Լրահոս

2025-12-18
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այսօր այն օրն է, երբ Նեռը պետք է նահանջի՝ գիտակցելով, որ իրեն չի հաջողվել ստրկացնել հայ մարդուն. Չալաբյան
    Արդ, եկավ այն ճակատագրական օրը, երբ Նեռը որոշեց գրոհել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Որպես փոքրոգի և նենգ բանսարկու, նա փորձելու է դա անել այլոց ձեռքով, թաքնվելով նրանց թիկունքում, նրանց իսկ ձեռքերով շագանակներ հանել մեր երկիրը ճարակող կրակի միջից, և դրանք որպես հավատարմության նշան, մատուցել հետո իր օտարերկրյա տերերին: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Եկեղեցու դեմ ձեռնարկած արշավի առաջին իսկ օրվանից, մենք վճռական պաշտպանել ենք այն, նրա անկախությունը, նրա իրավունքը՝ իր խնդիրները լուծել իր ներսում: Որպես հավատացյալ մարդիկ, մենք գիտակցել ենք, որ որևէ մեկս սուրբ չէ, բայց յուրաքանչյուրս ունենք ապաշխարելու, մեր մեղքերից մաքրվելու, և դրանով մեր կատարյալ Աստծուն մոտենալու բնական և անօտարելի իրավունք: Մեր այդ իրավունքը մենք պաշտպանելու ենք այսօր և առհավետ, քանզի այլապես մենք կդադարենք քրիստոնյա լինելուց, ու կընկղմվենք բռնատիրության խավարի մեջ, երբ մի ինքնահռչակ կուռք փորձում է ստրկացնել և կառավարել մեր հոգիները: Այսօր այն օրն է, երբ Նեռը պետք է նահանջի, վերջնականապես գիտակցելով, որ իրեն չի հաջողվել ստրկացնել հայ մարդուն և շղթայել նրա հոգին: Դրանում յուրաքանչյուրս անելիք ունենք՝ մեր զուսպ, բայց վճռական ներկայությամբ պաշտպանելով մեր սրբությունները, մեր միասնությամբ վանելով նրանց նկատմամբ ոտնձգողներին, և մեր հավատով և բարեպաշտությամբ կանխելով ցանկացած երկպառակություն: Իրենց կարևոր անելիքն ունեն նաև մեր Եկեղեցու հայրերը՝ ինքնամաքրման ճանապարհով զորացնելով մեր հոգու տունը, և փորձության մեջից դուրս բերելով այն առավել, ուժեղ և կենսունակ: Կհանդիպենք այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Աստված զորավիգ իր սուրբ Եկեղեցուն, և նրա բոլոր հավատավոր զավակներին»:
    12:55
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ես երջանիկ եմ, որ կարող եմ լինել իմ ժողովրդի ծառան․ ոչնչի համար չեմ զղջում. Ռուբեն Վարդանյան
    Ես ոչնչի համար չեմ զղջում։  Բոլոր իմ գործողությունները կատարել եմ գիտակցաբար և կամավոր՝ լիովին հասկանալով հնարավոր հետևանքները։ Ես պատրաստ եմ պատասխան տալ իմ արարքների համար Աստծո առաջ։  Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին։
    12:51
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աճառյան-Ծարավ Աղբյուր խաչմերուկում բախվել են «Kia»-ն ու «Honda»-ն․ վերջինը կողաշրջվել է
    Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Աճառյան–Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Գագիկ Գ․-ի վարած «Honda» մակնիշի և Երևանի բնակիչ 36-ամյա Ասքանազ Հ․-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Բախման հետևանքով «Honda»-ն կողաշրջվել է և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, վարորդը դեպքի վայրը լքել է։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում։ «Kia»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Պարեկային ծառայությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի վայրը լքած «Honda»-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։
    12:45
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Այսօր Բաքվից Երևան կուղարկվի նավթամթերքի առաջին խմբաքանակը
    Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի առաջին խմբաքանակը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։ Աղբյուրը հաղորդում է, որ նոյեմբերի 28-ին Գաբալա քաղաքում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այսօր կուղարկվի SOCAR-ի արտադրության ԱԻ-95 տեսակի բենզինի 22 վագոն։ Ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան բացառապես կոմերցիոն բնույթ է կրում և բենզինը իրացվելու է միջազգային շուկայականին համապատասխանող գնով։
    12:40
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալեն Սիմոնյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ խոսել է Ադրբեջանում պահվող հայ գերիների, անհետ կորած համարվողների խնդրի մասին
    ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 18-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի հետ: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությանը վերաբերող հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաները: Անդրադարձ է եղել համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին:
    12:37
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Էջմիածնում «վտանգաշատ հավաքից» առաջ Մայր Աթոռն ու ՆԳՆ-ն հայտարարություններ են արել
