Լրահոս
2026-03-22
-
ՀասարակականԱզատության և ազատագրության ճանապարհը գին ունի, առանց զրկանքների, կամքի, հավատքի, հույսի և զոհաբերական սիրո այն ձրիաբար չի տրվի․ Բագրատ ՍրբազանԵվ երկրորդ` այն ծառայեց մի ամբողջ ժողովրդի ազատությանն ու ազատագրությանը, ինչպես որ Հարության Հաղթանակին նախորդեց Խաչի խորհուրդը, որում «ամենարուեստ իմասութեամբ Քո դարձուցանես յայգ զստուերս մահու» (Քո ամենարվեստ իմաստությամբ մահվան ստվերը վերածում ես այգաբացի. Սբ Գրիգոր Նարեկացի):Ավելին10:3022.03.26 -
ՀասարակականՄարտահրավերները շատ են. ՀՌՀ-ն նշում է 25-ամյակըՀեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործը ավելի է բարդացել արհեստական բանականության պիկի օրերին, երբ դժվար է զատել իրականությունը ապատեղեկատվությունից:Ավելին10:0022.03.26
2026-03-21
-
Առողջապահական«Մարզային ԲԿ-ները միավորելու են». «Ուժեղ Հայաաստան» կուսակցության անդամը՝ բուժօգնության հասանելիության վտանգների մասինՉեք ասում, որ կենտրոնացնում եք վարչական ու ֆինանսական համակարգերը, հետագա զարգացումները և հագեցվածությունը, բժշկական միջամտություններն ու ախտորոշումը՝ մի կենտրոնում, ինչը դարձնում է բուժօգնությունը ավելի դժվար հասանելի բնակիչների համար»,- գրել է Սագրադյանը։Ավելին23:5621.03.26 -
ՄիջազգայինԻրանի դեմ ԱՄՆ գործողությունների սկիզբը ցույց տվեց Թրամփի վրա արտաքին ճնշումների ազդեցությունը․ BloombergԳործակալության տվյալներով՝ նրանց թվում, ովքեր մասնավոր կարգով դրդել են Թրամփին հարվածներ հասցնել Իսլամական Հանրապետությանը, եղել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը և պահպանողական հայացքներ ունեցող մեդիա դեմքեր։ Աղբյուրը նշում է, որ Մերդոկը մի քանի անգամ կապ է հաստատել Թրամփի հետ և հորդորել հարձակվել Իրանի վրա։ Միևնույն ժամանակ, ամերիկյան առաջնորդի մերձավոր խորհրդականները, այդ թվում՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզան Ուայլսը, ավելի զուսպ դիրքորոշում են ունեցել, սակայն նրա օգնականներից քչերն են համարձակվել առարկել նախագահին։ Թրամփը նաև պնդում է, որ ռազմական գործողությունների դադարեցման որոշումը կախված է միայն իրենից։ Bloomberg-ը նշում է, որ նման հայտարարությունները փաստում են, թե որքան թույլ դիմադրության է նա հանդիպում իր թիմի կողմից նույնիսկ այն իրավիճակներում, երբ դրժվում են նրա նախընտրական առանցքային խոստումները, օրինակ՝ հրաժարումը արտերկրում պատերազմներին մասնակցելուց։ Ավելի վաղ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի հակաահաբեկչական կենտրոնի նախկին ղեկավար Ջո Քենտը հայտարարել էր, որ Իրանի դեմ ռազմական գործողության վերաբերյալ առանցքային որոշումները կայացվել են անձանց նեղ շրջանակի կողմից՝ Իսրայելի ազդեցությամբ։ Նա նաև նշել էր, որ Թրամփի շուրջ ստեղծվել է ազդեցիկ լրատվամիջոցների ներկայացուցիչների, իսրայելցի պաշտոնյաների և հովանավորների մի «էկոհամակարգ», որոնք համոզել են ամերիկյան առաջնորդին, որ Իրանին չի կարելի թույլ տալ հարստացնել ուրանը։Ավելին23:4521.03.26 -
