Լրահոս
2026-02-19
-
ՀասարակականԱշտարակ-Վաղարշապատ ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրավորներ կանԱյսօր՝ փետրվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13:10-ի սահմաններում Աշտարակ-Վաղարշապատ ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում բախվել են «Ford», «Opel» և բեռնատար «Газель» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին23:0019.02.26 -
ՀասարակականԾնվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի որդինԲարի գալուստ որդիս։ Բարով ես եկել մեր աշխարհ, իմ Ալեքսանդր»,-գրել է Ղումաշյանը։Ավելին22:5119.02.26 -
ԻրավականՎարդան Ղուկասյանի փաստաբանների ներկայացրած ապացույցներին դատարանը գնահատական կտաԻբր կաշառք պահանջելու գործով դատական նիստն է շարունակվել այսօր, որի ընթացքում Գյումրիի քաղաքապետին փորձել են բռնի ուժով դուրս հանել դահլիճից, երբ հնչեցրել է վարչապետի անունը: Մինչ այդ, երբ Ղուկասյանը Թումանյանի հայտնի քառյակներից մեկն է արտասանելիս եղել, իրավապահները նրան չեն խանգարել:Ավելին22:4519.02.26 -
ՀասարակականԽստորեն դատապարտում ենք Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված անարդար դատավճիռը․ «Ավրորա» մարդասիրական հիմնադրամՏասնամյակներ շարունակ Ռուբենը եղել է կրթության, մարդասիրական օգնության եւ սոցիալական առաջընթացի անձնվեր պաշտպան՝ իր կյանքը նվիրելով համայնքների հզորացմանը եւ մարդկային արժանապատվության խթանմանը: 2015 թ․ նա համահիմնադրեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որը նրա անսասան նվիրումի վառ ապացույցն է՝ մեծարելու նրանց, ովքեր ուրիշներին պաշտպանելու համար վտանգում են իրենց կյանքը:Ավելին22:3419.02.26 -
ՔաղաքականՆարեկ Կարապետյանը շնորհավորել է եզդիներին Սուրբ Նաբիի տոնի առթիվԿուզեի նաև հիշեցնել այն հաճելի ավանդույթը, որ ունի եզդիական ազգը այս տոնի կապակցությամբ։ Այսօր բոլոր իրար հետ գժտված մարդիկ պետք է հաշտվեն, և իմ կարծիքով մենք բոլորս սովորելու բան ունենք այս տոնի խորհրդից։ Նաեւ շատ հետաքրքիր զուգահեռ կա Սուրբ Նաբիի և քրիստոնեական Սուրբ Սարգսի միջև։ Ինչպես գիտեք՝ այսօր եզդի ազգի չամուսնացած ներկայացուցիչները երեկոյան ուտելու են աղի բլիթ՝ ակնկալիքով, որ կտեսնեն իրենց ապագա ամուսիններին կամ կանանց, իսկ հայ ազգը երկու շաբաթ առաջ նշել է Սուրբ Սարգսի տոնը, որը ուներ նույն խորհուրդը։ Սա վկայում է մեր ժողովուրդների հազարամյա բարեկամության և հազարամյա ընդհանուր հայրենիքում ապրելու փաստի մասին։Ավելին22:2519.02.26 -
ՄիջազգայինԹրամփը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները«Ես մեկ տարով երկարացնում եմ արտակարգ իրավիճակների ազգային ռեժիմը, որը սահմանվել է 13660 հրամանագրով»,-նշել է նա որոշման մեջ։Ավելին22:1719.02.26 -
Արտաքին քաղաքականությունՓաշինյանին ու Ալիևին «ընկերացրել են». խաղաղություն՝ made in AmericaԱբու Դաբիում «Զայեդ» մրցանակաբաշխությանը մասնակցելուց երկու շաբաթ անց Վաշինգտոնում են ջերմ ձեռքսեղմում ունեցել Փաշինյանն ու Ալիևը՝ Թրամփի պատվին: Նա է խնդրել ցույց տալ, որ նրանք արդեն ընկերներ են:Ավելին22:0919.02.26 -
ՀասարակականԿարմրաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և աղոթք«Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող Թեմակալ Առաջնորդ սիրելի Մկրտիչ Սրբազանի, Միքայել Սրբազանի, Բագրատ Սրբազանի, Արշակ Սրբազանի, անազատության և գերության մեջ գտնվող մեր զավակների, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի և ամենքի համար»,-նշված է հայտարարության մեջ:Ավելին21:5819.02.26 -
Քաղաքական14 միլիոնի պայմանագիր՝ մեկ անձից․ Սուքիասյանների բիզնեսը ծաղկում է՝ «հերոս հարկատուների» հաշվին․ «Իշխանություն»Եթե հետ գնանք նախորդ տարիներ, կտեսնենք, որ սա առաջին դեպքը չէ։ Պետական գնումների էլեկտրոնային համակարգում հրապարակված տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «Sil Insurance»-ը մի շարք պետական մարմինների հետ պայմանագրեր է կնքել հիմնականում «մեկ անձ» ընթացակարգով՝ այդ թվում վարչապետի աշխատակազմի, Ներքին գործերի նախարարության, Առողջապահության, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Ազգային ժողովի, Երևանի քաղաքապետարանի և այլ մարմինների հետ։Ավելին21:4719.02.26 -