    Հայլուր 12։30 Էջմիածնում «վտանգաշատ հավաքից» առաջ Մայր Աթոռն ու ՆԳՆ-ն հայտարարություններ են արել
    12:30
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ժամը 15։30-ից սկսած կլինենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` մեր աջակցությունը հայտնելու Վեհափառին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Սաղաթելյան
    «Մեր ժողովրդի ինքնության հենասյունը հայ մարդու պաշտպանության և աջակցության կարիքն ունի։ Ես և իմ ընկերները լինելու ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` մեր աջակցությունը հայտնելու Ամենայն Հայոց Վեհափառին և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն։ Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում և խնդրում եմ ձեզ այցելել Էջմիածին, մասնակցել ժամերգությանը և ձեր ներկայությամբ զորակցությունն ու աջակցությունը հայտնեք»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։
    12:19
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ձևը գտեք, փակեք էդ խանութը, ստուգելու եմ. Փաշինյանը կրկին ափերից դուրս եկավ
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին ափերից դուրս եկավ։
    12:15
    18.12.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 18.12.2025
    Մամուլի տեսություն 18.12.2025
    12:08
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ներկա իշխանությունը փորձում է Մայր Աթոռի հավատարիմ հոգևորականներին և ժողովրդին տալ անիրավական կարգավիճակ․ Սերոբ քահանա
    1. Ձերբակալել եւ բանտարկել, ապա բացարձակապէս մէկուսացնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսին, որմէ ետք երեւի (Աստուած մի արասցէ), նահատակել կամ առողջապէս անվերականգնելի վիճակի հասցնել Վեհափառ հայրապետին։
    12:05
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վերանորոգվել է Փաշինյանի փողոցը
    Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    12:00
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դեռևս ուշ չէ զղջալ և դարձի գալ` ի բարօրություն Սուրբ Եկեղեցու և ի շահ մեր ժողովրդի. Մայր Աթոռի հոգևոր խորհրդի անդամ
    Հորդորում եմ երեկ հայտարարություն տարածած 10-ը եպիսկոպոսներին` հրաժարվել այսօր Մայր Աթոռում ծրագրվող սադրանքին մասնակցելուց և մեր ժողովրդին պառակտելու` իշխանությունների գործիքը լինելուց: Այս մասին գրել է Մայր Աթոռի հոգևոր խորհրդի անդամ, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Հայկ Իգնատյանը:
    11:54
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նիկոլը գործարկել է «խոզի շառ» օպերացիան, սադրանքների չտրվեք․ Հովհաննես Խուդոյան
    Ձեզ կարող են վիրավորել, բայց պատասխանը կհամարեն խուլիգանություն
    11:51
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սկսվում է մեր օրերի Հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե
    «Պայքարի մի կողմում Հայոց Եկեղեցու դարավոր հավատքն ու արժեքներն են, իսկ մյուս կողմում՝ այն դավադիր ուժերը, որոնք ձգտում են պատառոտել հոգևոր և ազգային մեր տեսակը»,- նշել է Հայր Սուրբը։
    11:43
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ինչպես է Սամվել Բաբայանը կարողացել դուրս գալ Արցախից. մեկնաբանում է Սամվել Շահրամանյանը
    Մեկնաբանում է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։
    11:37
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատարը դատապարտվել է 6 տարով ազատազրկման․ «Փաստինֆո»
    Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար, ապա՝ շտաբի պետ նշանակված սպա Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց ազատազրկման։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, հրապարակել է Գրիգորյանի վերաբերյալ դատավճիռը՝ դատապարտելով Գրիգորյանին ազատազրկման՝ 6 տարի ժամկետով։ Նշանակված պատժին հաշվակցվել է նաև Գրիգորյանի՝ 11 ամիս 1 օր անազատության մեջ գտնվելու ժամկետը և վերջնական պատիժ է նշանակվել 5 տարի 29 օր ժամկետով ազատազրկումը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է Հակակոռուպցիոն դատարանից։ Գրիգորյանն առայժմ կմնա ազատության մեջ, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը կմնա անփոփոխ՝ մինչև դատախճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը։ Հիշեցնենք, որ Հայկազ Գրիգորյանն այն չորս սպաներից է, որը ծառայել է Իշխան Վահանյանի ենթակայության ներքո եւ վերջինիս կողմից մարտադաշտն ինքնակամ լքելուց հետո, փաստացի պատշաճ չի իրականացրել վաշտի նահանջը։ Ընդ որում, վաշտը բաղկացած է եղել հիմնականանում նորակոչիկներից, որոնց մարտի դաշտ են տարել առանց անգամ զենքից օգտվելու կանոնները սովորեցնելու։ Հետաքրքիրն այն է, որ Հայկազ Գրիգորյանը մեղադրյալի կարգավիճակ ստացել է միայն Իշխան Վահանյանի գործով դատաքննության ընթացքում՝ վկայի կարգավիճակով հարցաքննության