Լրահոս
2026-03-17
-
Քաղաքական«Այլևս թույլ չենք լինելու». կնարկայացվի «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության ծրագիրը«Ուժեղ խաղաղություն. Սամվել Կարապետյանի անվտանգության ծրագիրը: Չորեքշաբթի, ժամը՝ 13.00-ին: Այլևս թույլ չենք լինելու»,-նշված է տեսանյութում, որը վերնագրված է՝ շուտով:Ավելին14:2417.03.26 -
Հասարակական«Ամուսնացի՛ր, դուրդ չի գա՝ բաժանվի՛ր». Հայր Սուրբն անթույլատրելի է համարում ընտանիքի հանդեպ նման մոտեցումըԵկեղեցին ընտանիքն ընկալում է որպես փոքր եկեղեցի, այս մասին նշում է Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։Ավելին14:1017.03.26 -
ՀասարակականՀրատապ անհրաժեշտ են դեղորայք և բժշկական պարագաներ. ՀՀ-ում Իրանի դեսպանատան հայտարարությունը«Ի պատասխան Հայաստանում բնակվող բազմաթիվ հայրենակիցների, ինչպես նաև հայ բարեկամների կողմից ֆինանսական և մարդասիրական (հատկապես դեղորայք) օգնություն տրամադրելու վերաբերյալ բազմսթիվ զանգերի՝ սույնով տեղեկացնում ենք որ, որ Իրանի Իսլամական Հանրապետության «Կարմիր մահիկ» ընկերությունը իր պատրաստակամությունն է հայտնել հրատապության կարգով ստանալու ցանկացած անհրաժեշտ դեղորայք և բժշկական պարագաներ անհատներից, ինչպես նաև մարդասիրական կազմակերպություններից, բժշկական սարքավորումների մատակարարներից, դեղագործական ընկերություններից և փրկարար կազմակերպություններից»,- նշված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ։Ավելին14:0017.03.26 -
ԻրավականՀայտնաբերվել է ավելի քան 12 կգ կանեփ. տանտերը ձերբակալվել էՄարտի 16-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Այգեշատ գյուղի 68-ամյա բնակիչը տանը և հարակից շինություններում պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց։Ավելին13:5317.03.26 -
ՀայաստանՎերանորոգվել են վարչապետ Փաշինյանի աշխատակազմի մեքենաներըՔանի որ գնումը կատարել է վարչապետի աշխատակազմը, ենթադրվում է, որ մեքենաները սպասարկում են հենց վարչապետի աշխատակազմին: Վերանորոգման ենթակա է 3 «Տոյոտա քեմրի» և 3 «Լանդ Կրաուզեր Պրադո»: Մեկ այլ պայմանագրով էլ 1 մլն 500 հազար դրամ է տրամադրվել 3 «Վոլվո» մակնիշի մեքենաների վերանորոգման համար, գնումը կրկին վարչապետի աշխատակազմն է կատարել:Ավելին13:3017.03.26 -
ՏնտեսականԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50 տոկոսՄարտի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 6․50%։ Այս մասին հայտնում են ՀՀ Կենտրոնական բանկից։Ավելին13:2517.03.26 -
ՄիջազգայինԼիբանանում իսրայելական հարվածների հետևանքով տեղահանվածների թիվը գերազանցել է մեկ միլիոնըԻսրայելական բանակը տարհանման նախազգուշացումներ է տվել հարավային Լիբանանի բնակիչներին։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ տեղահանված լիբանանցիները չպետք է վերադառնան իրենց տներ մինչև չերաշխավորվի Իսրայելի հյուսիսում գտնվող բնակիչների անվտանգությունը։Ավելին13:1617.03.26 -
ՔաղաքականՀայաստանը՝ Սիրիայի՞, թե՞ Լիբանանի ճանապարհով. ի՞նչ կլինի, եթե մեր տարածքում ամերիկյան օբյեկտներ հայտնվենԻսկ հիմա նայե՛ք տարածաշրջանի ամերիկյան բազաներին Իրանի հասցրած օդային հարվածների քարտեզին։ Եվ պատասխանե՛ք հարցին. եթե ԱՄՆ-ն չի կարողանում պաշտպանել սեփական ռազմաբազաներն ու իր պաշտոնական ռազմավարական դաշնակիցներին տարածաշրջանում, ապա ինչպե՞ս էր ԱՄՆ-ն պաշտպանելու Հայաստանին, որի հետ դաշնակցային պայմանագիր չունի, և որտեղ չկան ամերիկյան բազաներ։ Հը՞։Ավելին13:0517.03.26 -
