Լրահոս
2026-03-04
-
ՄիջազգայինԿրակի ծոցը. աշխարհի նավթին ու գազին իրանական հարվածներից Ռուսաստանը կշահի՞Թեհրանը հայտարարել է, որ լիակատար վերահսկողություն է հաստատել Հորմուզի նեղուցի վրա՝ առնվազն տասը լցանավ գրոհելով: «Եվ ցանկացած նավ, որը կփորձի անցնել նեղուցով, կխոցվի հրթիռներով կամ անօդաչու թռչող սարքերով»,- հայտարարել է Թեհրանը: Պարսից ծոցի երկրներում նավթավերամշակման գործարանների թիրախավորումը նավթային ճգնաժամի հնարավորություն է ստեղծում, ինչի նշաններն արդեն նկատում են էներգետիկ փորձագետները: Գնաճի աննախադեպ տեմպեր են արձանագրվում: Եվրոպայում հում նավթի գինը բարձրացել է՝ 60-ից դառնալով 78 դոլար: 45-ից 50 տոկոսով աճել է հեղուկացված գազի գինը:Ավելին19:0104.03.26 -
ՀասարակականԽոշոր չափի գողություն՝ Լոռու մարզում. տան անդամները, ծննդյան արարողությունից վերադառնալով, տունը հայտնաբերել են թալանվածԱյսօր՝ մարտի 4-ին, բնակարանային գողության հերթական դեպքն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 01:00-ի սահմաններում Արջահովիտ գյուղում բնակիչները վերադառնալով տուն հայտնաբերում են տան դուռը կոտրած և ամբողջ սենյակները տակնուվրա արված։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում տան տերերը և հարևանները ասում էին. «Տան անդամները մարտի 3-ին նշելիս են եղել ընտանիքի անդամներից մեկի ծննդյան արարողությունը ու հոբելյարը չի էլ իմացել, որ իր ընտանիքի անդամները անակնկալ են պատրաստել։ Իրեն չեն տեղեկացրել, ու Ռուսաստանի Դաշնությունից հարազատ եղբայրները վերադարձել են գյուղ, ու հոբելյարը, ով նույն գյուղի բնակիչ Արտավազդ Կարապետյանն է, անակնկալի է եկել ու ընտանիքի անդամներով, հարազատներով, մի քանի համագյուղացիների հետ գնացել են տանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող ռեստորանային համալիր, որտեղ ծնունդն են նշել։Ավելին18:4504.03.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Թուրքիա հասան Իրանի հրթիռները. ՆԱՏՕ-ի արագ արձագանքն ու Ֆիդանի շտապ զանգը՝ ԹեհրանՀայլուր 18։30 Թուրքիա հասան Իրանի հրթիռները. ՆԱՏՕ-ի արագ արձագանքն ու Ֆիդանի շտապ զանգը՝ ԹեհրանԱվելին18:3004.03.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը` այսօրԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 4-ին, կազմել է 377.86 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.87 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Ավելին18:1904.03.26 -
ՀասարակականՎախենում էինք նույնիսկ պատուհանից նայել. մեծ կուտակումներ՝ հայ-իրանական անցակետումՄեծ հերթեր են հայ-իրանական անցակետում: Հայկական ու իրանական ավելի քան 250 բեռնատարներ արդեն քանի ժամ է՝ սպասում են Ագարակի անցակետում, որպեսզի հատեն սահմանը: Մեծ կուտակումներն առաջացել են սահմանի իրանական կողմում ինտերնետ կապի բացակայության պատճառով:Ավելին18:0604.03.26 -
ՔաղաքականՈրքա՞ն անլուրջ եք մոտեցել Ձեր կողմից ստեղծված արտաքին հետախուզական ծառայությանը, որ ավտոբուսում «պեռաշկի» էիք ուտում, այդ «պեռաշկին» Ձեր ոչ ադեկվատության ցուցիչն է. Ագնեսա Խամոյանը՝ Նիկոլ ՓաշինյանինՈրքա՞ն անլուրջ եք մոտեցել Ձեր կողմից ստեղծված արտաքին հետախուզական ծառայությանը, որ ավտոբուսում «պեռաշկի» էիք ուտում, այդ «պեռաշկին» Ձեր ոչ ադեկվատության ցուցիչն է. Ագնեսա Խամոյանը՝ Նիկոլ ՓաշինյանինԱվելին17:5404.03.26 -
