Լրահոս
2026-06-12
-
ՀասարակականՄի շարք հասցեներ կհոսանքազրկվեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին10:2912.06.26 -
ՔաղաքականԴեռ գլխի չե՞ք ընկել, թե ինչու Արամ Սարգսյանին ստիպեցին «Ուժեղ Հայաստան»-ի դեմ ԿԸՀ-ում բողոք ներկայացնել. քաղաքագետՀուշեմ` երբ ընտրությունների անցկացման ընթացքում կասկածում ես, որ կարող են լինել այնպիսի խախտումներ, որոնք կառընչվեն նաև երկրի ժողովրդավարական հիմքերին (իրականում միֆերին), դու ստեղծում ես իրավիճակ, որտեղ իբր քո հիմնական մրցակցին կարող էիր դուրս թողնել պայքարից, բայց քո գրպանային ԿԸՀ-ն այնքա՜ն անկախ է, իսկ դու` այնքա՜ն ժողովրդավար, որ չես գայթակղվում հրահանգել ԿԸՀ նախագահին կատարելու քո կամքը:Ավելին10:1712.06.26 -
ՀասարակականԽուզարկում են Արեգնազ Մանուկյանի բնակարանը (Տեսանյութ)«Քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են։ Վարույթը կապված է լրտեսության, պետական դավաճանության հայտնի վարույթին»,- ArmeniaSputnik-ին հայտնել են Քննչական կոմիտեից։Ավելին10:0512.06.26 -
Մամուլի տեսությունՀղի կնոջ մասնակցությամբ միջադեպի քննությունը կարծես փակուղի է մտել. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մասիսում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների և հղի կնոջ նկատմամբ բռնության աղմկահարույց դեպքից անցել է արդեն 10 օր, սակայն նախաքննական մարմինը դեռևս չի շտապում մեղադրյալների հարցում։Ավելին10:0012.06.26 -
Մամուլի տեսությունՎերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․ «Հունիսի 7-ի ընտրություններից հետո օրակարգային թիվ մեկ հարցը շարունակում է մնալ մանդատները վերցնել-չվերցնելու հարցը: Ճիշտ է` երեկ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ այսօր դիմելու են ԿԸՀ` ընտրությունները չեղարկելու պահանջով, բայց լուրեր կան, որ Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանում» կողմ են մանդատնեը վերցնելուն, հատկապես՝ եթե ԲՀԿ-ն վերահաշվարկի արդյունքում անցնի խորհրդարան։Ավելին09:5412.06.26 -
Մամուլի տեսությունԸնտրությունների գիշերը ծեծել են կալանավորներին․ «Հրապարակ»Նշենք, որ գրեթե բոլոր ՔԿՀ-ներում ՔՊ-ն իր արդյունքներով զիջել է ընդդիմադիրներին։Ավելին09:4212.06.26 -
Մամուլի տեսությունՔՊ-ում սրտատրոփ սպասում են ընտրությունների վերջնարդյունքներին․ «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ում սրտատրոփ սպասում են կիրակի օրվան, երբ կհրապարակվեն ընտրությունների վերջնարդյունքները, եւ դրանից հետո միայն Նիկոլ Փաշինյանը կադրային որոշումներ կկայացնի։ Խոսում են, որ առաջնորդվելու է ընտրությունների արդյունքներով․ այն պաշտոնյաներն ու կուսակիցները, որոնք չեն արդարացրել իր սպասելիքները եւ ՔՊ-ի համար բարձր տոկոսներ «չեն խփել», պաշտոնանկ կարվեն կամ նոր պաշտոն չեն ստանա։Ավելին09:3812.06.26 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվումՔամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։Ավելին09:3012.06.26 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 3 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ։Ավելին09:2412.06.26 -
