Լրահոս

2026-03-12
  • Արտաքին քաղաքականություն
    «Ադրբեջանից իսրայելական օդանավերը եկան, մեր երեխաներին խփեցին». նոր վկայություններ՝ Իրանից
    Հայ-իրանական սահմանի Ագարակի անցակետում «Հայլուր»-ի թղթակիցներ Հայկ Ավանեսյանն ու Հենրիկ Համազասպյանը հետևում են՝ պատերազմի պատճառով իրանցիների հոսքին:
    13:45
    12.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինքը հայկական շահերից չի խոսում, և երբ հոգևորականներն են խոսում, դա պատերազմի կո՞չ է. Տեր Վրթանես
    Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում բացահայտել է իր հակաեկեղեցական արշավի իրական շարժառիթը, բանն այն է, որ Փաշինյանին զայրացնում է այն, որ հոգևորականները պատարագների ընթացքում ասում են՝ «Աստված օրհնի Արցախի Հանրապետությունը», ըստ Փաշինյանի դա նշանակում է պատերազմի կոչ: «News.5tv.am»-ի հետ զրույցում Տեր Վրթանես քահանա Բաղալյանը նախ նշեց, որ երեկ ԵԽ ամբիոնից Փաշինյանի ունեցած ելույթը բացարձակ կապ չուներ ՀՀ շահերի հետ, Փաշինյանը չի խոսել արցախցիների վերադարձից, հայ ռազմագերներից, Արցախի եկեղեցիների ոչնչացումից, և եթե այդ մասին հոգևորականներն են խոսում, ուրեմն դա պատերաազմի՞ կո՞չ է. «Եթե Արցախի Հանրապետություն ասելու համար պետք է պատերազմ լինի, ուրեմն այս պահին ոչ մի խաղաղություն էլ չկա»,- ասաց Վրթանես:քահանան՝ հավելելով, որ խաղաղության մասին խոսք լինել չի կարող, երբ Ռուբեն Վարդանյանն ու Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարները ապօրինի պահվում են Բաքվում:
    13:34
    12.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Քուվեյթի միջազգային օդանավակայանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման
    Այս մասին հայտնել է էմիրության քաղաքացիական ավիացիայի վարչությունը։
    13:28
    12.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թեհրանում հանրային տրանսպորտն անվճար կգործի
    Նրա խոսքով՝ նման քաղաքականությունը նպատակ ունի  «աջակցելու հանրությանն ու կառավարելու վառելիքի սպառումը»։
    13:15
    12.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը խոստովանեց՝ Ցեսպանության թանգարանի տնօրենին հեռացրել է Վենսին Արցախյան հիմնահարցի մասին գիրք նվիրելու համար
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ Ցեսպանության թանգարանի տնօրենին հեռացրել է Վենսին Արցախյան հիմնահարցի մասին գիրք նվիրելու համար։
    13:03
    12.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վաղը դատարանի դիմաց պահանջելու եմ ազատություն ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանին․ Ալիկ Ալեքսանյան
    Ֆեյսբուքի էջում տեղադրված տեսանյութում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը։
    12:52
    12.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նոր մանրամասներ՝ Աբովյանում տեղի ունեցած սպшնության դեպքից
    Հասնելով դեպքի վայր՝ Բ.Ս.-ն նախապես կատարված դերաբաշխման համաձայն, հակառակ կողմի ուշադրությունն իր վրա գրավելու նպատակով մոտեցել է Ս.Զ.-ին և նրա հետ գտնվող Ս.Թ.-ին, իսկ այդ ընթացքում Ա.Ս.-ն գրպանից հանել է դանակը և առնվազն ութ անգամ հարվածել Ս.Զ.-ի կենսական կարևոր օրգանների՝ կրծքավանդակի և որովայնի հատվածին: Բ.Ս.-ն տեսնելով առաջին հարվածը՝ բռնել է տուժողի պարանոցից, քաշել հետ՝ չեզոքացնելով նրա դիմադրությունը և Ա.Ս.-ին հնարավորություն տալով անխոչընդոտ հարվածել Ս.Զ.-ին, գցել գետնին:
    12:45
    12.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Ամերիկյան տագնապ. Իրանը Կալիֆոռնիային հարվածներ հասցնելու ծրագի՞ր ունի
    Հայլուր 12։30 Ամերիկյան տագնապ. Իրանը Կալիֆոռնիային հարվածներ հասցնելու ծրագի՞ր ունի
    12:30
    12.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչո՞ւ էիք ԵԽ ամբիոնը օգտագործում հոգևորականներից բողոքելու համար. հարց Փաշինյանին
    Ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
