Լրահոս
2026-02-26
-
ՏնտեսականԹոշակների բարձրացումը մարդկանց լավություն մի ներկայացրեք, դուք ուղղակի բարձրացրել եք գների աճի տարբերությունը․ Աշոտ Մարկոսյան«Հարգելի թոշակառուներ, մի բան ասեմ, իմացեք, 2018 թվականից գները այնքան են բարձրացել, որ Հայաստանում օֆիցիալ գնաճով եթե հաշվենք, ապա ձեր թոշակները գրեթե նույն մակարդակի վրա են, ինչ 2018 թվականին:Ավելին11:4226.02.26 -
ՄիջազգայինԺնևում մեկնարկել է Իրան-ԱՄՆ բանակցությունների երրորդ փուլըԲանակցություններից առաջ էլ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն խոսել է իրանական բալիստիկ հրթիռների մասին և նշել, որ դրանք վտանգ են ներկայացնում Միացյալ Նահանգների, նրա տարածաշրջանային դաշնակիցների համար։ Եվ հավելել է, որ Իրանը մշակում է այնպիսի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, որ մի օր հնարավոր է հասնեն Ամերիկա։Ավելին11:3526.02.26 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 26.02.2026Մամուլի տեսություն 26.02.2026Ավելին11:2926.02.26 -
ՔաղաքականԲոլոր շենքերը, այգիները, ճանապարհները կառուցել են թոշակառուները. ԿամենդատյանԼրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Հրայր Կամենդատյանը։Ավելին11:1926.02.26 -
ՔաղաքականՄարդիկ այս կեղծիքն ու խաբեությունը տեսնում են, դեմ են քվեարկելու այս իշխանությանը. ՉալաբյանԱկցիայի ժամանակ ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։Ավելին11:1526.02.26 -
ԻրավականՊաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող նախկին քննիչի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչություններից մեկում ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնը զբաղեցրած անձը քրեական վարույթով կազմել և շրջանառության մեջ է դրել կեղծ փաստաթուղթ: Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերը նշված քննիչը 2023 թվականին իրեն հանձնարարված քրեական վարույթով մեղադրյալի և վկայի բացակայության պայմաններում կազմել է իրականությանը չհամապատասխանող արձանագրություն, որում ներառել է քննչական գործողության ընթացքում տրված հարցերին վկայի և մեղադրյալի անունից հնչեցված մտացածին պատասխաններ: Հիշյալ արձանագրության իսկությունը հավաստելու համար քննիչի կողմից դրանում նշված անձանց փոխարեն կատարվել են համապատասխան գրառումներ և դրվել ստորագրություններ՝ կազմված կեղծ փաստաթուղթը շրջանառության մեջ դնելու և քրեական վարույթի նյութերին կցելու նպատակով: Պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՀՀ ՔԿ նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին11:0826.02.26 -
ՔաղաքականԹոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է. Ավետիք ՉալաբյանԼրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։Ավելին11:0026.02.26 -
ՍպորտԱնուշ Գրիգորյանը Բուլղարիայում ընթացող մրցաշարում պարտության է մատնել իտալացի Նիկոլ Վեսկովինին«Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը պարտության է մատնել իտալացի Նիկոլ Միշել Վեսկովինին։ Փետրվարի 26-ին ռինգ դուրս կգա 2 հայ բռնցքամարտիկ»,- նշված է գրառման մեջ։Ավելին10:5426.02.26 -
ՀասարակականԶգուշացում. խուսափեք ծառերի, էլեկտրասյուների և թույլ ամրացված կառուցվածքների մոտ գտնվելուցՀորդորում ենք խուսափել ծառերի, էլեկտրասյուների և թույլ ամրացված կառուցվածքների մոտ գտնվելուց, ինչպես նաև ավտոմեքենաները չկայանել ծառերի և գովազդային վահանակների տակ։Ավելին10:4426.02.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ:Ավելին10:3526.02.26 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին․ ԲայրամովՆախարարը նշել է, որ նախագահ Իլհամ Ալիևի մայիսյան խիտ աշխատանքային գրաֆիկում և օրացույցում նման այց նախատեսված չէ։Ավելին10:2626.02.26 -
Մամուլի տեսությունԱզատվեցին, բայց… մնացին. կադրային տարօրինակ «շրջանառություն» ՆԳՆ-ում. «Փաստ»– ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Վարդան Վարդանյանը ազատվել է պաշտոնից։ Նրան փոխարինել է ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյանը։Ավելին10:2026.02.26 -
