Լրահոս
2026-03-18
-
ՔաղաքականԱշխատավարձի բարձրացում, անվճար բարձրագույն կրթություն, առողջ բիզնես. «Հայաստանի» կարևոր ծրագրերըԱնվտանգային խնդիրների լուծման մասին իրենց պատկերացումները բազմիցս ներկայացրած «Հայաստան» դաշինքը մարտի 16-ին հանդիսավոր միջոցառման ժամանակ ներկայացրել է նաև սոցիալ-տնտեսական ծրագրերի իրենց ուղենիշները: Նվազագույն աշխատավարձի բարձրացում, բազային թոշակի շեշտակի աճ ու կենսաթոշակի ինդեքսավորում, անվճար բարձրագույն կրթություն է խոստանում դաշինքը Հայաստանի քաղաքացիներին:Ավելին22:5018.03.26 -
ՀասարակականՔրեական վարույթն ուղղված է ոչ թե անձամբ իմ դեմ, այլ ամբողջ մեդիադաշտի․ Արմինե Օհանյան«Այս մարդը մեր երկիրը նստեցրել է հրաբխի վրա եւ ոչ ոք չգիտի, թե այդ հրաբուխը երբ է ժայթքելու եւ ինչեր է ոչնչացնելու»,-այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը՝ միաժամանակ անդրադառնալով ՀՀ քննչական կոմիտե հրավիրվելուն և քրեական վարույթին։Ավելին22:3918.03.26 -
ՀասարակականՄյասնիկյան պողոտայում «Լադա»-ն բшխվել է էլեկտրասյանը․ կա 4 վիրшվորԱյսօր՝ մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մուտքի դիմաց, «Լադա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։Ավելին22:2018.03.26 -
ՏարածաշրջանՀոգևոր հոր մահն է սգում Վրաստանը. Հայոց կաթողիկոսը կկարողանա՞ վերջին հրաժեշտը տալ վրաց պատրիարքինՎրաստանը 5 օր կսգա իր հոգևոր հոր մահվան համար: Իլիա Երկրորդին կհուղարկավորեն մարտի 22-ին Սիոնի տաճարում: Վրաց ուղղափառ եկեղեցու 93-ամյա պատրիարք Իլիա Երկրորդը երկուշաբթի գիշերն էր ստամոքսի արյունահոսությամբ տեղափոխվել հիվանդանոց: «Նրա հովվապետությունը նշանավորվեց Վրաստանում հոգևոր կյանքի վերազարթոնքով, եկեղեցական կյանքի զորացմամբ և աշխուժացմամբ». Գարեգին Երկրորդը ցավակցական ուղերձ է հղել: Հայտնի չէ, թե մեր հոգևոր առաջնորդը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը կարողանալո՞ւ է մեկնել բարեկամ Վրաստան Իլիա Երկրորդի հուղարկավորությանը մասնակցելու: Մեկ ամիս առաջ քննչական մարմինը նրան արգելել է հանրապետությունից դուրս գալ:Ավելին22:0918.03.26 -
ՏարածաշրջանԱլի Լարիջանիի մարդաuպանները կվճարեն նրա արյшն համար․ Մոջթաբա ԽամենեիՅուրաքանչյուր արյուն իր գինն ունի։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին։Ավելին22:0218.03.26 -
ՔաղաքականԿարելի՞ է 1 ամիս ապրել 140 հազար դրամով. շքեղ պարգևավճար ստացող պաշտոնյաներն էլ են «լաց լինում»Փողից բողոքող մարդկանց էկոնոմիկայի նախարարը հանգստացնում է՝ միայն աղքատները չէ, որ պարտքեր ունեն: Վստահեցնում է, որ մեր մտքով անցնող ցանկացած հարուստ մարդ պարտապան է: Էկոնոմիկայի նախարարը չի հստակեցնում՝ ի՞նքն էլ պարտքեր ունի, բայց նաև խոստովանում է, որ դժվար է մեկ ամիս ապրել 140 000 դրամով: Ամեն դեպքում համոզում է մարդկանց, որ երբ իրենք պարգևավճար են ստանում էլի ժողովրդի համար է, ոգևորվում՝ լավ են աշխատում:Ավելին21:4918.03.26 -