ՀասարակականՀայցում եմ մեր ժողովրդի ներողամտությունը կամա թե ակամա ունեցածս սխալների և բացթողումների համար. Աբրահամ սրբազանՎերջին տարիներին, Հայ եկեղեցու հետ կապված 2025 թ. դեպքերից շատ ավելի առաջ, ես ﬕ քանի անգամ գրավոր և բանավոր, նաև Մայր Աթոռում ժողոﬖերի ժամանակ, դիﬔլ և բարձրաձայնել եմ, որ ցանկանում եմ հանգստյան կոչվել։Ավելին12:5717.03.26 -
ՄիջազգայինՈւկրաինան ստացել է ԵՄ-ին անդամակցելու պայմանների ամբողջական փաթեթը«Այսօր Բրյուսելում ուկրաինական պատվիրակությունը Եվրոպական միությունից ստացել է անդամակցության պայմանները վերջնական երեք բանակցային կլաստերների վերաբերյալ: Խոսքը 3-րդ՝ «Մրցունակություն և ներառական զարգացում», 4-րդ՝ «Կանաչ օրակարգ և կայուն կապեր» և 5-րդ՝ «Ռեսուրսներ, գյուղատնտեսություն և համախմբվածության քաղաքականություն» կլաստերների մասին է»,-գրել է նա իր Telegram-ալիքում: Ուկրաինայի կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Կիևին պայմանների մի մասն արդեն ներկայացվել էր դեկտեմբերին: Սվիրիդենկոն պարզաբանել է, որ երկիրն այժմ ունի «պայմանների ամբողջական փաթեթը, որոնց կատարումն անհրաժեշտ է ԵՄ անդամակցության համար՝ պատմության մեջ առաջին անգամ»: Ավելի վաղ եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Տարաս Կաչկան հայտարարել էր, որ ԵՄ մի շարք երկրներ կարծում են, թե Ուկրաինան պետք է բարեփոխումներ իրականացնի և «սպասի» 20 տարի, նախքան կդառնա համայնքի լիիրավ անդամ։ Նա նաև ասել է, որ Գերագույն ռադան պետք է ընդունի շուրջ 300 օրենք, որպեսզի երկիրն ընդունվի Եվրոպական միություն, սակայն դրա համար անհրաժեշտ է ուկրաինական խորհրդարանի բնականոն աշխատանքը։ Կաչկան հավելել է, որ եվրոինտեգրման շրջանակներում Կիևի համար կան նաև այլ բարդ հարցեր, օրինակ՝ ԵՄ ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականությանը հարմարվելու փորձը։ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններն ուղղված են թեկնածու երկրի ողջ օրենսդրության համապատասխանեցմանը Եվրոպական միության օրենսդրությանը։ Սովորաբար դրանք տևում են ավելի քան 10 տարի, և այս գործընթացի համար խիստ ժամկետներ գոյություն չունեն։ Օրինակ՝ Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները սկսել է 2005 թվականին. այսպիսով, դրանք շարունակվում են արդեն 20 տարի՝ առանց այդ երկրի անդամակցության որևէ իրական հեռանկարի։ Եվրահանձնաժողովն առաջարկում էր Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսել դեռևս 2024 թվականին, սակայն այդ ծրագրերը ձախողվեցին Հունգարիայի դիրքորոշման պատճառով։ Վլադիմիր Զելենսկին բազմիցս պնդել է, որ Կիևը պետք է անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի տեխնիկապես պատրաստ լինի Եվրոմիությանն անդամակցելուն մինչև 2027 թվականը։ Մարտի սկզբին ընդլայնման հարցերով եվրոհանձնակատար Մարտա Կոսը հայտարարեց, որ Ուկրաինան չի կարողանա անդամակցել ԵՄ-ին մինչև 2027 թվականը՝ գոյություն ունեցող ընթացակարգի շրջանակներում։Ավելին12:5117.03.26 -
ՔաղաքականԵթե մարդկանց արտաքսում են, ուրեմն նրանք սփյուռք չեն. Զարեհ ՍինանյանԱյս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը:Ավելին12:4617.03.26 -
ՔաղաքականԵՄ-ն գալիս է «պաշտպանելու» Փաշինյանի իշխանությունը․ քաղաքագետ«Եվրամիությունը Հայաստանի իշխանությունների խնդրանքով պատրաստվում է Երևան ուղարկել արագ արձագանքման խումբ՝ խորհրդարանական ընտրությունների ընթացքում հիբրիդային միջամտությունների դեմ պայքարելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասը՝ ընդգծելով, որ «Եվրոպան չի թողնի Հայաստանին միայնակ արտաքին միջամտության դեմ պայքարում»։Ավելին12:4117.03.26 -