Մամուլի տեսությունԿԳՄՍՆ-ից պահանջում են փառքի անկյուններից արցախյան պատերազմներում զոհվածների նկարները հանել. «Հրապարակ»Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ԿԳՄՍ նախարարությունը գրություն է ուղարկել դպրոցներ՝ պահանջելով հեռացնել արցախյան պատերազմներում անմահացած հերոսների փառքի անկյունները։ Երկու տարի առաջ կրկին նման տեղեկություններ տարածվեցին, սակայն գործընթացը կանգ առավ՝ հանրության բարձրացրած աղմուկից հետո։ Այժմ կրկին տնօրեններին հրահանգված է՝ երեխաների հետ Արցախի թեմայով որեւէ զրույց, հիշատակում չանել եւ հեռացնել փառքի անկյունները։Ավելին10:1226.02.26 -
Մամուլի տեսությունԹոշակառուների հանդեպ նախընտրական «բարիացում»՝ բազմամիլիոնանոց պարգևավճարների ֆոնին. «Փաստ»Այն, որ ընտրությունների նախաշեմին Փաշինյանն ու ՔՊ-ն ամեն կերպ ու հատկապես՝ պետական բյուջեի ու միջոցների հաշվին փորձելու են սիրաշահել ընտրողներին, պարզից էլ պարզ էր: ՔՊ-ի ու Փաշինյանի նախընտրական «բարիանալը» նախ՝ ձևական է, երկրորդ՝ ոչ մի բարի բան չի խոստանում հեռանկարում:Ավելին10:0926.02.26 -
Մամուլի տեսություն«Արա»-ով պետությո՞ւն. երբ ԱԺ փոխնախագահը մոռանում է իր պաշտոնը. «Փաստ»Երբ խորհրդարանի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Ռուբինյանը լրագրողի հետ խոսում է «արա»-ով, դա այլևս անձնական սայթաքում չէ։ Դա վերաբերմունք է։ Դա մտածողություն է։ Դա իշխանության ներսում ձևավորված ինքնավստահ անպատժելիության արտահայտություն է։Ավելին10:0426.02.26 -
ՀասարակականՓշուր-փշուր են լինում Եռաբլուր տանող սալիկները. անփութությո՞ւն, թե՞ կոռուպցիաԵռաբլուր տանող սալիկապատ ճանապարհը երկու ամիս առաջ վերանորոգվելուց հետո այսօր նորից դողում, շարժվում է ոտքերի տակ: 58 մլն դրամ արժեցած վերանորոգումն այսօր վերսկսվել է համացանցում հայտնված տեսանյութից հետո: Սպիտակ սալիկների վերանորոգմամբ զբաղվող ընկերությունը մեր թղթակցին վստահեցրել է, թե փոքր խնդիր է, արագ կլուծվի: Սալիկները ցեմենտ-ավազային խառնուրդով են ամրացված, ինչը համաձայնեցված է քաղաքապետարանի հետ: Ահազանգեր առաջինը Եռաբլուրում հանգչողերի հարազատներն են հնչեցրել՝ ընդգծելով, որ ոտքերի տակ փշրվող սալիկներն իրենց ավելի են ցավեցնում՝ Եռաբլուրը մոռացության տալու ազդակներ են հասնում իրենց:Ավելին10:0026.02.26 -
Մամուլի տեսությունՄի՛ լվացվեք, մի՛ լողացեք, ջուր մի՛ խմեք, դա ի՞նչ «թիթիզություն» է. «Փաստ»Եվ ուրեմն, «Վեոլիա ջուրը» որոշել է, որ մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում և մարզերում ջուրը կմատակարարվի ժամը 07:00ից մինչև 24:00-ն: Ու վերջ, ոչ մի պարզաբանում, ոչ մի մեկնաբանություն, այդպես են որոշել և վերջ: Միայն ավելի ուշ լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան նշել են, թե դա «պայմանավորված է ամռան ամիսներին ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված ջրասպառման ծավալների աճով»: Իսկ երբ շատ մեծ աղմուկ բարձրացավ, էլի մի քանի լրատվամիջոցով «պարզաբանում» տարածեցին՝ գրեթե նույն ձևակերպումներով:Ավելին09:5426.02.26 -
Մամուլի տեսությունՓաշինյանը եկեղեցու հարցում մարտավարությունը փոխել է. «Հրապարակ»Անցած կիրակի՝ Սևան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ պատարագից հետո, որի ընթացքում չէր զեղչվել Ամենայն հայոց կաթողիկոսի անունը, Փաշինյանի թիմում շփոթված են` ոչ մի կերպ չեն հասկանում. արդյոք «շեֆը» ձեռքերը լվացե՞լ է Եկեղեցու եւ Վեհափառի դեմ արշավից, թե՞ դադար է վերցրել «մեծ պատերազմից» առաջ եւ չի ուզում ընտրող կորցնել։Ավելին09:5026.02.26 -
ԻրավականԽաչիկ Գալստյանի խափանման միջոց կալանքը փոխվեց տնային կալանքի«Փետրվարի 28-ին, այսինքն կալանքի ժամկետի ավարտի օրը, Խաչիկ Գալստյանը կտեղափոխվի արդեն իր բնակության հասցե»,– հավելել է նա։Ավելին09:4626.02.26 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրովՎերջին օրերին մի շարք հայ գործարարների հետ կապ են հաստատել վրացական վերնախավի առանձին ներկայացուցիչներ, այդ թվում` Իվանիշվիլիի մերձավոր շրջանակների ներկայացուցիչներ՝ առաջարկելով տարբեր «լուծումներ» սահմանին առաջացած խնդիրների շուրջ։Ավելին09:4226.02.26