Լրահոս

2022-08-03
  • Արտաքին քաղաքականություն
    «Չինաստանում ամերիկացի դիվանագետները կուլ են տվել լեզուները». Զախարովան՝ Փելոսիի՝ Թայվան այցի մասին
    «Նենսի Փելոսիի՝ Թայվան այցով Վաշինգտոնը ցույց տվեց, որ անտեսում է այլ պետությունների իրավունքները, իսկ Չինաստանում ամերիկացի դիվանագտները «կուլ են տվել լեզուները»՝ վախենալով հանրության զայրույթից»: Այսպիսի հայտարարություն է արել Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Մարիա Զախարովայի խոսքով՝ չինացի ժողովուրդն արժանի չէր նման վերաբերմունքի:
    15:44
    03.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ուժ և իմաստություն սահմանին կանգնած մեր տղերքին. Արթուր Վանեցյան
    Ուժ և իմաստություն սահմանին կանգնած մեր տղերքին. Արթուր Վանեցյան
    15:42
    03.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    50-ամյա տղամարդը որոնվում է
    50-ամյա տղամարդը որոնվում է
    15:37
    03.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ՃՏՊ-ների թիվն Արցախում նախորդ տարվա համեմատ նվազել է 8-ով
    2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքներն այսօր ամփոփել են ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում։ Հիմնական զեկույցով հանդես է եկել ՃՈ պետի տեղակալ Արմեն Օհանյանը: Ճանապարհային ոստիկանության պետ, փոխգնդապետ Մավրիկ Նասիբյանն անձնակազմին տվել է մի շարք հանձնարարականներ: 2022 թվականի 1-ին կիսամյակն ինչպես ամբողջ ոստիկանության, այնպես էլ ճանապարհային ոստիկանության համար եղել է բավականին ծանր և լարված ժամանակահատված, ինչի հետևանքով շատ հաճախ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված գործառույթներն իրականացվել են արտակարգ պայմաններում: Հաշվետու ժամանակաշրջանում Արցախի Հանրապետությունում վիճակագրական հաշվառման է վերցվել զոհերով և վիրավորներով 39 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել՝ 48 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալիորեն նվազել է ինչպես պատահարների, այնպես էլ մահվան ելքով դեպքերի թիվը. (2021 թվականին` 47 պատահար, 8 զոհ և 50 վիրավոր): Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 8-ով, զոհերի քանակը` նվազել է 7-ով, վիրավորների թիվը՝ 2-ով: Այս մասով ճանապարհային ոստիկանության պետ փոխգնդապետ Մավրիկ Նասիբյանն անձնակազմին տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք մասնավորապես, միտված են ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելմանը և ճանապարհային անվտանգ երթևեկության կազմակերպմանն ուղղված միջոցառումներին: Ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջին կիսամյակում գրանցված պատահարներից 4-ը տեղի է ունեցել ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու պատճառով, 6-ը` արագության գերազանցման և ոչ ճիշտ արագության ընտրության պատճառով, 22-ը` վարորդների անուշադրության և ճանապարհային երթևեկության կանոնների այլ խախտումների պատճառով, 1-ը՝ խաչմերուկի անցման կանոնները խախտելու պատճառով, 2-ը՝ հետիոտնային անցումների հատման կանոնները վարորդի կողմից խախտելու, 1-ը՝ վազանցի կանոնները խախտելու և 3-ը՝ նշանների ու գծանշումների պահանջները խախտելու պատճառով: Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծության արդյունքների հիման վրա ճանապարհապարեկային ծառայության հիմնական ուժերն ու միջոցները կենտրոնացվել են ճանապարհների և փողոցների՝ առավել մեծ քանակությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներով և երթևեկության ինտենսիվությամբ հատվածներում: Ընդհանուր առմամբ՝ ՃՈ պետ Մավրիկ Նասիբյանն առաջին կիսամյակի կատարած աշխատանքները գնահատել է բավարար:
    15:26
    03.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը․ հայկական կողմն ունի 7 վիրավոր․ ԱՀ ՊՆ
    ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է․ «Հաղորդագրություն Օգոստոսի 3-ին՝ ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր: Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։
    15:25
    03.08.22
    Ավելին
  • Արցախ
    Լաչինի միջանցքի տարածքում մարտեր են ընթանում. աղբյուր
    Հայաստանյան տելեգրամյան մի քանի ալիք հաղորդում են, որ Արցախի Բերձորի (Լաչին) միջանցքի տարածքում մարտեր են ընթանում։ Ըստ տեղեկությունների՝ ադրբեջանական զինուժը մոտեցել է Եղցաոհ գյուղին և փորձում է դիրքեր գրավել ճանապարհին հարակից բլրի վրա։ Մարտերն ընթանում են ականանետի կիրառմամբ։ Սպասվում է, որ առաջիկայում ՊԲ-ն պաշտոնական հաղորդագրություն կտարածի: «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքն էլ հաղորդում է, որ հայկական կողմից կան վիրավորներ։
    15:21
    03.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Ֆրանսիան գազի պահեստարանները լցրել Է 80 տոկոսով
    Ֆրանսիայի Էնեերգետիկական անցման նախարար Անիես Պանիե-Ռյունաշեն հայտարարել Է, որ երկրում գազի պահեստարանները լցված են 80 տոկոսով, իսկ մինչեւ նոյեմբերի 1-ը պլանավորվում Է դրանք լցնել եւս 20 տոկոսով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք այսօր հասել ենք այն բանին, որ գազի մեր ռազմավարական պաշարները կազմում են 80 տոկոս, մենք առաջ ենք անցել պլանավորված ժամկետներից: Դա նշանակում Է, որ մենք դրանք կլցնենք մինչեւ նոյեմբերի 1-ը, եւ դա եղել Է մեր նպատակը»,-հայտնել Է նախարարը՝ օգոստոսի 3-ին հանդես գալով CNews հեռուստաալիքի եթերով: Միեւնույն ժամանակ Պանիե-Ռյունաշեն կոչ Է արել ֆրանսիացիներին՝ հատկապես «ամենախոշոր խաղորդներին», կրճատել գազի եւ Էլեկտրականության սպառումը, քանի որ «երկու համակարգերը փոխկապված են»: «Եվ դա նույնպես նպաստում Է կլիմայի տաքացման դեմ պայքարին»,-ճշտել Է նախարարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    15:20
    03.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանն առաջին ոսկե մեդալն է նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում
    Հայաստանն առաջին ոսկե մեդալն է նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում: Խաղերի չեմպիոնի կոչումը նվաճել է 64 կգ քաշային սամբիստ Մհեր Օհանյանը՝ դառնալով ոսկե մեդալակիր: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նշելով, որ ևս մեկ, բայց արդեն արծաթե մեդալ է նվաճել հրաձիգ Նարե Մելքումյանը: Հրացան ձևի 15-ամյա մարզուհին երկրորդ տեղն է զբաղեցրել: Մինչ այդ պատանի մարզուհին 598.0 միավորով անցել էր կիսաեզրափակիչ, իսկ եզրափակիչ էր դուրս եկել 2-րդ տեղով՝ 150.4 միավորով: «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում Հայաստանն առաջին մեդալը նվաճել էր դարձյալ հրաձգություն մարզաձևից: Հրացան ձևի մարզիկ Գագիկ Նիկողոսյանը, խոցելով 607.0 միավոր, 3-րդ հորիզոնականով անցել էր եզրափակիչ փուլ: Եզրափակչում, չզիջելով դիրքերը, խոցել էր 252.1 միավոր և վերջնարդյունքում գրավել էր 3-րդ հորիզոնականը՝ արժանանալով բրոնզե մեդալի: Մարզական խաղերին 13-16 տարեկան ավելի քան 1300 մարզիկ է մասնակցում Հայաստանից, Աֆղանստանից, Հնդկաստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Մոնղոլիայից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Թաիլանդից, Ղազախստանից, Պակիստանից և Լիբանանից: 19 մարզաձևերում կխաղարկվի մեդալային 273 հավաքածու: Մրցումները կտևեն մինչև օգոստոսի 8-ը:
    15:13
    03.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Մյանմայի ղեկավարը Լավրովին առաջարկել Է երկու նոր հյուպատոսություններ բացել Ռուսաստանում
    Մյանմայի ղեկավարը՝ ավագ գեներալ Մին Աուն Խլայնը, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն առաջարկել Է Մյանմայի հյուպատոսություններ բացել Սանկտ Պետերբուրգում եւ Նովոսիբիրսկում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Կազմակերպելու համար եւ այն բանի համար, որպեսզի ավելանան ուղեւորությունները մեր երկրների միջեւ, մեզ նոր հաստատություններ են հարկավոր դիվանագիտական կապեր հաստատելու նպատակով: Ուստի խնդրում եմ դիտարկել Սանկտ Պետերբուրգում հյուպատոսություն բացելու վերաբերյալ առաջարկությունը, որպեսզի առաջիկայում այն բացվի»,-Մին Աուն Խլայնն ասել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը: «Ձեր երկիրը հսկայական Է՝ արեւմուտքից արեւելք: Մեջտեղում գտնվում Է այնպիսի քաղաք, ինչպիսին Նովոսիբիրսկն Է, որը մեզ համար ամենամոտ եւ հասանելի քաղաք Է: Ուստի կցանկանայինք առաջարկել՝ նաեւ հյուպատոսություն բացել Նովոսիբիրսկում»,-հավելել Է Մին Աուն Խլայնը: Մյանմայի ղեկավարը հիշեցրել Է, որ ինքն այցելել Է Նովոսիբիրսկ եւ նշել, որ «Մյանմայի ժողովրդին շատ Է դուր գալիս Սիբիրի բնությունը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    15:06
    03.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դատարանի անհեթեթ գործողությունը ցույց է տալիս, թե որքան է գործող վարչախումբը սարսափում իր սկզբունքային ընդդիմախոսներից. Չալաբյան
    Տառացիորեն մեկ ժամ առաջ, Հայաստանի գործող իշխանությունների ուղիղ հրահանգով դատարանն ուղիղ եթերում ծայրահեղ ապօրինի որոշում կայացրեց՝ նորից ազատությունից զրկել ինձ, տառացիորեն մեկ շաբաթ ազատության մեջ գտնվելուց հետո, ֆեյսբուքյան էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։ «Այս որոշումը աննախադեպ է Հայաստանի իրավական պրակտիկայում, թերևս հազվագյուտ դեպք է, երբ անձը կալանավորվում է հիմքերի լիակատար բացակայության և օրենքի պահանջների կոպիտ խախտման պայմաններում: Այս անհեթեթ գործողությունը ցույց է տալիս, թե որքան է գործող վարչախումբը սարսափում իր սկզբունքային ընդդիմախոսներից, և ինչ աղաղակող ապօրինությունների է այն պատրաստ գնալ՝ սեփական իշխանությունը երկարաձգելու նպատակով: Սակայն և ոչ մի ապօրինություն ի զորու չէ շեղելու մեզ մեր նպատակից՝ կառուցելու ազատ ու հզոր երկիր և արդար հասարակարգ բոլորիս համար: Մեր պայքարը շարունակվում է և միայն նոր թափ է ստանալու, մինչ այդ ես շնորհակալություն եմ հայտնում մեր բազմաթիվ արժանապատիվ քույրերին և եղբայրներին, որոնք այս օրերին գտնվեցին մեր կողքին և իրենց ներկայությամբ և սկզբունքային դիրքորոշմամբ ուժ և վճռականություն տվեցին մեզ՝ շարունակելու մեր պայքարը: Աստված պահապան բոլորիս»։
    15:00
    03.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Երևանում երեկ ծնվել է 62 երեխա