ՔաղաքականԱյս խայտառակությունը ուղիղ ԲՀԿ–ին ուղղված հարված էր․ սա ընտրողների ձայների գողության ամենացայտուն դրսևորումն է․ Իվետա ՏոնոյանՍա ընտրողների ձայների գողության ամենացայտուն դրսևորումն է, որը հերթական անգամ ապացուցում է, որ տեղի ունեցող գործընթացը որևէ առնչություն չունի արդար և թափանցիկ ընտրությունների գաղափարի հետ և կասկածի տակ է դնում ընտրության ամբողջ գործընթացի օրինականությունը։ Ընդունված որոշմամբ ամենակոպիտ ձևով ոտնահարվում է քաղաքացիների սահմանադրական իրավունքը՝ ազատորեն արտահայտված կամքը։Ավելին00:0412.06.26
2026-06-11
-
ՔաղաքականՈչ միայն Հայրենիքի, այլ նաև քվեի գող են․ Իշխան Սաղաթելյան«Քիչ առաջ ԿԸՀ-ն (Կենտրոնական ընտրական հանձնաժողովը) կատարեց նոր մասշտաբի խուժանություն։ Իրականում ի՞նչ տեղի ունեցավ․ որքան փորձեցին գողանալ քվեներս, սխալ գրանցել, որպեսզի երրորդ ընդդիմադիր ուժը խորհրդարան չանցնի, վերջնահաշվարկի արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի ձայները բավարար էին, որպեսզի անցնեին խորհրդարան։ Տեսնելով, որ այս ճանապարհով այլևս հնարավորություն չկա կանխարգելելու, ԿԸՀ-ն երկու տեղամասերում, որտեղ «Բարգավաճ Հայաստան»-ը ուներ 200-ից ավելի քվեներ, այդ տեղամասերի արդյունքները ճանաչեց անվավեր։Ավելին23:5811.06.26 -
ՄիջազգայինԻտալիայի խորհրդարանն ընդունել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերացումը թույլատրող բանաձևԱյս փաստաթղթում ամրագրված էին երկրի դիրքորոշումները օրակարգային հիմնական հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող ճգնաժամի վերաբերյալ։ Կառավարությունը լիազորված է բոլոր հարթակներում աշխատել «Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ՝ լիովին հարգելով նրա ինքնիշխանությունն ու անկախությունը»։ Միևնույն ժամանակ, այն պարունակում է հատված «հակամարտության ավարտից հետո պատժամիջոցների աստիճանական վերացման» մասին, ինչպես նաև առաջարկվում է դրանք օգտագործել որպես բանակցային լծակ։ Բացի այդ, առանձին նշվում է, որ ԵՄ-ին նոր անդամների միանալու գործընթացը պետք է կարգավորվի «անհատական ձեռքբերումներով», ինչպես նաև ուղեկցվի «միության ցանկացած նոր ընդլայնման տնտեսական հետևանքների մասին խորհրդարանին տեղեկացնելով»։ Ինչպես նշում է La Repubblica թերթը, սովորական ձևակերպումների մեղմացմանը նպաստել է իշխող կոալիցիայի մաս կազմող «Լիգա» կուսակցությունը, որին վաղուց մեղադրում են կենտրոնացված ուկրաինամետ գծից շեղվելու համար։ Հենց նրա ներկայացուցիչներին է պատկանում ԵՄ-ին անդամակցության ընթացակարգի վերաբերյալ հատվածը՝ Կիևի համար այդ գործընթացն արագացնելու փորձերի ֆոնին։ Պաշտոնական Հռոմը կարծում է, որ պայմանները պետք է նույնը լինեն անդամակցության բոլոր թեկնածուների համար, իսկ առաջնահերթությունը պետք է տրվի ավելի վաղ այդ կարգավիճակը ստացած բալկանյան երկրներին։ Բանաձևին, որը պաշտոնական փաստաթուղթ է և ընդունվում է ԵՄ յուրաքանչյուր գագաթնաժողովից առաջ, կողմ է քվեարկել 170 պատգամավոր, դեմ՝ 138, ձեռնպահ՝ 3, հայտնում է ստորին պալատի կայքը։ Ընդդիմության ներկայացրած մնացած բոլոր բանաձևերը մերժվել են, ինչպես և գեներալ Ռոբերտո Վանաչիի «Ազգային ապագա» նոր կազմավորման բանաձևը, որը նախկինում լքել էր «Լիգայի» շարքերը։ Նրա տեքստում կոչ էր արվում դադարեցնել Ուկրաինայի ֆինանսավորումն ու աջակցությունը, ինչպես նաև արգելափակել նրա մուտքը ԵՄ։ Իր ելույթի ընթացքում Մելոնին հանդես է եկել Մոսկվայի հետ երկխոսության օգտին՝ ռուս-ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործընթացում Եվրոպայի դերը պահպանելու նպատակով։ Նա նաև նշել է բանակցություններին մասնակցելու համար ԵՄ միասնական ներկայացուցիչ սահմանելու անհրաժեշտությունը, սակայն անուններ չի նշել։Ավելին23:5611.06.