Լրահոս
-
ՀասարակականՀոկտեմբերի 30-ին որոշ փողոցներ են փակվելու․ ոստիկանությունՈստիկանությունից տեղեկացնում են, որ ՀՀ վարչապետի գավաթ՝ սիրողական մրցավազքի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 30-ին, ժամը 11-ից ժամը 16.30-ն, երկկողմանի փակ է լինելու Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցը՝ սկսած Կոմիտասի հրապարակից, միակողմանի փակ է լինելու Էջմիածնից Երևան ճանապարհը՝ մինչև Փարաքար գյուղի օդանավակայանի խաչմերուկ։ Հիշյալ ժամերին Էջմիածնից Երևան երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ:
Ավելին16:1427.10.21 -
Ռազմիկ Պետրոսյանը կնշանակվի Արագածոտնի մարզպետ. pastinfo.amԱրագածոտնի մարզպետ է նշանակվելու «Ազատամարտիկների դաշինք» միության անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:
Ավելին15:5627.10.21 -
ՔաղաքականՀայլուր 15:30 Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 22 տարի անց «գործը քնեցված չէԱվելին15:3027.10.21 -
ՄշակույթՅուրի Մեդյանիկն ու Դմիտրի Յաբլոնսկին՝ երևանյան բեմում«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցան թավջութակահար Դմիտրի Յաբլոնսկին եւ բանդոնեոնահար Յուրի Մեդյանիկը։ Դմիտրի Յաբլոնսկին նաեւ ղեկավարում էր երեկոն։ Ծրագրում հնչեցին Յոզեֆ Հայդնի Թավջութակի թիվ 2 կոնցերտը (մենակատար՝ Դմիտրի Յաբլոնսկի), Լյուդվիգ վան Բեթհովենի «Կորիոլան» նախերգանքը եւ Ալեքսեյ Շորի Carpe Diem-ը՝ գրված բայանի և սիմֆոնիկ նվագախմբի համար (մենակատար՝ Յուրի Մեդյանիկ)։
Ավելին15:2227.10.21 -
ՄիջազգայինԹուրքիայի արտգործնախարարը սպառնացել է հրաժարական տալ 10 դեսպանների հետ կապված սկանդալի պատճառովԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն սպառնացել է հեռանալ այն բանից հետո, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացավ «պերսոնա նոն գրատա» հայտարարել 10 արևմտյան դեսպաններին, որոնք կոչ էին արել ազատ արձակել բանտարկված գործարար և իրավապաշտպան Օսման Քավալային:
Ավելին15:0927.10.21 -
ԵրևանԽոշոր հրդեհ՝ Երևանում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից․ հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 կանչ. shamshyan.comԱյսօր՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդ փողոցի 3/21 հասցեում գտնվող «Ամուր երկաթ» ընկերության պահեստային շինության տանիքում հրդեհ է բռնկվել։
Ավելին15:0127.10.21 -
ՔաղաքականՈչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ն ու 6-ը. օրինագիծն ընդունվել է 1-ին ընթերցմամբ. տեսանյութԱմանորին ոչ աշխատանքային են լինելու միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ն ու 6-ը: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը:
Ավելին14:4627.10.21 -
Արագածոտնի մարզպետը հրաժարական է տվելԱրագածոտնի մարզպետարանը հաստատում է մարզպետ Դավիթ Գևորգյանի՝ ազատման դիմում ներկայացնելու մասին տեղեկությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում մարզպետի տեղակալ Տիգրան Եղիազարյանը նշեց, որ մանրամասները կներկայացնի Դավիթ Գևորգյանը:
Ավելին14:3727.10.21 -
ԻրավականՄենք շատ հարցեր կարող ենք ունենալ, օրինակ, ինչու ԱԱԾ ղեկավարն այդ օրը ԱԺ-ում չի եղել. Ալեն Սիմոնյանը «հոկտեմբերի 27-ի» մասինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ հոկտեմբերի 27-ի հիմնական պատճառները, հիմնական մասնակիցներն ու այն հարցերը, որ բաց են մնացել, հանրությունը գիտի:
Ավելին14:3227.10.21 -
