Լրահոս
2026-02-15
-
ՄիջազգայինՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սոչիի վրա. տուժել է երկու մարդՓետրվարի 15-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա։ Կան տուժածներ ու շինությունների վնասվածքներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է Կրասնոդարի նահանգապետ Վենիամին Կոնտրատևը։Ավելին15:1215.02.26 -
ՀասարակականՕդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում տեղումներ են սպասվումՓետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-19-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։Ավելին13:5915.02.26 -
ՀասարակականԵթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանը չլինի, Մայր Աթոռը հավիտյան լինելու է այստեղ․ Նաթան սրբազանՀավիտենաբար Մայր Աթոռը լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանը չլինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։Ավելին13:4715.02.26 -
ՀասարակականԵս քեզ փող տամ, դու իմ բիզնեսը լավ նայիր. «Ինֆոքոմի» ցնցող բացահայտումը՝ տուրքից ազատվածների մասինՊոզով-պոչով մեծ կենդանին ո՞րջ է բացել կառավարական շենքերում: «Ինֆոքոմ»-ն է բացահայտել աննախադեպ կոռուպցիոն սկանդալը: 3 տարի Փաշինյանի կառավարությունը ավելի քան 200 ընկերության ազատել է շուրջ 149 մլրդ դրամ մաքսատուրքից, երբ գործարարները համաձայնել են փող ուղարկել Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամ:Ավելին12:3615.02.26 -
ՀասարակականՄեր Սուրբ Եկեղեցին անպարտելի է, մշտապես սատանային հաղթել է Քրիստոսով. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմՀակառակ ամեն զրկանքի ու նեղության` մեր Սուրբ Եկեղեցին անպարտելի է, քանզի մշտապես սատանային հաղթել է Քրիստոսով, այս մասին հայտարարել են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից։Ավելին12:1815.02.26 -
ՍոցիալականՇիրակում երիտասարդների զբաղվածության խորացող ճգնաժամը վկայում է համակարգային բացթողումների մասին․ պատգամավոր«Շիրակի մարզում երիտասարդների զբաղվածության խնդիրը հասել է այն սահմանագծին, երբ այլևս հնարավոր չէ սահմանափակվել ընդհանուր բնույթի հայտարարություններով։ Մենք գործ ունենք համակարգային ճգնաժամի հետ, որը վտանգում է մարզի ժողովրդագրական, տնտեսական և ազգային անվտանգային կայունությունը։ Շիրակում երիտասարդների զբաղվածության խորացող ճգնաժամը վկայում է ոչ թե ժամանակավոր դժվարության, այլ համակարգային բացթողումների մասին։Ավելին11:4915.02.26 -
ՀասարակականԿարապետյան ընտանիքը` քաղցկեղ ունեցող երեխաների կողքին (տեսանյութ)Կարապետյան ընտանիքի բարեգործական գործունությունը մշտապես արտացոլել է այն համոզմունքը, որ առողջ սերունդը՝ առողջ հասարակության և ամուր պետության հիմքն է։ Հայտնում են «Մեր ձևով» շարժումից։Ավելին11:2615.02.26 -
ՀասարակականԵրբ կանգնում ենք մեր Հայրապետի կողքին ոչ թե խոսքով միայն, այլ սրտի հավատարմությամբ, ապա վկայում ենք, որ Եկեղեցին մեզ համար գաղափար չէ, այլ ապրող Մարմին. Տեր ՆարեկՎեհափառին զորավիգ լինելը հավատացյալի ներքին ուխտն է իր Եկեղեցու հետ․ դա հնազանդության, աղոթքի և պատասխանատվության կենդանի դրսևորումն է, այս մասին գրել է Տեր Նարեկ քահանա Սարգսյանը։Ավելին11:0415.02.26 -
ՔաղաքականՈւժեղ առաջնորդը կկարողանա Ալիևին ասել՝ «Ո՛չ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։Ավելին10:4315.02.26 -
ՀասարակականՍաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ էՓետրվարի 15-ին՝ ժամը 10:05-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին տեղեկանում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։Ավելին10:2915.02.26 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:0015.02.26
2026-02-14
-