    12:23
    12.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քարակերտում կասկածելի հիվանդության պատճառով մոտ 100 ոչխարներ ու գառներ են սատկել
    «Երկար ժամանակ է՝ վարկերով զբաղվում ենք ոչխարաբուծությամբ, առավոտից իրիկուն մեր արդար քրտինքն ենք դնում աշխատանքում, բայց չգիտեմ թե ով, որ կառույցը պետք է այս հարցը լուծի, քանի որ Արմավիրի մարզպետարանից ոչ մի դրական պատասխան չենք ստացել։ 
    12:15
    12.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները
    Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթը հարուցվել է լրատվամիջոցներին տված հարցազրույցի համար, որում նա քննադատել էր ԲԴԽ-ին: Սահմանադրական դատարանը 2 անգամ արձանագրել է դատավորի իրավունքների խախտման փաստը։
    12:12
    12.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինը դեռ պատրաստ չէ պատերազմի իրական ավարտին. Զելենսկի
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացումը կարող է անվտանգային սպառնալիքներ ստեղծել՝ միաժամանակ ընդգծելով, որ Կիևը ձգտում է խաղաղության, սակայն Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը դեռ պատրաստ չէ պատերազմի իրական ավարտին։ «Գիտեմ, որ շատերը չեն համաձայնի ինձ հետ, բայց կարծում եմ՝ դա այդպես է։ Այս պատերազմը Պուտինի պատերազմն է, և ամեն ինչ կախված է նրա կամքից… Նա փորձեց օկուպացնել մեզ և բազմաթիվ մարդկանց սպանեց։ Մենք պատասխան տվեցինք, և նա շատ զինվորականներ կորցրեց։ Նման վերաբերմունքը լիովին հասկանալի է։ Բայց մեզ խաղաղություն է պետք։ Խաղաղությունը էմոցիաների հարց չէ», - ասել է Զելենսկին։ Խոսելով համաձայնագրի շրջանակներում Ուկրաինայի արևելքը Ռուսաստանին հանձնելու հնարավորության մասին՝ ուկրաինական առաջնորդը նշել է, որ ինքը՝ որպես պետության ղեկավար, պետք է պաշտպանի սահմանադրությունը, երկրի և ժողովրդի անկախությունը։ Նա հատուկ շեշտել է, որ Ուկրաինան արդեն գնացել է մեծ փոխզիջումների, սակայն Ռուսաստանի համար դա քիչ է։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը մնում է Ուկրաինայի անվտանգության ամենահզոր երաշխիքը։ Նա նաև չի բացառել Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին 2027 թվականից հետո։ Զելենսկու ձևակերպմամբ՝ Բուդապեշտի և Բրատիսլավայի պահանջները՝ վերականգնելու ռուսական նավթի տարանցումը Ուկրաինայի տարածքով, շանտաժ են։ Նա նաև մեկնաբանել է իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ նշելով, որ տարածաշրջանում առկա հակամարտությունը մասնակիորեն շեղում է աշխարհի ուշադրությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից։
    12:06
    12.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է․ Էսմայիլ Բաղայի
    Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Նա վիրավորվել է, բայց իրեն լավ է զգում։ Ես չգիտեմ, թե երբ նա հանդես կգա իր առաջին ելույթով։ Նոր գերագույն առաջնորդի պաշտոնի համար հավակնում էին երեք կամ չորս հոգի, սակայն Փորձագետների խորհրդի մեծամասնությունն ընտրեց նրան», - ասել է նա իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։
    11:53
    12.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    80 բնակավայր միավորում են 3 համայնքի մեջ
    Մեկնարկել է Կառավարության 2026 թվականի մարտի 12-ի հերթական նիստը։
    11:47
    12.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԵԽ ամբիոնից Փաշինյանն իրականացրեց բացահայտ և լկտի ոտնձգություն Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. հայտարարություն
    Սա պարզապես հերթական քաղաքական սայթաքումը կամ տգիտությունը չէր. սա ուղիղ, կանխամտածված և դավաճանական հարված էր հայ ժողովրդի երկուհազարամյա հոգևոր ողնաշարին: Երբ երկրի կոչեցյալ ղեկավարն օտարների առաջ սեփական Եկեղեցին հռչակում է որպես դավադրությունների բույն և անվտանգային սպառնալիք, նա դադարում է պարզապես ընդդիմախոս լինելուց. նա ուղիղ ծառայության է անցնում հայության ինքնությունը բնաջնջողների ճամբարում։