ՄիջազգայինԼարվածությունը պիկին է հասել. Իրան-ԱՄՆ մեծ պատերազմն օրերի հարց են համարում փորձագետներըԻրանի դեմ պատերազմի հավանական օրն է շրջանառվում ամերիկյան մամուլում: Փետրվարի 21-ին կամ 22-ին հնարավոր է Միացյալ Նահանգները հարվածի Իրանին: Վերլուծաբաններն արձանագրում են, որ Միացյալ Նահանգների ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում պատմական պիկն է գրանցել:Ավելին21:3519.02.26 -
ՔաղաքականՄիրզոյանը Վաշինգտոնում շփումներ է ունեցել Խաղաղության խորհրդի մասնակից երկրների ԱԳ նախարարների հետՆախարար Միրզոյանը ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում գտնվում է Վաշինգտոնում: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:Ավելին21:2519.02.26 -
ՄիջազգայինԶենք փոխադրող ադրբեջանական Silk Way–ը 2025 թ–ին մոտ 60 թռիչք է իրականացրել դեպի Իսրայել. SputnikԱռնվազն 6 թռիչք իրականացվել է «Օվդա» օդանավակայան, ևս 8-ը՝ դեպի Թել Ավիվ։Ավելին21:1919.02.26 -
ՀասարակականԵրևանում բшխվել են «BMW»-ն և «Kia Forte»-ն․ կա վիրшվորԵրեկ՝ փետրվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։55-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Զոհրաբ Ա․-ի վարած «BMW» մակնիշի և 32-ամյա Արեն Ա․-ի վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորի ինքնությունը։Ավելին21:1519.02.26 -
ՀասարակականՀեղվող արյունը չեն տեսնում, բողոքող տաքսիստներին նկատում են. ո՞վ է բացում-փակում ոստիկանների աչքերըԱջափնյակի արյունոտ օրվանից հետո հասարակական անվտանգության հետ կապված լուրջ մտահոգություններ են առաջացել: Ավելի քան 4 տասնյակ մարդու մասնակցությամբ փոխհրաձգության պահին տարածքում մեկ իրավապահ անգամ չի երևացել, այնինչ այդ նույն ժամին տաքսիստների ակցիայի ժամանակ մեծաթիվ պարեկներ են նկատվել: Իրավապաշտպանները կարծում են, որ այս մեծ «ռազբորկայի» նախապատրաստական փուլը չէր կարող վրիպել իրավապահների աչքից:Ավելին21:0519.02.26 -
ՀասարակականԵրեկվա գրքերը՝ այսօրվա մասինԳիրք նվիրելու օրը «Հայլուր»-ը զրուցել է գրողների հետ, նրանց հետ թերթել հայ գրականության էջերն ու գտել տողեր մեր օրերի մասին:Ավելին20:5419.02.26 -
ՄիջազգայինԹրամփը նշել է, որ թերագնահատել է Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման բարդությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ լավ հարաբերություններ ունի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ նա հանդես է եկել Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ստեղծված խաղաղության խորհրդի առաջին նիստի ժամանակ։Ավելին20:4519.02.26 -
ՔաղաքականԱՄՆ-ն ավելացնում է տարածաշրջանում իր զինnւժը, իսկ Իրանը մասնակիորեն փակում է Հորմուզի նեղուցը․ իրանագետԵրկու կողմերից էլ այս ամենը «տարօրինակորեն» ուղեկցվում է չափազանց մեծ աղմուկով, ինչը ցուցիչ է, որ թե՛ Թեհրանը և թե՛ Վաշինգտոնը ցանկանում են, որ հակառակորդը և տարածաշրջանային տերությունները տեսնեն իրենց հնարավորությունները, քանի որ պատկերավոր ասած՝ բանակցությունները օգտակար են, բայց դրանք ավելի օգտակար կարող են դառնալ, եթե բանակցողի գրպանում ատրճանակ կա և այդ ատրճանակի փողը տեսանելի է հակառակ կողմի համար։Ավելին20:3519.02.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Փաշինյանին ու Ալիևին ոտքի է հանում Թրամփը. Խաղաղության խորհրդի նիստն է ՎաշինգտոնումՀայլուր 20։30 Փաշինյանին ու Ալիևին ոտքի է հանում Թրամփը. Խաղաղության խորհրդի նիստն է ՎաշինգտոնումԱվելին20:3019.02.26 -
ՀասարակականՎախեցած են Աջափնյակում. փոխհրաձգության վայրից ոչ հեռու 4 դպրոց կաԱջափնյակում փոխհրաձգությունից ավելի քան 24 ժամ անց էլ վիրավորների հստակ թիվը հայտնի չէ: Այսօր անգամ առողջապահության նախարարը կոնկրետ թիվ չի նշել: Ինչպես հայտնի է, «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 վիրավոր, որոնից մեկը՝ 45-ամյա մի տղամարդ, վիրահատարանում մահացել է: Առողջապահության նախարարությունը հայտնում է այդ հիվանդանոցում բուժվող 6 վիրավորի մասին:Ավելին20:2019.02.26 -
ՔաղաքականԵս սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են այս ադրբեջանամետ, անպատիվ իշխանության դեմ. Դավիթ ԱմալյանԽնդրում եմ գոնե էս նաընտրական շրջանում ընդդիմություն կոչվող դեռ չձևավորված կամ արդեն ձևավորված համակարգը մասնատող նյութեր մի գրեք, կամ մի խոսեք։ Բոլորս էլ հասկանում ենք, որ իրենց միասնական հանդես չգալը զուտ նախընտրական տեխնիկական խնդիր է, ինչի համար էդ հարցում իրենց մեղադրել պետք չի։Ավելին20:1219.02.26