    Երևան քաղաքում երեկ՝ օգոստոսի 2-ին, ծնվել է 62 երեխա` 32 տղա և 30 աղջիկ։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Возможно, это изображение ребенок и текст
    15:00
    03.08.22
    Ավելին
  • Հայաստան
    «Հայերի սև ցուցակ 2 մարդ ունի՝ Փաշինյանն ու Ալիևը». դաշնակցականները՝ ԱԳՆ-ի մոտ
    «2 մարդ հայերի սև ցուցակ ունի` Փաշինյանն ու Ալիևը»,- երեք դաշնակցական գործիչների մուտքը Հայաստան արգելելու՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի որոշումը այսպես են գնահատում դաշնակցականները: Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիմաց այսօր բողոքի ակցիա է կազմակերպվել: Դաշնակցականները վստահեցրել են, որ Սփյուռքում պատահածը ոչ թե հայ ժողովրդի, այլ, իրենց խոսքով, թրքահպատակ իշխանության որոշում են համարում:
    14:55
    03.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Չինաստանը փակել է երկինքը Թայվանի շուրջ զորավարժությունների պատճառով
    Չինաստանի իշխանությունները պաշտոնական նախազգուշացում են տվել ավիափոխադրողներին, որ օգոստոսի 4-7-ը Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի (PLA) զորավարժությունների ընթացքում Թայվան կղզու շրջակայքի վեց շրջանների երկինքը փակ կլինի: Այս մասին հայտնում է Axios պորտալը։ Օդային երթևեկության սահմանափակման մասին նախազգուշացումը վերաբերում է կղզու շրջակայքում գտնվող վեց ծովային տարածքներին, որոնք հայտարարվել են «վտանգավոր գոտիներ»։ Օգոստոսի 2-ին Վաշինգտոնում Չինաստանի դեսպան Ցին Գանգը մեծ հետևանքներ է խոստացել ամերիկյան կողմի համար՝ ի պատասխան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարած այցի։ Նույն օրը Չինաստանը լայնածավալ զորավարժություններ է սկսել կղզու շուրջ։ Նշվում է, որ կղզու նման շրջափակումը խնդիր կլինի Փելոսիի համար, որը ծրագրել էր օգոստոսի 3-ին մեկնել Հարավային Կորեա ասիական շրջագայության շրջանակներում։
    14:53
    03.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Արևմուտքի հետ համագործակցության դարաշրջանն ավարտվել Է. Ռուսաստանի ԱԳՆ
    Արեւմուտքի հետ համագործակցության դարաշրջանն ավարտվել Է, եկել Է պատրանքներից ձերբազատվելու ժամանակը եւ հասկանալու, որ Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ հարաբերություններում մինչեւ փետրվարի 24-ը եղած իրադրությանը վերադարձ չի լինելու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանի ԱԳՆ-ի արտաքին քաղաքական պլանավորման դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Դրոբինինը: «Անկախ հատուկ ռազմական գործողության տեւողությունից ու ելքից, արդեն այժմ կարելի Է արձանագրել, որ Արեւմուտքի հետ ընդհանուր առմամբ կառուցողական, թեեւ ոչ առանց խնդիրների երեսունամյա դարաշրջանն անշրջելիորեն ավարտվել Է»,-դիվանագետը նշել Է «Պատմության դասերը եւ ապագայի պատկերը. մտորումներ Ռուսաստանի արտաքին քաղաքականության մասին» իր հոդվածում: Նրա կարծիքով, ներկայում ՌԴ-ի համար հնարավորություն Է ստեղծվել վերջնականապես ձերբազատվել պատրանքներից եւ դուրս գալ «բարեկամական կլանման» պարադիգմայի շրջանակներից»: «Հասկանալի Է, որ Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրոպայի եերկրների հետ մինչեւ փետրվարի 24-ը եղած իրադրությանը վերադարձ չի լինելու»,-նշել Է Դրոբինինը: «Ռուսաստանը մտել Է ԱՄՆ-ի գլխավորությամբ ոչ բարեկամական պետությունների ագրեսիվ դաշինքի հետ հակամարտության սուր փուլ: Հակառակորդի նպատակն Է՝ մեր երկիրը ռազմավարական պարտության մատնել, այն վերացնել որպես աշխարհաքաղաքական մրցակցի»,-ընդգծել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    14:47