ՔաղաքականՓաշինյանը իր կենցաղը մանրամասն ներկայացնում է, Դուք էլ ներկայացրեք. լրագրողը՝ Ժաննա ԱնդրեասյանինԼրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։Ավելին12:3417.03.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 Իրանն ուժգնացնում է հարվածները, Թրամփը խոստանում է շուտով ավարտել պատերազմըՀայլուր 12։30 Իրանն ուժգնացնում է հարվածները, Թրամփը խոստանում է շուտով ավարտել պատերազմըԱվելին12:3017.03.26 -
Իրավական«Արմենիա» ԲԿ-ի բժշկուհին օժանդակել է ազգականին՝ երիկամն ապօրինի իրացնելունՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհի Ա․Ս.-ն 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում օժանդակել է իր ազգական Գ․Ս․-ին՝ նրա օրգանը՝ երիկամը, 40-60 հզր ԱՄՆ դոլարի դիմաց ապօրինի իրացնելուն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից: «Մասնավորապես` Գ․Ս․-ն, մտադրություն ունենալով վաճառել իր երիկամներից մեկը, դիմել է ազգականին՝ «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհուն, որի հետ բազմաթիվ հեռախոսային խոսակցությունների ժամանակ քննարկվել են երիկամի գնորդ փնտրելու և 40-60 հզր ԱՄՆ դոլարով այն վաճառելու հանգամանքները: Բժշկուհին տեղեկանալով, որ Տ․Թ․-ն առողջական խնդիրներով պայմանավորված ունի երիկամի փոխպատվաստման անհրաժեշտություն, նրա տվյալները փոխանցել է Գ․Ս․-ին` վերջինիս հետ կապ հաստատելու և իր երիկամը նրան ապօրինի իրացնելու շուրջ համաձայնության գալու նպատակով։ Սակայն, Գ․Ս․-ն, տեսնելով Տ․Թ․-ի առողջական ոչ բարելավ վիճակը և գիտակցելով, որ երիկամը վաճառելուց հետո հնարավոր է իր առողջությունը նույն կերպ վատթարանա, հրաժարվել է երիկամը վաճառելուց, իսկ Տ․Թ․-ն տեղյակ չի եղել այն հանգամանքի մասին, որ Գ․Ս․-ն իր երիկամի դիմաց պետք է որոշակի գումար պահանջեր: Այսպիսով, «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհի Ա․Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-183-րդ հոդվածի 1-ին մասով (մարդու սաղմի, պտղի, մարդու կամ դիակի բջիջների, հյուսվածքների, օրգանների կամ կենսաբանական նյութերի կամ հեղուկների ապօրինի շրջանառությանն օժանդակելը)։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում։Ավելին12:1717.03.26 -
Հասարակական«Արմավիր» ՔԿՀ-ի կարանտինային խցում հայտնաբերվել է տղամարդու դիԺամը 11:20-ի սահմաններում նշված քրեակատարողական հիմնարկի ծառայողները 1-ին հարկի թիվ 1 կարանտինային խցում հայտնաբերել են կալանավորի կախված դին։Ավելին12:0817.03.26 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին12:0017.03.26 -
ԻրավականՍեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանըԽաչատրյանի հայցադիմումը հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու վերաբերյալ է։ Հայցադիմումը մուտքագրվել է երեկ՝ մարտի 16-ին և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին։Ավելին11:5017.03.26 -
ՍպորտՀենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել. նա կարող է բաց թողնել «Ֆիորենտինա»-ի դեմ հանդիպումըՄիլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել ակումբի առաջիկա հանդիպումը։ Իտալական մամուլի փոխանցմամբ՝ 37-ամյա ֆուտբոլիստի բուժզննումը հաստատել է վնասվածքը, որը նա ստացել էր «Ատալանտա»-ի դեմ վերջին խաղի ժամանակ: Առկա տեղեկատվության համաձայն՝ Մխիթարյանը բաց կթողնի մինչև միջազգային դադարի ավարտն ընկած ժամանակահատվածը: Այս պահին հարցականի տակ է նաև նրա մասնակցությունը Իտալիայի «Սերիա Ա»-ի 30-րդ տուրի՝ «Ֆիորենտինա»-ի դեմ առաջիկա կարևոր հանդիպմանը:Ավելին11:4517.03.26