Լրահոս
2026-03-31
-
Իրավական18-ամյա տղան թքել է Փաշինյանի մեքենայի վրա՝ ասելով, որ «հողերը ծախել է». եկեղեցու միջադեպից հետո ևս մեկ տղայի են ձերբակալելՄիքայելին ձերբակալում են, խուլիգանության կասկածով։ Ես մի քանի ժամ հետո ներգրավվում եմ։ Այս ընթացքում, որ ես նաև մի քիչ պասիվ էի, դրանով էր պայմանավորված, երեխայի մոտ էի այցելում ԶՊՎ։ Այսօր հրավիրում են մեզ Էրեբունի բաժնում, դատախազի որոշումն են ներկայացնում, սա որակում են որպես խուլիգանություն։ Շատ հետաքրքիր բան, ոչ միայն թքելու փաստը, այլ «թուրքը ծախել է մեր հողերը» արտահայտությունն է հիմք ընդունվել։ Դա խուլիգանության էլեմենտ է դիտվում, անպարկեշտ արտահայտություն»։Ավելին16:5831.03.26 -
ՀասարակականԽորթ մոր կողմից կիրառված բռնության հետեւանքով մահացած փոքրիկի քույրը ՀՕՖ-ում է․ «Փաստինֆո»Դարակերտի վարչական ղեկավարը նշեց, որ կենսաբանական հայրը իրավունք չունի երեխային տեսնելու, որովհետև հայրությունը չի ճանաչել ու խնամակալ չէ։Ավելին16:5331.03.26 -
ՄիջազգայինԹալան պատերազմի ժամանակ. իր պատմության ամենամեծ բյուջեն է հաստատել ԻսրայելըԻրանի դեմ պատերազմի 32-րդ օրը Իսրայելը որոշում է մեծացնել ռազմական ծախսերը: Այդ երկրի համար ռեկորդային, ավելի քան 45 միլիարդ դոլար է հատկացրել քնեսեթը բանակին: Քնեսեթում բյուջեի քննարկումն ավելի քան 13 ժամ է տևել: Պատճառը ոչ թե պատգամավորների երկար ելույթները կամ անհամաձայնությունն է եղել, այլ այն, որ քննարկման ընթացքում մի քանի անգամ Իրանի պատասխան հարվածների պատճառով քննարկումը ընդհատվել է:Ավելին16:4831.03.26 -
ԻրավականԴավիթ Մինասյանի կալանքի հարցը մակագրվել է դատավոր Մնացական ՄարտիրոսյանինՄոտ 20 րոպե պատարագին մասնակցելուց հետո եկեղեցուց դուրս գալիս մի երիտասարդ փորձել էր մոտենալ, սակայն Փաշինյանի թիկնապահները թույլ չէին տվել ու քաշքշել էին նրան հենց եկեղեցու ներսում։.Ավելին16:4531.03.26 -
ՄիջազգայինԹրամփը ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ. Հեգսեթ«Թրամփը կկնքի այն գործարքը, որն ինքն է ցանկանում, և գործարքի պայմանները նրանց (Իրանին — խմբ․) հայտնի են»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հեգսեթը:Ավելին16:3431.03.26 -
ՄիջազգայինG7-ի երկրներն ի վիճակի չեն ազդել Մերձավոր Արևելքի հակամարտության վրա․ PoliticoԻնչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, գրում է Politico թերթը։ G7 երկրների ֆինանսների, էներգետիկայի նախարարները և Կենտրոնական բանկերի ղեկավարները երկուշաբթի օրը կայացած համատեղ հանդիպման արդյունքներով աշխարհի երկրներին կոչ են արել ձեռնպահ մնալ ածխաջրածինների և հարակից արտադրանքի արտահանման նկատմամբ անհիմն սահմանափակումներ մտցնելուց։ «Մերձավոր Արևելքի հակամարտությունը յոթ ամենազարգացած տնտեսություններին հասցրել է ամենապարզունակ քաղաքականությանը՝ սպասմանը։ ... Չնայած «բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու» խոստումներին՝ G7-ի հայտարարությունը պարունակում էր քիչ կոնկրետ գործնական հանձնարարականներ»,- գրում է պարբերականը։ Ինչպես նշում է Politico-ն՝ հղում անելով երկուշաբթի օրը կայացած հանդիպմանը ներկա պաշտոնյաներին, հակամարտության տևողության վերաբերյալ մշտական անորոշությունը խորը մտահոգություն է առաջացնում G7-ի ներկայացուցիչների շրջանում, ովքեր վախենում են, որ արտահանման արգելքները միայն կխորացնեն ճգնաժամը։ Բացի այդ, ԵՄ քաղաքական գործիչները քիչ բան կարող են անել, քանի որ ճգնաժամերի շարքը ստիպել է կառավարություններին «սեղմել գոտիները», հավելում է պարբերականը: «Մնում է միայն սպասել և տեսնել, թե ինչով կավարտվի հակամարտությունը»,- գրում է թերթը: Պարբերականը նշում է, որ G7 խումբն արդեն երկրորդ անգամն է մեկ ամսվա ընթացքում պարզապես հրապարակային կոչեր անում՝ ցուցադրելով, թե որքան քիչ բան կարող են անել միավորման անդամները՝ խուսափելու