաքապետարան ու նույնիսկ ոստիկանություն՝ հայոց լեզվի ուսուցչուհուն դպրոցից հեռացնելու պահանջով: Դպրոցի անձնակազմը դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել:Նշելով, որ դիմել են պատկան մարմիններին, բայց անհանգիստ են, թե ով պետք է պաշտպանի անշահախնդիր և նվիրումով աշխատող ուսուցչի շահերը և վերականգնի հեղինակությունը: Հայլուրն այսօր եղել է այդ դպրոցում՝ պարզելու տեղի ունեցածի բոլոր մանրամասները:
Ավելին21:2025.02.20 -
ՄշակույթԱզնավուրի մեղմ շշուկըԱզնավուրի գրքերն այնքան է սիրել հայ ընթերցողը, որ ՆյուՄեգը որոշել շարունակել դրանք թարգմանելու գործը:
Ավելին21:1925.02.20 -
ՀասարակականՀակասահմանադրական կարգավորում եւ սխալ թարգմանության մեղավորըԴատական համակարգը բարեփոխելու իր առաջարկները խորհրդարան բերած Արդարադատության նախարարն այսօր ասել է, թե թարգմանիչն է մեղավոր, որ Սահմանադրական դատարան ուղղագրական, քերականական ու իրավական սխալներով փաստաթուղթ էր գնացել: ՍԴ-ի մերժած նախագիծը հիմա նոր թարգմանչի մոտ են ուղարկել: Ի դեպ, այս մասին հայտնի դարձավ երբ Բարձր դատարանը հարցը քննարկեց լրատվամիջոցների համար բաց նիստում: Այսօր էլ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց ոստիկանության ծառայողների իրավունքները սահմանափակող երկու կարգավորում:
Ավելին21:1825.02.20 -
ՀայաստանԱպրիլին Հայաստանը կունենա նոր դատական օրենսդրությունՆոր իշխանությունը մեղավոր չէ, որ նախկինում կոռուպցիոն դեպքերն անքան շատ են եղել, որ հիմա դրանց հետքերով գնալիս իրենց մեղադրում են քաղաքական հետապնդումների համար: Արդարադատության երիտասարդ նախարարը կոռուպցիան չի հանդուրժում: Ի դեպ, նա այսօր հաստատել է մամուլի տեղեկությունները, որ 6 ամսում ինքը՝ 16 հազար դոլար պարգևավճար է ստացել: Ընդ որում, սա ավելի քիչ է, քան մյուս նախարարների ստացածը ճշգրտել է նախարարը: Բայց Բադասյանին դուր չեն գալիս մամուլի չար ու նախանձ վերնագրերը այդ պարգևավճարների մասին: Անգամ հեգնել է լրատվամիջոցներին, թե դոլարի փոխարեն չինական յուանով կարող էին հաշվել ավելի ազդեցիկ թիվ գրելու համար: Չինական յուանով, կոլումբիական պեսոյով կամ իրաքյան դինարով, միևնույն է թիվը տպավորիչ է, ցանկացած վերնագրում այն աչք էր ծակելու:
Ավելին21:1725.02.20 -
ԻրավականՔոչարյանի դեմ քրեական գործը կարճելու միջնորդությունՍահմանադրական կարգի տապալման գործով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործը կարճելու միջնորդության վերաբերյալ ամփոփիչ ելույթներն են այսօր հնչել: Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշումը կհայտնի մարտի 3-ի: Ինչպես գիտեք երկրորդ նախագահի կալանքը փոխելու համար անձնական երաշխավորություն են ներկայացնելու Հայաստանի նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:
Ավելին21:1425.02.20 -
ԻրավականՀաղորդում հանցագործության մասին․Սաթիկ ՍեյրանյանՍույն թվականի փետրվարի 21-ին Բաց TV-ի «Բաց օրը» ծրագրի ողջ ընթացքում հաղորդումը վարող Համլետ Ղուշչյանը և վերջինին հյուրընկալված «լրագրող» Թերեզա Ասատրյանը հրապարակայնորեն կատարում էին զրպարտչական բնույթի, ինչպես նաև ատելության խոսք, ծայրից ծայր ապատեղեկատվություն պարունակող հայտարարություններ, որոնք իրենց մեջ պարունակում էին ակնհայտ սպառնալիքներ՝ ուղղված իմ կյանքին ու առողջությանը:
Ավելին17:4125.02.20 -
ԻրավականԴատարանն ավարտեց Ռ․ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունների քննարկումըԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին պաշտպանների միջնորդությունների քննարկումը։
Ավելին15:1825.02.20