    11:43
    12.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Չպիտի լինի, որ հայաթում բուդկա դրի, վաֆլի-մաֆլի վաճառեցի. Փաշինյանը ծաղրում է մանր բիզնեսը
    Կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    11:37
    12.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դրական գնահատական նշանակելու համար քոլեջի տնօրենին 500 ԱՄՆ դոլար կաշառք են տվել
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ «Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք, քաղաքացու օգտին ապօրինի գործողություն կատարելու և անգործություն դրսևորելու համար, իրենց ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, խմբի կազմում կաշառք են ստացել: Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացին, քոլեջի տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալից նախապես տեղեկանալով, որ իր որդին պետական քննությունը ձախողել է, նախնական պայմանավորվածության համաձայն՝ նշված գործընթացում որդուն օգնելու՝ դրական գնահատական նշանակելու համար քոլեջի տնօրենին և տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալին տվել է 500 ԱՄՆ դոլար կաշառք։ Բացի այդ, նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև հիշյալ քաղաքացու կողմից որդու օգտին ապօրինի գործողություն կատարելու մեկ այլ դեպք: Մասնավորապես՝ վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու համար վերջինս 2025 թվականին դիմել է Երևանի բնակչին, ով վստահեցրել է, որ իրավասու պաշտոնատար անձին 400.000 ՀՀ դրամ կաշառք տալու եղանակով կարող է կազմակերպել նշված գործընթացը, ինչին քաղաքացին համաձայնել է: Արդյունքում՝ կաշառքի միջնորդության պատրվակով գումար ստացած անձը կաշառքի գումարն օգտագործել է անձնական կարիքների համար, իսկ քաղաքացին իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունը՝ կաշառք տալն ավարտին հասցնել: Խմբի կազմում կաշառք ստանալու համար «Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենին և նրա տեղակալին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Կաշառք տված քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
    11:32
    12.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զախարովան Վլադիմիր Զելենսկուն անվանել է ահաբեկիչ
    Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Կիևի վարչակարգի ղեկավարն ավելի վաղ սկսել էր սպառնալ Օրբանին Ուկրաինայի զինված ուժերի զինյալների հետ հանդիպմամբ՝ հունգարական կողմից ԵՄ-ի կողմից Ուկրաինային հատկացվելիք հերթական վարկի արգելափակման պատճառով: Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ Զելենսկին անցել է «կարմիր գծերը», և կոչ է արել Եվրամիությանը տարանջատվել այդ հայտարարություններից: Զելենսկին մշտապես կոպիտ է արտահայտվում Հունգարիայի ներկայացուցիչների, այդ թվում՝ Հունգարիայի վարչապետի հասցեին: Այսպես, ավելի վաղ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության 62-րդ համաժողովում, նա կոպիտ կերպով արտահայտվել էր Օրբանի հասցեին՝ հայտարարելով, թե վերջինս մտածում է իր փորի մեծացման, այլ ոչ թե բանակի մասին: Նույն օրը Օրբանը մեկնաբանել էր իր հասցեին արված հարձակումը՝ ընդգծելով, որ Եվրամիությանը միանալու վերաբերյալ իրավիճակի սխալ ընկալման պատճառով Ուկրաինան չի կարողանա անդամակցել միությանը։
    11:26
    12.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    37-ամյա Արսեն Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
    Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1988 թ. ծնված Արսեն Հակոբյանը։ Վերջինս մարտի 10-ին դուրս է եկել Թաիրով գյուղի իր բնակության հասցեից և չի վերադարձել։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։
    11:16
    12.03.26
    Ավելին