ՔաղաքականՄենք պատերազմ չենք ուզում, բերելու ենք երաշխավորված խաղաղություն. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ«Սյունիքի սիրտը՝ մարզկենտրոն Կապանը, սահմանապահ է։ Կապանցիները համաձայն են՝ պարտված, թույլ ղեկավարը չի կարող ուժեղ դարձնել բանակը և Հայաստանը։Ավելին23:3021.03.26 -
ՔաղաքականՄիջուկային ենթակառուցվածքներին հարվածները անասելի վտանգավոր են, բայց այս խելագարությունն Իրանը չէ, որ սկսել է․ իրանագետԲազմիցս եմ նշել, որ այս պատերազմում իրանական ռազմավարությունը շատ տարբեր է նախորդից՝ լարման ավելացմանը պատասխանել էլ ավելի մեծ լարումով և ոչ մի խորհրդանշական պատասխան հարված։Ավելին23:1521.03.26 -
ՍփյուռքԳերմանիայի հայոց թեմի առաջնորդը դատապարտում է Վեհափառի տեղաշարժի արգելքըԻ՞նչ ենք մենք ասում աշխարհին այս քայլով։ Որ մեր երկիրը ի վիճակի չէ տարբերել իրավական գործընթացը մարդկային արժանապատվությունից։ Որ մենք պատրաստ ենք խախտել դարերով ձևավորված եկեղեցական դիվանագիտության նուրբ հավասարակշռությունը՝ հանուն անտրամաբանական կոշտության։Ավելին23:0021.03.26 -
ՄիջազգայինՄահացել է ԱՄՆ նախկին հատուկ դատախազը, ով հետաքննում էր «ռուսական գործը»MS NOW հեռուստաալիքը հայտնել է նախկին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի մահվան մասին, ով զբաղվում էր 2016 թվականի ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի Դաշնության ենթադրյալ միջամտության հետաքննությամբ։ «Ռոբերտ Մյուլերը, ով զբաղեցնում էր հատուկ դատախազի պաշտոնը 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետաքննության գործում, մահացել է ուրբաթ օրը. հայտնել են իրավիճակին ծանոթ երկու աղբյուրներ։ Նա 81 տարեկան էր», - ասվում է հաղորդագրության մեջ։ Մյուլերը, ով Թրամփի հաղթանակից հետո երկու տարի հետաքննում էր «ռուսական գործը», «դավադրության» ապացույցներ չէր գտել, որի առկայությունը հերքում էին ինչպես Կրեմլում, այնպես էլ Սպիտակ տանը։ 2023 թվականի մայիսին հրապարակվեց ամերիկացի հատուկ դատախազ Ջոն Դարհեմի զեկույցը, որից հետևում էր, որ ո՛չ ԱՄՆ իրավապահ մարմինները, ո՛չ հետախուզական հանրությունը չեն տիրապետել Թրամփի և Ռուսաստանի միջև դավադրության վերաբերյալ որևէ իրական ապացույցի։ Ռուսաստանը բազմիցս հերքել է միջամտության վերաբերյալ ԱՄՆ-ի մեղադրանքները, այդ թվում՝ ամերիկյան ընտրություններին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դրանք անվանել է «բացարձակապես մերկապարանոց»։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով տարբեր երկրների ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մասի, հայտարարել է, որ դա հաստատող ոչ մի փաստ չկա։Ավելին22:5021.03.26 -
ԱռողջապահականԱնահիտ Ավանեսյանը պարզաբանել է Գավառում տեղի ունեցած միջադեպըԳավառ բժշկական կենտրոնի տնօրենին հանձնարարել եմ կազմակերպել քաղաքացու ընդունելությունը և ևս մեկ անգամ կատարել առողջապահական կարիքի գնահատում։ Այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Գավառում իրեն մոտեցած քաղաքացու մասին։Ավելին22:4521.03.26 -
