Լրահոս

2026-02-22
  • Img default alt hy
    Միջազգային
    Արաղչին և Գրոսին կարևորել են երկխոսությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններն առաջ մղելու համար
    Իրանական IRNA լրատվական գործակալության հաղորդած հայտարարության համաձայն՝ Արաղչին և Գրոսին քննարկել են «Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների վերջին զարգացումները»։ «Կողմերը նաև ընդգծել են կառուցողական փոխգործակցության և երկխոսության օգտագործման կարևորությունը բանակցային գործընթացի առաջմղման և ամուր փոխըմբռնման հասնելու համար», -  նշվում է հայտարարության մեջ։
    11:30
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտաքսման կիրակին մեզ հուշում է` ապաշխարության ճանապարհը բաց է, և Աստված մարդուն չի լքում
    Արտաքսման կիրակին Մեծ Պահքի երկրորդ կիրակին է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրացույցում: Այս կիրակին մեզ հուշում է երեք կարևոր ճշմարտություն․ Մեղքը բաժանում է մարդուն Աստծուց։ Անհնազանդությունը բերում է կորուստի։ Սակայն ապաշխարության ճանապարհը բաց է, և Աստված մարդուն չի լքում։ Եկեղեցին այս օրը մեզ հրավիրում է ինքնաքննության․ ինչպե՞ս ենք մենք հեռանում «մեր դրախտից»՝ Աստծո ներկայությունից, և ինչպե՞ս կարող ենք վերադառնալ։ Մեծ Պահքի ընթացքը հենց այդ վերադարձի ճանապարհն է։ Գնանք այսօր եկեղեցի և մասնակցենք Սուրբ Պատարագի: Արագածոտնի թեմ
    11:02
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտաքսման կիրակի. «…հող էիր և հող կդառնաս»
    Մեծ Պահքի երկրոդ կիրակին կոչվում է նաև Արտաքսման: Օրվա խորհրդի և անվան մասին Աստվածաշունչ մատյանի Ծննդոց Գրքում գրված է. «…Եվ արտաքսեց նրան Աստված Եդեմի պարտեզից, որպեսզի մշակի հողը, որից և ստեղծվել էր»: (Ծննդ. 3:23): Նախապատմությունը հետևյալն է. մարդն ունկնդիր լինելով Սատանայի խաբեբայական խոսքերին, պատվիրանազանց գտնվելով` համտեսեց արգելված պտղից: Որպես պատիժ, մարդն իհարկե, անմիջապես չմահացավ, սակայն զրկվեց Աստծո կողմից շնորհված անմահությունից և անիծվեց: Այսուհետ, մարդն իր քրտինքով պետք է վաստակի օրվա հացը և կինը պետք է ցավով ու տառապանքով զավակ ունենա և վերջում էլ ասվեց նրան. «…հող էիր և հող կդառնաս» (Ծննդ.3.19):
    10:54
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում
    Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ։
    10:50
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պատգամավոր Լևոն Քոչարյանը Գյումրիում զրուցել է քաղաքացիների հետ
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Գյումրիում զրուցել է քաղաքացիների հետ:
    10:39
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրասյանը և շրջվել․ զոհ կա
    Փետրվարի 22-ին, ժամը 07։31-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
    10:30
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:00
    22.02.26
    Ավելին
2026-02-21