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ ԵրևանումԱյսօր՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:00-ի սահմաններում Ազատության պողոտա, Ահարոնյան և Ադոնց փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 26-ամյա Դավիթ Թ.-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 22-ամյա Ռազմիկ Ա.-ի վարած «Mazda 6» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը է, վթարի հետևանքով 1 հոգու օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ով հրաժարվել է հիվանդանոց մեկնել։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Nissan Pathfinder»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով ծառին և մայթին տեղադրված նախկին հայ մամուլի, հիմա՝ առևտրի փոքրիկ կրպակին՝ այն ամբողջությամբ վնասելով։Ավելին23:5814.02.26 -
ՔաղաքականՊահանջում ենք վերացնել Վեհափառ Հայրապետի և այլ հոգևորականների նկատմամբ ազատ տեղաշարժվելու արգելքը․ հայտարարությունԱնհեթեթ պատրվակով հայ ժողովրդի հոգևոր առաջնորդին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը հարված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ որպես սրբազան հաստատության, որը դարեր շարունակ պահել է հայի հոգևոր-ազգային ինքնությունը։Ավելին23:4514.02.26 -
ՀասարակականՍևան-Երևան ավտոճանապարհին «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորումԱյսօր` փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 124 կմ հատվածում Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Հենրիկ Ս.-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել երկաթե արգելապատնեշներին, բետոնե հենասյուներին և հայտնվել ձորում։Ավելին23:3014.02.26 -
ՔաղաքականՇինծու քրեական գործեր կարողները և նրանց հրահանգ տվողները պետք է հստակ իմանան՝ պատասխան են տալու. ՍաղաթելյանՀետո չասեք` ընտանիք էինք պահում։Ավելին23:1514.02.26 -
ՄիջազգայինՊուտինը պատրաստ է գործարքի, Զելենսկին չի պատրաստվում զիջել. Ուկրաինան՝ մյունխենյան սեղանինՄյունխենում հանդիպել են Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Զելենսկին: Հայտնի չէ, թե փակ դռների հետևում ինչ խորհուրդներ է տվել գրեթե 4 տարի պատերազմող Ուկրաինայի նախագահին Ադրբեջանի ղեկավարը, որ Մյունխենի Անվտանգության համաժաողովի իր ելույթում ներկայացել է որպես խաղաղություն կառուցող նախագահ, պնդել է, թե լավ հարաբերություններ է պահպանում ինչպես Արևմուտքի, այնպես էլ Արևելքի հետ:Ավելին23:0014.02.26 -
ՔաղաքականՎարչապետի թեկնածու առաջադրվեց ժողովրդի վստահությանն ու սիրուն արժանացած գործիչը, իսկ այդ վստահությունը չափելի է․ Գոհար ՄելոյանՄեր ուժը որդեգրել է թափանցիկության, ներառականության եւ ազնվության ուղին ու սկզբունքները՝ ժողովրդի հետ փոխհարաբերություններում։Ավելին22:4514.02.26 -
ՔաղաքականԺողովուրդը կորոշի 148-րդ հոդվածի ճակատագիրը. Փաշինյանը շիկացնում է կրքերը, Վարդևանյանը՝ պարզեցնումՆիկոլ Փաշինյանն ու իր թիմը լծվել են ապացուցելու, որ Սամվել Կարապետյանը չի կարող լինել ՀՀ վարչապետի թեկնածու: Փաշինյանի խոսքով՝ 2-րդ երկրի, այս դեպքում՝ նաև 3-րդ երկրի քաղաքացիություն ունեցողը չի կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ վարչապետի թեկնածու։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում վստահ են, որ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ կուսակցությունը մեծամասնություն ձևավորի, կկարողանան Սահմանադրության համապատասխան հոդվածը փոխել, ինչը հնարավորություն կտա Կարապետյանին դառնալ վարչապետ։Ավելին22:3014.02.26 -
ՀասարակականԶարուհի Փոստանջյանը ցույց է տվել քննչական կոմիտեի ստորաբաժանման ավերակները«Այս պահին ես գտնվում եմ Երևանում, ոստիկանության շենքում, որտեղ տեղակայված են մի քանի պետական հաստատություններ՝ ոստիկանություն, դատախազություն և քննչական կոմիտեի բաժանմունք։ Հիմա ձեզ ցույց եմ տալիս այս տարածքի ավերակները։ Ցուրտա եղել ձմեռը, պոկել վառել են, ինչ են արել էս պարկետները»։Ավելին22:2514.02.26 -
Հասարակական15-ամյա աղջկա հարազատները դիմում են իրավապահներին՝ պահանջելով գտնել երեխայինԴեպքը տեղի է ունեցել փետրվարի 11-ին, երբ անչափահաս աղջիկը դպրոցից տուն վերադառնալիս ենթադրաբար առևանգվել է և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։ Ըստ ընտանիքի անդամների՝ ծնողները որևէ հստակ տեղեկություն չունեն աղջկա գտնվելու վայրի կամ առևանգման նպատակի վերաբերյալ և արդեն մի քանի օր շարունակ անհանգիստ վիճակում են։Ավելին22:1514.02.26