ՔաղաքականՍա փոքրոգության ու վրեժխնդրության քայլ է Եկեղեցու և վրաց ժողովրդի կորստի, սգի նկատմամբ․ Լիլիթ ԳալստյանԱներկբա է՝ չարտոնեց անձամբ Ն․ Փաշինյանը, քանզի նա է կառավարությունը, միաժամանակ՝ գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը, հոգևոր բարենորոգիչը, կադրերի բաժնի վարիչը և առհասարակ՝ ամեն-ամեն բան․․․։Ավելին22:3221.03.26 -
ՀասարակականԳալստյան կիրակիին Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվենՀայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը ներկայացնում է մարտի 22-ին՝ Գալստյան կիրակիին թեմի եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագների ժամանակացույցը.Ավելին22:2521.03.26 -
ՔաղաքականՔոչարյանը հաջողությունը հնարավոր է համարում «Ալիևին տղա բերողների» դեմ. «Հայաստանը»՝ Աշտարակում2018-ին «կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետը, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» շանտաժով վարչապետ դարձած Փաշինյանը ընտրություններից 2 ու կես տարի առաջ շանտաժի նոր ձև է գտել՝ կամ ինքը «կլինի Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանում պատերազմ կլինի»: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ՝ երկրի գլխին երեք արյունոտ պատերազմ բերած մարդը չի կարող պատերազմ բերողի պիտակ կպցնել նրան, ում նախագահության շրջանում անգամ միջին չափի սահմանային սրացում չի եղել:Ավելին22:1521.03.26 -
ՀասարակականԱշխատանքի արդյունքով պարգևավճար ստանալու մասին հաջորդ ռիլն այստեղ նկարեք․ ՊիպոյանԿոմիտասի բնակիչները չորրորդ օրն է ահազանգում են հնարավոր բոլոր կառույցներին՝ Վեոլիայից մինչև կառավարություն, թաղապետարանից մինչև քաղաքապետարան, բայց բոլոր կառույցները զուտ զբաղված են խնդիրը մեկը մյուսի վրա գցելով, իսկ նույն այդ ընթացքում, մարդիկ ստիպված են տանից դուրս գալ՝ անցնելով կեղտաջրերի միջով:Ավելին22:0021.03.26 -
ՄիջազգայինՊայթյուններ, հազարավոր վիրավորներ՝ Իսրայելում. Թրամփը «մենակ է մնացել» Հորմուզի նեղուցումԱլի Խամենեիի մահվան վրեժն առնելու համար Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թևավոր դարձած նրա խոսքերն է գրում տարածաշրջանի ամերիկյան բազաների և Իսրայելի ուղղությամբ արձակվող հրթիռների վրա: «Նույնիսկ աշխարհի ամենահզոր բանակը կարող է ստանալ այնպիսի ուժգին հարված, որից այլևս չի կարողանա վերականգնվել». սպանված գերագույն հոգևոր առաջնորդի այս խոսքն է գրված եղել հրթիռներից մեկի վրա: Իսրայելի Հայֆա և Թել-Ավիվ քաղաքներում 25 թիրախ է խոցվել:Ավելին21:4521.03.26 -
ՄիջազգայինԻսրայելի ռազմաօդային ուժերը չեն գրոհել Նաթանզի օբյեկտի վրա․ ՏԱՍՍYnet պորտալը մեջբերում է ՑԱԽԱԼ-ի ներկայացուցչի հայտարարությունը, ով նշել է, որ Իսրայելը «չգիտի, թե ով է դա արել (Նաթանզի օբյեկտի վրա հարձակումը)»։ «Մենք չենք մեկնաբանում ԱՄՆ-ի գործողությունները», - հավելել է Ynet-ի զրուցակիցը։ Ավելի վաղ Իրանը տեղեկացրել էր Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ/ՄԱԳԱՏԷ) Նաթանզի իր միջուկային օբյեկտին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածի մասին։Ավելին21:3721.03.26 -