ՔաղաքականԻշխան Սաղաթելյանը այցելել է Իրանի դեսպանատուն և գրառում արել սգո մատյանում«Մեր հարևան և բարեկամ երկիր Իրանում լայնածավալ մասշտաբի, և տարածաշրջանում այս պատերազմական իրավիճակը վտանգավոր է նաև Հայաստանի Հանրապետության համար՝ և՛ անվտանգային, և՛ տնտեսական, և՛ մնացած առումներով։ Այսօր մեր ցավակցություններն ենք հայտնել և հույս հայտնել՝ որ որքան հնարավոր էս շուտ իրավիճակը կկայունա»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայաուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, որը Հայաստանում Իրանի դեսպանատուն էր եկել՝ ցավակցություն հայտնելու Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի և ԱՄՆ-Իսրայելական հարձակման մյուս զոհերի մահվան կապակցությամբ։Ավելին17:4504.03.26 -
ՀասարակականԷջմիածնի դպրոցում երկաթյա ձողով աշակերտի են ծեծել․ ինչ է պատմում դպրոցի տնօրենը. ԱրմլուրArmlur.am-ը ահազանգ է ստացել, որ Վաղարշապատի «Մաքսիմ Գորկու» անվան N 5 ավագ դպրոցում լարված իրավիճակ է: Ըստ ահազանգի` կան հանցավոր ենթամշակույթ կրող խմբեր, որոնք պարբերաբար խնդիրներ են ունենում դպրոցում սովորող տարբեր երեխաների հետ, նշված դեպքերի և այդ խմբերի գոյության մասին գիտեն նաև դպրոցի ղեկավար կազմը, որոնք որևէ միջոց չեն ձեռնարկում: Արդյունքում, մարտի 3-ին դպրոցի բակում նշված «կլանի» մանակից 10-րդ դասարանի աշակերտներ 5-7 հոգով հարձակվել և հարվածներ են հասցրել մեկ այլ աշակերտի, հարվածողների ձեռքում եղել են նաև երկաթյա ձողեր, որի ընթացքում տուժած աշակերտը ստացել է մարմնական վնասվածք։Ավելին17:3204.03.26 -
ՄիջազգայինՑասում՝ ընդդեմ բարբարոսության. Իրանի դեմ ագրեսիան բողոքի ալիք է առաջացրել ամբողջ աշխարհումՑասում՝ ընդդեմ բարբարոսության. Իրանի դեմ ագրեսիան բողոքի ալիք է առաջացրել ամբողջ աշխարհումԱվելին17:1504.03.26 -
ՀասարակականԱրամ Վեհափառը կապ է հաստատել Քաղաքական Ժողովի անդամ Հովսեփ Ավետյանի հետ ՀասարակությունԵրէկ գիշեր ուշ ժամուն, Երեքշաբթի, 3 Մարտ 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հեռաձայնային խօսակցութիւն ունեցաւ Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի անդամ թեհրանաբնակ Յովսէփ Աւետեանի հետ։ Վերջինը անհրաժեշտ տեղեկութիւններ փոխանցեց Վեհափառ Հայրապետին` Իրանէն ներս տիրող ներկայ կացութեան ընդհանրապէս եւ հայ համայնքին մասին մասնաւորաբար։ Տրուած տեղեկութիւններուն համաձայն, հայ համայնքը մարդկային կորուստ չունի, այլ` միայն նիւթական թեթեւ վնասներ։ Թեմական ու համայնքային պատասխանատուները մօտէն կը հետեւին կացութեան զարգացումներուն, երիտասարդական խումբեր կը շրջին հայ թաղերէն ներս` պատրաստ օգտակար ըլլալու ընտանիքներու կարիքներուն։Ավելին16:5804.03.26 -
ԻրավականՎարդան Ղուկասյանի կալանքը 2 ամսով երկարացվեցԳյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանում ընթացող նիստում այսօր նիստը նախագահող դատավոր Լևոն Պետրոսյանը բավարարեց հանրային մեղադրողների միջնորդությունը։Ավելին16:4104.03.26 -
ՏարածաշրջանԱդրբեջանում զինվորական մեքենա է վթարվել. կա զոհ և վիրավորՕկուպացված Իվանյանի տարածքում Ադրբեջանի Պաշտպանության նախարարության N զորամասին պատկանող ծառայողական ավտոմեքենայի վթարի հետևանքով մեկ զինծառայող զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։Ավելին16:3204.03.26 -
ՀասարակականՄի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն էՄարտի 4-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:Ավելին16:1704.03.26 -