    03.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իրանում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 90-ի
    Իրանում առնվազն 90 մարդ Է զոհվել վերջերս տեղի ունեցած ընդգրկուն հեղեղումների հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստսի 3-ին այդ մասին հայտնում Է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով բժիշկներին: Նշվում Է, որ եւս ութ մարդ համարվում Է կորած: Ավելի վաղ հաղորդվել Էր 69 մարդու մահվան մասին: Տեղատարափ անձրեւների առաջացրած հեղեղումներն ընդգրկել են Իրանը հուլիսի վերջին՝ պատուհասելով երկրի 31 նահանգներից 24-ին: Ամենից շատ տուժել են Բախտիարին, Սպահանը, Եզդը, Լուրեստանը, Մազանդարանը, Թեհրանը եւ Չեհարմեհալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    14:40
    03.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանաբնակ եզդի մեր քույրերի և եղբայրների հետ հիշատակում ենք մարդկային մեծագույն այդ ողբերգության 8-րդ տարելիցը․ «Հայաստան» դաշինք
    «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում նշվում է. Օգոստոսի 3-ին ողջ աշխարհի եզդիները հարգանքի տուրք են մատուցում 2014 թվականի օգոստոսի 3-ին Իրաքում ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից գազանաբար սպանված հազարավոր եզդիների հիշատակին: Հայաստանաբնակ եզդի մեր քույրերի եւ եղբայրների հետ հիշատակում ենք մարդկային մեծագույն այդ ողբերգության 8-րդ տարելիցը: 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության օրերին նույն ճակատագրին արժանացած եզդի ժողովուրդը ենթարկվեց բազում զրկանքների ու փորձությունների, բայց կարողացավ համառորեն պահպանել իր ինքնությունն ու մշակույթը: Հայաստանի Հանրապետությունում տասնամյակներ շարունակ բարեկեցիկ կյանքով, պաշտպանված կրթական, մշակութային համակարգով եզդի մեծաթիվ համայնքը չէր կարող անտարբեր մնալ իր ազգակիցների նկատմամբ գործադրված նոր ոճրագործության հանդեպ: Վերքերը դեռ չեն սպիացել, վտանգը չի վերացել: Տակավին հարկ է դրսևորել կամք, վճռականություն, միասնականություն՝ ազգային ինքնության պահպանման ու վերընձյուղման համար:
    14:36
    03.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլն ուզում է Չալաբյանի օրինակով ուղերձ տալ, որ որևէ նոր խաղացողների չի հանդուրժելու. Վրթանեսյան
    Կարեն Վրթանեսյանը գրում է. Ավետիք Չալաբյանին նորից կալանավորեցին 3 ամսով։ Ընդ որում արդեն այն կարգի թքած ունեն նույնիսկ ձևական կողմի վրա, որ դատախազն ընդամենը պահանջում է գրավի դիմաց Ավետիքին թողնել ազատության մեջ, իսկ դատավորը կալանք է տալիս։ («Դատավոր» բառն այստեղ օգտագործելը զավեշտալի է, զուտ իներցիայով եմ շարունակում այդպես կոչել)։ Ոմանք կարող են «ապշել», անվանել սա «աբսուրդ», «չհավատալ» ևն։ Բայց ապշելու բան բացարձակապես չկա. դասագրքային դրսևորումներ են բռնապետության։ Նիկոլն ուզում է Ավետիք Չալաբյանի օրինակով ուղերձ տալ բոլորին, որ իր գրպանի տուզիկներից բացի, որևէ այլ նոր խաղացողների քաղաքական դաշտում չի հանդուրժելու։ Ինչպես և դիմադրության շարժման ակտիվ երիտասարդներին պատժիչ եռամսյա հավաքների տանելն է մարդկանց քաղաքական բողոքներից հեռու պահելու համար։ Ու եթե արդեն այս իրողությունը հասկացել եք, ապա պիտի նաև հասկանաք, որ այն հայը, ով չի ցանկանում կորցնել իր հայրենիքը, իր անցյալը, ներկան, ապագան, ազատությունը, այլ տարբերակ չունի քան քաղաքականությամբ զբաղվել սկսելը։ Ինչպես Մխոյանն էր ամիսներ առաջ շատ դիպուկ ձևակերպել. այսօր հայ մնալն ինքնին քաղաքական ընտրություն է։