ժամանակ ինքնախոստովանական ցուցմունք- բացահայտումներից հետո, երբ հանրային մեծ արձագանք է եղել, իսկ տուժող կողմը հաղորդում է ներկայացրել, ընդ որում, Գրիգորյանը հարցաքննվել էր նաև նախաքննության ընթացքում և պարզ չէ, թե հայտնած նման տեղեկություններով ինչպես քննիչը նրա նկատմամբ հետապնդում չի իրականացրել։ Մասնավորապես, Իշխան Վահանյանի գործով դատարանում Գրիգորյանը ցուցմունք է տվել՝ վաշտը, որն ուսումնական էր, կազմված էր նորակոչիկներից, մարտական պատրաստություն չի անցել, իբրև թե կորոնավիրուսի համավարակի հետևանքով, զենքից օգտվել չեն սովորել, միանգամից երդմնակալության արարողություն է եղել, եղել են զինծառայողներ, որոնք նույնիսկ չեն էլ երդվել։ Փաստացի գիտակցելով, որ նորակոչիկները պատրաստ չեն մարտին, չգիտեն զենքից օգտվելու ձեւերը, վերադասի կողմից տրված հրամանով՝ նրանց զինել են ինքնաձիգերով, 120 փամփուշտով և ուղարկել՝ մարտադաշտ։ Պատասխանելով զոհված և անհետ կորած զինծառայողների իրավահաջորդների հարցադրումներին՝ հաստատել է, թե լսել է, որ Հադրութի դպրոցում՝ հրետակոծության ժամանակ զորքին թույլ չեն տվել դուրս գալ դպրոցից, հորդորել են՝ ներս մտնել այն պայմաններում, երբ դպրոցի միակ ապահով վայրը՝ նկուղը, զբաղված էր և նորակոչիկները չէին կարղ այնտեղ պատսպարվել։ Գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի՝ մարտադաշտը լքելուց հետո, ըստ Գրիգորյանի դատարանում տրված ցուցմունքի՝ իրենք չորս սպա են մնացել, 200 զինծառայող է եղել, ինքը և սպաներից մեկը՝ Վազգեն Վարդանյանը, զինծառայողների մի մասին վերցրել են՝ կազմակերպել նահանջո, իսկ մյուս զինծառայողներից տեղեկություն չեն ունեցել, ընդ որում, թե ինչու են ինքը և Վարդանյանը, լինելով առավել բարձր կոչումով սպա, զորքը թողել մենակ՝ նա պատասխան չուներ։ Զինծառայողների մի մասը, որոնք ճիշտ ճանապարհը չեն գտել՝ կամ գերեվարվել էին, կամ զոհվել, կամ էլ՝ ծանր վիրավորում ստացել։ Նա նաև խոստովանել է, որ չորս հրամանատարով չեն կարողացել հավաքել զորքը, այն ցաքուցրիվ է եղել, իսկ գործողությունների պլան որպես այդպիսին չի եղել։ Ընդ որում, նշված վկան՝ Հայկազ Գրիգորյանը, միակը չէր, որը փաստացի խոստովանել էր դատարանում նաև իրենց մեղավորությունը։ Հայկազ Գրիգորյանի այս «ինքնախոստովանությունից» հետո տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ բարձրացնելով Գրիգորյանին պատասխանատվության կանչելու հարցը։ Հայկազ Գրիգորյանի նկատմամբ 2024 թվականի հունիսի 05-ին քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասով ՝ իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում։ Ըստ մեղադրանքի՝ Հայկազ Գրիգորյանը զբաղեցրած դիրքերի պաշտպանությունն առկա ուժերով ու միջոցներով շարունակելու, ինչպես նաեւ ենթակա անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու փոխարեն, իր եւ ենթակա ստորաբաժանման կյանքն ու առողջությունը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ու խմբային շահից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները։ Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
    11:34
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Այո, Կամո Վարդանյանը ևս կար այդ ցուցակում, որը Ադրբեջանը մեզ ներկայացրել էր որպես պահանջ. Սամվել Շահրամանյան
    Ավելի վաղ հայտնել էինք՝ Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում է․ նրան կրկին հարցաքննում են։
    11:30
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մի քիչ պետական տրամաբանության մեջ մտեք. Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացիներին
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացիներին։ Մանրամասները՝ տեսանյութում։
    11:26
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանը Կճոյանին է պատրաստում իբրև Կաթողիկոսի տեղապահ․ Armlur
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «նորոգման ճանապարհային քարտեզը» շատերի կողմից ընկալվում է ոչ միայն որպես եկեղեցական բարեփոխումների առաջարկ, այլև որպես եկեղեցուն իշխանական վերահսկողության տակ վերցնելու քաղաքական սցենար։
    11:22
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայր Աթոռը հորդորում է հավատավոր ժողովրդին պահպանել հանդարտություն և չտրվել uադրիչ հայտարարությունների ազդեցությանը. հայտարարություն
    «Մայր Աթոռը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան Հայրերին։ Պետք է դրսևորել պատասխանատվություն՝ զերծ պահելու ժողովրդին աղետաբեր հուզումներից և գործել բացառապես Եկեղեցու կանոնական ընթացակարգերով։ Հարկ չկա շահարկելու ժողովրդի նվիրական զգացումները և հայտնի կեղծ օրակարգով հակառակություններ սերմանել Եկեղեցու բարեպաշտ զավակների մեջ՝ խաթարելով հայոց հոգևոր կենտրոնի խաղաղությունն ու աղոթական միջավայրը։
    11:20
    18.12.25
    Ավելին