ՀասարակականԵրևանում բախվել են «Honda»-ն և «Dodge Challenger»-ը․ վերջինը բախվել է վճարային տերմինալին ու կոտրել այնԱյսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ Արաբկիրի թաղապետարանի հարևանությամբ բախվել են «Honda» մակնիշի և «Dodge Challenger» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է մայթեզրի բազալտե եզրաքարերին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, բախվել «Իզի Փեյ» վճարային տերմինալին ու կոտրել այն։Ավելին21:3021.03.26 -
ՔաղաքականՀերի՛ք է ստեք, մանիպուլացնեք ժողովրդին․ «Իշխանություն» լրատվականՄարտի 18-ին լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ Սրբուհի Գալյանը հայտնել էր, որ տեքստը պատրաստ է։ «Խոստացել էի, որ մարտին պատրաստ կլինի»,-ասել էր նա։ Մեր հրապարակումից հետո՝ մարտի 20-ին տարածած պարզաբանման մեջ կարդում ենք հետեւյալը․ «Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շարունակում է իր գործունեությունը, և վերջնական տարբերակի ձևավորման գործընթացում կատարվում են ինչպես բովանդակային, այնպես էլ խմբագրական փոփոխություններ»։ Այս հակասական հայտարարություններով իշխանությունը փաստացի մոլորեցնում է հանրությանը։Ավելին21:1921.03.26 -
ՄիջազգայինՌուսական կործանիչները՝ գրոհի պահին. թեժ դրությունը պահպանվում է ռուս-ուկրաինական ռազմաճակատումԹրամփը նորից է դժգոհել Զելենսկիից: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայի նախագահի հետ գործ վարելն ավելի բարդ է, քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որովհետև Զելենսկին ամեն ինչ անում է քաղաքական նպատակներով և PR-ի համար:Ավելին21:0821.03.26 -
ՔաղաքականԻշխանությունը կլանված է քաղաքական վենդետաներով և անտարբեր է երկրի հեղինակության նկատմամբ. Վարդան ՕսկանյանԻշխանությունների որոշումը՝ արգելել Գարեգին Բ-ին մասնակցել Իլիա Բ-ի հուղարկավորությանը, խայտառակություն է և վիրավորանք ամբողջ հայ ժողովրդի արժանապատվությանը։ Այս մասին գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ «Կաթողիկոսը պարզապես անհատ չէ․ նա մարմնավորում է մեր ժողովրդի հոգևոր առաջնորդությունը։ Նրան արգելելը՝ այս ծանր պահին կանգնել եղբայր եկեղեցու կողքին, դիտավորյալ հարված է դարավոր հավատքին, ավանդույթին և հայ ու վրաց ժողովուրդների ու եկեղեցիների միջև եղած բնական և խոր կապին։ Այս քայլը բացահայտում է իշխանության մանրախնդրությունն ու վտանգավոր անհեռատեսությունը, երբ հորինված մեղադրանքներով պետական լծակներն օգտագործվում են ներքին հաշվեհարդարի համար՝ անգամ երկրի միջազգային հեղինակության հաշվին։ Ի՞նչ ուղերձ է սա աշխարհի համար։ Որ Հայաստանը հետապնդում է իր հոգևոր առաջնորդությո՞ւնը։ Որ այն անտեսում է իր ամենամոտ հարևանների վիշտը նման պահերին։ Արտաքին դիտորդներն այստեղ կտեսնեն մի պետություն, որը կլանված է քաղաքական վենդետաներով, անտարբեր է իր հեղինակության նկատմամբ և կուրացած՝ չի գիտակցում պետությանը, ժողովրդին և միջազգային հեղինակությանը հասցվող վնասը։ Եվրոպական խորհրդարանում ելույթի նվաստացումը հերիք չէր, հիմա էլ սա։ Եվ ամենակարևորը՝ ինչքա՞ն դեռ հայ ժողովուրդը հանդուրժելու է այս ամենը։ Այս դեպքը մեկուսացված չէ․ այն