ՀասարակականԳիշերը ներխուժել են տուն, սարսափի մատնել երեխաներին. ինչի համար է մեղադրվում 45-ամյա արցախցի ԳայանենԲռնության կոչ հնչեցնելու մասին հոդվածը նոր թափով է գործի դրել իրավապահ համակարգը: Հայհոյանքը, սպառնալիքներն ու կոշտ-կոպիտ բառապաշարը հանրային խոսքում սովորական դարձրած Փաշինյանի հասցեին կոշտ գրառման համար գիշերը Նոր Հաճնից՝ տնից անչափահաս 3 երեխաների աչքի առաջ Դիլիջանի բաժին հարցաքննության են տարել արցախցի կնոջը: Ըստ իրավապահների՝ Փաշինյանի մասին մեկ տարի առաջ արած գրառմամբ բռնության կոչ է հնչեցրել Գայանեն: Ինքը հերքում է այդ մեղադրանքը: Նրա փաստաբան Ռոման Երիցյանի պնդմամբ՝ իրավական հիմքեր չկան, ընտրություններից առաջ մարդկանց վախեցնելու, լռեցնելու հերթական ալիքն է սկսվել:Ավելին21:4018.03.26 -
Քաղաքական«Ժողբաստիոն»-ում անազատության մեջ հայտնված մեր հայրենակիցների կյանքն արժեք չունի․ Գառնիկ ԴանիելյանԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հերթական մահվան դեպքն է գրանցվել ՔԿՀ-ում։ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցում երեկ հայտնաբերվել է կալանավոր՝ կախված վիճակում։ Մի խումբ կալանավորներ և դատապարտյալներ հացադուլ են հայտարարել։Ավելին21:2918.03.26 -
ՔաղաքականՀայաստանն ուժեղացնելու 6 քայլ. Սամվել Կարապետյանը խոստանում է աշխարհի հետ խոսել ուժեղի դիրքերիցՍամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի շնորհանդեսն է եղել այսօր: Կարապետյանը ստեղծել է անվտանգության հարցերով միջազգային թիմ, որը պետք է օգնի միջազգային ներուժը ծառայեցնել Հայաստանի ազգային շահերին: Անվտանգության հարցերով թիմի ղեկավարն է հետախույզ Արթուր Ավանեսյանը: Նա է ներկայացրել Կարապետյանի թիմի այն 6 քայլերը, որոնք, նրանց համոզմամբ, օգնելու են ուժեղ դարձնել Հայաստանի անվտանգությունը:Ավելին21:2018.03.26 -
ՏարածաշրջանՀրթիռակոծվել է Իրանի` աշխարհի ամենամեծ բնական գազի հանքավայրըTasnim» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Հարավային Պարս գազի հանքավայրում գտնվող իրանական նավթաքիմիական համալիրը ավիահարվածների է ենթարկվել։Ավելին21:1418.03.26 -
ՏարածաշրջանՓեզեշքիանը հաստատել է հետախուզության նախարարի մահըԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել է Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խատիբի մահը։Ավելին21:0218.03.26 -
ՀասարակականՄահափորձ՝ 2 ամիս ծեծելուց հետո. նոր մանրամասներ՝ 1-ամյա տղային բռնության ենթարկելու դեպքիցՄահափորձ՝ 2 ամիս ծեծելուց հետո. նոր մանրամասներ՝ 1-ամյա տղային բռնության ենթարկելու դեպքիցԱվելին20:4418.03.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 | 3 զոհ, 1 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Սյունիքում, մեքենան գլորվել է ձորըՀայլուր 20։30 | 3 զոհ, 1 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Սյունիքում, մեքենան գլորվել է ձորըԱվելին20:3018.03.26 -
ՀասարակականՕշականի դաշտամիջյան հատվածում խոշոր հրդեհ է բռնկվելԱյսօր՝ մարտի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15:20-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի՝ Օշական վարչական շրջանի դաշտամիջյան հատվածում անվադողեր են հրկիզել, ինչի հետևանքով առաջացել են խոշոր կրակ և հսկայական ծուխ։Ավելին20:1618.03.26 -