    14:34
    03.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իրանի հարավում ռազմական ինքնաթիռ Է կործանվել
    Սու-22 կործանիչը, որը պատկանում Էր Իրանի զինված ուժերի ընտրի ստորաբաժանմանը՝ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմին, օգոստոսի 2-ին վթարի Է ենթարկվել Շիրազի նահանգում, որը գտնվում Է երկրի հարավում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է տեղի IRNA գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ երկու օդաչուներն Էլ, որոնք գտնվել են ինքաթիռում, ստացել են վնասվածքներ եւ տեղափոխվել հոսպիտալ: Երիտասարդ լրագրողների ակումբ գործակալությունը տեղեկացրել Է, որ կործանման պատճառ Է դարձել տեխնիկական խափանումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-0-/34/ Իրան, ռազմական ինքնաթիռ, կործանում
    14:32
    03.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լաչինի միջանցքի փոխարեն այլ ճանապարհով երթևեկելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ. Արմեն Գրիգորյան
    Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շեշտում է, որ Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ: Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում: Պարոն Գրիգորյան, ԼՂ նախագահը երեկ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում հայտարարել է, թե Ադրբեջանը ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով իրենց պահանջ է ներկայացրել Հայաստանի հետ կապող երթեւեկությունը կազմակերպել այլ երթուղով: Ինչպես կմեկնաբանեք այս հայտարարությունը: ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի եւ Ադրբեջանի նախագահի՝ 2020թ. եռակողմ հայտարարության 6-րդ կետում, որտեղ սահմանված են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի ստեղծման եւ գործունեության հետ կապված հարցեր՝ սահմանված է հետեւյալը. «Կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի) համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթեւեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար»: Այս ընթացքում, իհարկե, այս ուղղությամբ որոշակի աշխատանք կատարվել է, բայց այս պահի դրությամբ համաձայնեցված պլան գոյություն չունի: Համենայնդեպս՝ Հայաստանը որեւէ պլանի համաձայնություն չի տվել, հետեւաբար Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ: Բայց դուք հայտարարել էիք, որ Հայաստանը սկսում է Կոռնիձոր-Տեղ-Մ12 ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները, որը ենթադրվում է, պիտի միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն: Այո, այդ շինարարությունն արդեն իսկ սկսվել է, բայց ուշադրություն դարձրեք, որ եռակողմ հայտարարության մեջ նշվում է նոր երթուղու կառուցման պլանի մասին: Նման համաձայնեցված պլան գոյություն չունի: Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ առաջարկել է եռակողմ ձեւաչափով համաձայնեցնել եւ ստորագրել պլանը եւ համաձայնեցված ժամանակացույցով ու ճանապարհային քարտեզով գնալ առաջ: Դա այն է, ինչ նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: 
    14:32
    03.08.22
    Ավելին