ՄիջազգայինԻսրայելը հարվածում է «Հըզբոլահին» ոչ միայն Լիբանանի տարածքում. Բեյրութը՝ ռումբերի տակՎաղ առավոտյան իսրայելը ռմբակոծել է Բեյրութը՝ պնդելով, որ հարվածում են Հըզբոլահի հրամանատարական շտաբերին, ու մինչև օպերացիան սկսելը հորդորել են մարդկանց տարհանվել: Թել Ավիվը հայտնում է, որ գործողությունը կշարունակվի այնքան, մինչև Հոզբոլահը ամբողջությամբ զինաթափվի: Լիբանանի կառավարության տվյալով՝ Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակումների հետևանքով արդեն ավելի քան 58 հազար մարդ է տեղահանվել, ինչը կրկնակի ավելի է, քան նախորդ օրվա թիվը։ Ավելի քան 50 մարդ զոհվել է:Ավելին16:0504.03.26 -
ՀասարակականՍպառողները հեռահաղորդակցության ծառայությունների վճարումները կկարողանան կատարել տերմինալների միջոցովՄրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը մինչև հարուցված վարույթի առնչությամբ վերջնական որոշման կայացումը միջանկյալ միջոց է կիրառել «Յուքոմ» ՓԲ, «Վիվա Արմենիա» ՓԲ և «Տելեկոմ Արմենիա» ԲԲ ընկերությունների նկատմամբ։Ավելին15:4404.03.26 -
ՀայլուրՀայլուր 15։30 Դժոխքի դարպասը բացվեց. սարսափելի տեսարաններ՝ Իրանում և բողոքի ակցիաներ՝ աշխարհով մեկՀայլուր 15։30 Դժոխքի դարպասը բացվեց. սարսափելի տեսարաններ՝ Իրանում և բողոքի ակցիաներ՝ աշխարհով մեկԱվելին15:3004.03.26 -
ՏարածաշրջանԻրանում հետաձգվել է Ալի Խամենեիի հրաժեշտի եռօրյա արարողությունըԱլի Խամենեիի հետ հրաժեշտի արարողությունը, որը պետք է մեկնարկեր այսօր երեկոյան Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան աղոթասրահում և տևեր երեք օր, չեղարկվել է։ Այս մասին հայտնում է իրանական պետական IRNA գործակալությունը։Ավելին15:1504.03.26 -
ԻրավականԳեղարքունիքի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող ատրճանակըՔրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Ավազան գյուղի 49-ամյա բնակիչը ապօրինի պահում է մարտական ատրճանակ։ Մարտի 2-ին Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժին հրավիրված 49-ամյա տղամարդը ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ տեղեկությունը հավաստի է:Ավելին15:0404.03.26 -
ՀասարակականԱնշարժ գույք՝ զբոսայգու դիմաց․ ՔՊ-ականների, Հայկ Կոնջորյանի, Էդուարդ Բաբայանի և արտոնյալ գործարարի կապը. «Հետք»Աբովյան քաղաքում եւ Առինջ գյուղում բազմաբնակարան 3 շենք է կառուցվում։ Կառուցապատողը «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ն է, որը 2018 թ․-ից հետո է սկսել շինարարությամբ զբաղվել։ 2020 թ․-ից՝ կառուցապատման ոլորտ մտնելու պահից մինչ օրս ընկերությանն ուղեկցում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները եւ կուսակցության մի քանի ակտիվ դեմքերի մերձավորները։Ավելին14:4604.03.26 -
ՀասարակականՌակետը գալիս էր, օդում տրաքում էր. կրակի բերանից Հայաստան հասածները նկարագրում են սարսափըԱրաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանատան կազմակերպած Մասկատ-Երևան չարթերային՝ պատերազմից հետո արդեն երկրորդ չվերթով 115 մարդ է եկել Հայաստան: Արտգործնախարարությունը հայտնում է, որ նրանց մեծ մասը՝ 90-ից ավելին, Հայաստանի քաղաքացիներ են, այդ թվում՝ Հեռավոր Արևելքից Օման եկած 2 քաղաքացի: Զվարթնոց օդակայանի ժամանման սրահում վերադարձածները մեր թղթակիցներին ասել են, որ անմարդկային թանկ են եղել «FlyOne» օդանավի տոմսերը:Ավելին14:3004.03.26