ԻրավականՊատարագների կկարողանա մասնակցել Միքայել Սրբազանը, բայց քարոզ կարդալ չի կարող. դատարանի որոշումըԱնփոփոխ է մնացել Շիրակի թեմի առաջնորդի տնային կալանքը, բայց նրան դատարանը թույլատրել է պատարագների մասնակցել ու հաղորդություն ստանալ, բայց պատարագներ մատուցելու արգելքը չի հանվել: Փաստաբանները միջնորդել էին վերացնել սրբազանի խափանման միջոցը, քանի որ, ըստ նրանց, սրբազանին առաջին ատյանի դատարանը որոշել էր ազատազրկել 2 տարի ժամկետով և այդ ժամկետի 1/3-ը արդեն լրացել է: Այսինքն, եթե անգամ վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատավճիռն անփոփոխ թողնի, ապա այդ պայմաններում Միքայել Սրբազանը չի կարող պատիժը կրել։Ավելին20:0518.03.26 -
ՄշակույթԽնածախ գյուղի Հայրենական և Արցախյան պատերազմների հուշարձանի ավերման մասին2025 թվականին ադրբեջանական կողմը վերաբնակեցրել է Խնածախ գյուղը և տարածել գյուղի ադրբեջանցիների «վերադարձը» փաստող լուսանկարներ: Արբանյակային լուսանկաները (նկ. 1) փաստում են, որ ադրբեջանական կողմը դեռևս 2025 թվականի հուլիսին ոչնչացրել է գյուղի Հայրենական պատերազմի և Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանները, Արցախյան առաջին պատերազմի տարիներին գյուղի պաշտպանների շիրիմները, որոնք գտնվում էին հուշարձանի տարածքում (նկ. 2, 3): Ոչ միայն ոչնչացվել է հուշարձանը, այլ նաև կատարվել են զգալի հողային աշխատանքներ, ինչն ակնհայտ երևում է երբ համեմատվում են հուշարձանի 2023 թվականի արբանյակային լուսանկարները (նկ. 4): Ոչնչացված հուշարձանի տեղում կանգնեցրել գյուղի հնարած ադրբեջանական անվան (Xanyurdu kəndi) ցուցանակը (նկ. 5):Ավելին19:4618.03.26 -
ՔաղաքականԱրմինե Օհանյանի գործը՝ լրատվամիջոցներին լռեցնելու միջո՞ց. իշխանության նախընտրական իրարանցումըԲռնության կոչ հնչեցնելու հոդվածով սկսված քրեական մի վարույթով երեկ որպես վկա հարցաքննվել է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը: Արմինե Օհանյանը «Հայլուր»-ին հայտնել է, որ անցած տարվա դեկտեմբերին իր գրած հոդվածներից մեկին է վերաբերում քրեական գործը: Առաջիկա 10 օրվա ընթացքում կպարզվի՝ մեղադրանք կառաջադրե՞ն Օհանյանին: Նա վստահ է, որ իշխանությունը լծվել է ընտրություններից առաջ կատու ճղելու գործին, որ ոչինչ չխանգարի իրենց վերընտրվելու ճանապարհին:Ավելին19:2918.03.26 -
Իրավական«Մանրամասները ենթակա չեն հրապարակման». ՄԻՊ ներկայացուցիչներն «Արմավիր» ՔԿՀ են այցելել«Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մարտի 18-ին չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։Ավելին19:1518.03.26 -
ՍպորտՀայաստանի և Իրանի շախմատիստները կմրցեն ԵրևանումՀայաստանի շախմատի ակադեմիայում մարտի 18-ից 21-ը կանցկացվի բարեկամական հանդիպում, որտեղ կմրցեն Հայաստանի և Իրանի ուժեղագույն երիտասարդ շախմատիստները: Կազմակերպիչը Հայաստանի շախմատի ֆեդերացիան է, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։Ավելին18:5918.03.26 -
ՔաղաքականՀայ-թուրքմենական հարաբերությունները գտնվում են կայուն հավասարակշռության վիճակում․ Թուրքմենստանում ՀՀ դեսպանԹուրքմենստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Արսեն Ավագյանի բնորոշմամբ՝ Երևանի ու Աշխաբադի միջև այսօրվա հարաբերությունները փոխադարձ հարգանքի վրա հիմնված կայուն գործընկերության օրինակ են։Ավելին18:4518.03.26