ԱշխարհՆոր հագուստ՝ Putin Team անվան ներքոՌուսական Shishkin ընկերությունների խումբը, որը հագուստ է արտադրում է Putin Team անվան ներքո, իր առաջին խանութը կբացի Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում:
Ավելին14:2427.10.21 -
Արտաքին քաղաքականությունՍուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՍուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ավելին14:1327.10.21 -
ՔաղաքականՀոկտեմբերի 27-ի ողբերգության 22-րդ տարելիցն է. տեսանյութԱյսօր հոկտեմբերի 27-ի ողբերգության 22-րդ տարելիցն է: Ահաբեկչության հետևանքով զոհվեց 8 պետական գործիչ` այդ թվում վարչապետ Վազգեն Սարգսյանն ու Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը:
Ավելին14:0027.10.21 -
ՀասարակականՀայտնաբերվել է «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի քրոջ որդիների նկատմամբ ինքնաձիգով սպանության փորձ կատարողը. shamshyan.comԵրեկ՝ հոկտեմբերի 26-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Երվանդ Նիկոյանի որոշմամբ իրականացվել է հատուկ օպերացիա։
Ավելին13:4527.10.21 -
ՄշակույթՀայկական տառարվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակումՀայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի պաշտոնական ֆեսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում:
Ավելին13:3827.10.21 -
ԱրցախԱդրբեջանցիները հափշտակել են Ճարտար գյուղի բնակչի 32 կովն ու 13 հորթը. Արցախի ՔԿՃարտար քաղաքի վարչական տարածքի չեզոք գոտուց նույն քաղաքի 1956թ. ծնված բնակչին պատկանող 32 գլուխ կով և 13 գլուխ հորթ բացահայտ հափշտակելու և վերջինիս առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 12.370.000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը:
Ավելին13:2727.10.21 -
Արցախ«Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում», բայց ՔՊ-ն համաձայն չէ «որոշ ձևակերպումների» հետ. տեսանյութ«Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. զերծ մնալ որևէ բանակցությունից». այսպիսի ձևակերպում ունեցող հայտարարությունն ընդունել հրաժարվել են ՔՊ-ականները խորհրդարանի այսօրվա նիստի ընթացքում: Հայտարարությունը կազմել են ընդդիմադիր երկու խմբակցությունները:
Ավելին13:0827.10.21 -
ՔաղաքականՀայլուր 12:30 ՔՊ-ն մերժում է Արցախի մասին հայտարարությունը՝ չհամաձայնելով որոշ ձևակերպումների հետԱվելին12:3027.10.21 -
ԱրցախԹշնամին ինչքան էլ փալաս կախի, միևնույն է Արցախը Հայինն է ու շնչելու է Հայերեն. Մետաքսե ՀակոբյանԱրցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը տեսանյութեր է հրապարակել համացանցում և գրել․ «Հաստատ է, որ չեմ պատրաստվում դիմանալ այս տառապանքին…Թշնամին ինչքան էլ փալաս կախի, միևնույն է Արցախը Հայինն է ու շնչելու է Հայերեն…»:
Ավելին12:2027.10.21 -
ՔաղաքականՄիանում եմ Ձեր արձանագրմանը․ Ռուբինյանը՝ Գեղամ Մանուկյանի հայտարարության մասին, ըստ որի՝ Արցախը ուրացողը դավաճան է. տեսանյութՌուբեն Ռուբինյանին տեղից արձագանքեց Գեղամ Մանուկյանը ․ «Բայց արձագանքեք, որ Արցախը ուրացողը դավաճան է», և Ռուբեն Ռուբինյանը ամփոփեց․ «Միանում եմ Ձեր արձանագրմանը, պարոն Մանուկյան, բայց արձանագրենք, որ մարդկանց անձնավորված այս դահլիճում չի կարելի վիրավորել»։
Ավելին12:0927.10.21 -
ԱռողջապահականՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2074, մահվան՝ 45 նոր դեպքՀայաստանում հոկտեմբերի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2074 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 300 143-ի:
Ավելին11:4827.10.21