հերթական օղակն է այն գործողությունների շղթայում, որոնք քայքայում են պետությունը, ինստիտուտները, պառակտում հասարակությունը և թուլացնում երկիրը։ Սա է հենց պատճառը, որ մեր ճակատագիրը որոշվում է առանց մեզ։ Ինչպե՞ս կարելի է լուրջ վերաբերվել նման իշխանություն ունեցող երկրին, որն ինքը իր հեղինակության վրա թքած ունի։ Հունիսի 7-ը մոտենում է։ Գալիս է պահ, երբ վրդովմունքը պետք է վերածվի պատասխանատվության պահանջի։ Այս խայտառակ որոշումը կդառնա ևս մեկ պատճառ՝ հարյուրների կողքին, որպեսզի քաղաքացիները վճռականորեն քվեարկեն այս իշխանությանը հեռացնելու օգտին»,- գրել է Օսկանյանը։Ավելին21:0021.03.26 -
ՄիջազգայինԻսրայելը խաղաղություն չի ուզում, նպատակը Իրանին առավելագույն վնաս հասցնելն է. Հաքան ՖիդանՊարսից ծոցի տարածաշրջանում պատերազմը, ներկայիս գնահատականներով, կարող է տևել ևս 2-3 շաբաթ, և դրա դադարեցման առանցքային գործոնը ԱՄՆ-ի դիրքորոշումն է։ Այս մասին թուրք լրագրողներին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ մեկնաբանելով Պարսից ծոցի երկրներ կատարած իր շրջայցի արդյունքները։ «Կանխատեսումներ են հնչում, որ Պարսից ծոցի երկրներում պատերազմը կտևի ևս 2-3 շաբաթ։ Իհարկե, այստեղ վճռորոշ գործոն կդառնա ԱՄՆ-ի դիրքորոշումը։ Իսրայելն իր հերթին կփորձի ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրա և խոչընդոտել հրադադարի մասին համաձայնության հասնելուն կամ խաղաղության շուտափույթ կնքմանը։ Էլ ավելի հաճախ են հնչում ենթադրություններ ԱՄՆ-ի և Իսրայելի սկզբնական դիրքորոշումների միջև առկա տարաձայնությունների մասին, և դա կարող է հանգեցնել պատերազմի ձգձգմանը»,- Ֆիդանի խոսքերն է մեջբերել TRT հեռուստաալիքը։ Նա նաև հավելել է, որ «քանի դեռ պատերազմը շարունակվում է, բանակցությունների հնարավորությունը քիչ հավանական է թվում»։ Թեև, ըստ նրա, չպետք է բացառել կարճաժամկետ հրադադարը՝ պարզելու համար, թե արդյոք բանակցային գործընթացը հեռանկարներ ունի։ «Խնդիրն այն չէ, որ պատերազմի դադարեցման ծրագրեր չկան։ Խնդիրն այն է, որ Իսրայելը խաղաղություն չի ուզում»,- հավելել է Ֆիդանը։ Նրա խոսքով՝ Իսրայելը կարող է վարել պատերազմը հնարավորինս ձգձգելու քաղաքականություն, որպեսզի Իրանին ավելի մեծ վնաս հասցնի։ «ԱՄՆ-ի արձագանքը նման մոտեցմանը կլինի վճռորոշ։ Իսրայելը ցանկանում է տպավորություն ստեղծել, թե կանգ չի առնի, քանի դեռ չի ոչնչացրել իր համար կարևոր ռազմական և արդյունաբերական օբյեկտները։ Մահափորձերը [իրանցի քաղաքական գործիչների նկատմամբ] շարունակվում են։ Իսրայելն է սկսել այս պատերազմը, և մենք ընդգծում ենք այդ փաստը ամենուր և ամեն առիթով»,- նշել է Ֆիդանը։ Ինչպես նկատել է թուրքական դիվանագիտության ղեկավարը՝ «Թուրքիայի առաջարկած լուծման ուղիները, ըստ էության, կայունության ձգտում են, ինչը բխում է բոլոր կողմերի շահերից»։ «Բայց երբ կողմերը օգուտը, հաղթանակը կամ գերիշխանությունը վեր են դասում կայունությունից, իրավիճակը փոխվում է։ Այդ դեպքում երկխոսությունն ընթանում է պարզապես խոսելու համար, և հիմնական օրակարգի կենտրոնացումը շեղվում է»,- ասել է Ֆիդանը։Ավելին20:4521.03.26