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ն պայմանավորվել է Իրանի հետ պատերազմն ավարտելու շուրջ․ ԹրամփԱՄՆ նախագահը հայտարարել է, որ պայմանավորվածությունների ստորագրումը կարող է տեղի ունենալ արդեն այս հանգստյան օրերին։ «Եվ Հորմուզի նեղուցը պաշտոնապես կբացվի հենց որ մենք ստորագրենք [պայմանավորվածությունները]։ Իսկ դա կարող է լինել շուտով, շատ շուտով։ Հնարավոր է՝ այս հանգստյան օրերին, Եվրոպայում։ Ես այնտեղ չեմ լինի, բայց [ԱՄՆ փոխնախագահ] Ջեյ Դի [Վենսը] այնտեղ կլինի», - ասել է Թրամփը։Ավելին23:4511.06.26 -
ՔաղաքականԲաքուն մտահոգված է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների իրագործման անհնարինությամբՍա, ըստ էության, փոփոխում է Բաքվի բռնապետի վարչախմբի և Հայաստանի միջև հարաբերությունների հեռանկարը, որովհետև Բաքվում ենթադրում էին, որ մի կողմից այդ վարչախմբի առաջ քաշած պահանջների բավարարման, իսկ մյուսից՝ Հայաստանը ադրբեջանա-թուրքական հաղորդակցային և տնտեսական կախման մեջ դնելու հեռագնա հակահայկական ծրագրերի միջոցով հնարավոր է' լինելու հասնել Հայաստանի որպես աշխարհաքաղաքական գործոնի ամբողջական չգոյությանը, ինչ այժմ խոշոր հարցականի տակ է հայտնվում։Ավելին23:3011.06.26 -
ԻրավականԱրդյունքում՝ ԲՀԿ ի ձայներն են կորում, բայց տեսնես ո՞ր ուժն էր զորքին գիշերվա հազարին տեղամաս բերում. փաստաբանԵթե ճիշտ եմ հասկանում՝ անվավեր են ճանաչվել Մեղրիի ու Նուբարաշենի զորամասերի զինծառայողների տեղամասերի քվեարկության արդյունքները:Ավելին23:2611.06.26 -
ՔաղաքականՈրոշ ընտրատեղամասերում «Բարգավաճ Հայաստան»-ի քվեները անվավեր են ճանաչվելԱնվավեր են ճանաչվել Նուբարաշեն թաղամասում գտնվող՝ 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները։Ավելին23:1911.06.26 -
Քաղաքական«Որ ասում ենք՝ կա մեկ ադրբեջանամետ ուժ…». Նարեկ Կարապետյան«Փաշինյանի հաղթանակը հնարավոր դարձավ Իլհամ Ալիևի ռազմավարական տեսլականի շնորհիվ», հայտարարել է Ադրբեջանի պատգամավոր Ազայ Գուլիևը։Ավելին23:1511.06.26 -
ՔաղաքականՀԱԿ-ը կոչ է անում ընդդիմությանը որևէ պարագայում չհրաժարվել մանդատներից2026 թվականի հունիսի 7-ին կայացած Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ընտրությունները, մեր գնահատմամբ, չեն համապատասխանում ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների ժողովրդավարական չափանիշներին։ Ընտրական ամբողջ գործընթացը նշանավորվեց իշխանությունների կողմից իրականացված համակարգային և զանգվածային խախտումներով, որոնք լրջորեն կասկածի տակ են դնում հրապարակված արդյունքների արժանահավատությունն ու ընտրողների ազատ կամարտահայտության իրական արտացոլումը։Ավելին23:0311.06.26 -
ԻրավականՔիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը․ սա ուղղակի խայտառակություն է․ փաստաբան«Սա միայն ԲՀԿ-ի հարցը չի։ Դրանով ՔՊ-ն վերականգնում է 3/5 մեծամասնությունը և կարողանում է միանձնյա նշանակել սահմանադրական պաշտոններում, ընդունել սահմանադրական օրենքներ։Ավելին22:5611.06.26 -
ՀասարակականԳերհզոր ամպրոպային ամպ Մարտունիում․ Գագիկ ՍուրենյանՀրապարակված տեսանյութին կից գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։Ավելին22:4511.06.26