համար հակամարտության «ուղեկից զոհեր» դառնալու ճակատագրից: G7-ը («Մեծ յոթնյակ») աշխարհի յոթ առաջատար տնտեսապես զարգացած երկրների միավորում է, որի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Գերմանիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Կանադան: Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի ֆոնին գրեթե դադարեցվել է նավագնացությունը Հորմուզի նեղուցով, որը նավթի և գազի մատակարարման առանցքային երթուղի է, ինչը հանգեցրել է վառելիքի գների աճի աշխարհի երկրների մեծ մասում:Ավելին16:2731.03.26 -
ՀասարակականԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Արաքսի Շահբազյանին պատկանող (Արարատի մարզ, գ․ Նորաշեն, Գ․ Սարգսյան 145) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ - պատերի ծեփը որոշ հատվածներում եղել է թափված, չի ունեցել հարթ մակերես և չի պահվել նորոգ վիճակում, - առաստաղները ապահով և նորոգ չեն եղել, կառուցված չեն եղել այնպես, որ բացառվեն կեղտի կուտակումները, գոլորշու խտացումը, բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը, - սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է այն համապատասխանեցնել սահմանված նորմերին, սահմանվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։Ավելին16:2031.03.26 -
ՔաղաքականԵվ սրանք դեռ համարձակվում են խոսել մարդու իրավունքներից ու ժողովրդավարությունից. Գառնիկ ԴանիելյանՄարդկանց տները խուզարկելով, մեղադրանքներ առաջադրելով փորձում են ստեղծել վախի մթնոլորտ՝ այսկերպ ահաբեկելով նաև մեր մյուս հայրենակիցներին։Ավելին16:1331.03.26 -
Իրավական18-ամյա Դավիթին կարող են կալանավորել, Միքայելը ազատ է արձակվել՝ մեղադրյալի կարգավիճակով18-ամյա Դավիթին կարող են կալանավորել, Միքայելը ազատ է արձակվել՝ մեղադրյալի կարգավիճակովԱվելին16:0531.03.26 -
ԻրավականՏեսագրությունում պատկերված անձը որոնվում էՆրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։Ավելին15:5831.03.26 -
ՄիջազգայինԶելենսկին շարունակում է խոսել զինադադարի գնալու ցանկության մասին․ Պեսկով«Զելենսկու այն հայտարարություններից, որոնք մենք կարդացել ենք, զատկական զինադադարի վերաբերյալ հստակ ձևակերպված նախաձեռնություն չենք տեսել։ Նա, ինչպես միշտ, խոսում էր պատրաստակամության և ցանկության մասին՝ գնալ զինադադարի, թեկուզ ինչ-որ, թեկուզ զատկական։ Ահա թե ինչի մասին էր խոսում նախագահ Զելենսկին»,- լրագրողներին ասել է Պեսկովը:Ավելին15:4531.03.26 -
ՔաղաքականՀՅԴ-ն մարդասիրական օգնություն է տրամադրել Իրանին․ Yerkir.amՀայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի կողմից այսօր դեղեր և դեղորայքային պարագաներ են փոխանցվել ՀՀ-ում Իրանի դեսպանությանը: ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Պուլուզյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում հայտնեց, որ մարդասիրական այս օգնությունը երախտագիտության դրսևորում է Իրանի ժողովրդի հանդեպ, քանի որ Հայաստանի և Արցախի դժվարին օրերին հարևան և բարեկամ Իրանը եղել է հայ ժողովրդի կողքին: «Իհարկե, ոչ մի օգնություն Էլ ունակ չէ բարեկամ Իրանի ժողովրդի ցավը մեղմելու, սփոփելու համար, բայց որպես մարդ, որպես բժիշկ, պարտավոր ենք ցավի ու վշտի մեջ գտնվող մարդկանց կողքին լինելու»,- ասաց «Տոնոյան» բժշկական կենտրոնի վիրաբույժ, 44-օրյայի մասնակից Հենրիկ Մարգարյանը` փաստելով, որ բժշկական պարագաներն ընտրելիս իրեն օգնել Է պատերազմին մասնակից լինելու փորձառությունը: Մարդասիրական օգնությունն ընդունեց ՀՀ-ում Իրանի փոխդեսպանը՝ շնորհակալություն հայտնելով այս դժվարին օրերին Իրանի ժողովրդի կողքին լինելու համար:Ավելին15:3631.03.26 -
ՀայլուրՀայլուր 15։30 Նոր զարգացումներ՝ աղմկաձայն պատարագի գործով. Դավիթին կկալանավորե՞նՀայլուր 15։30 Նոր զարգացումներ՝ աղմկաձայն պատարագի գործով. Դավիթին կկալանավորե՞նԱվելին15:3031.03.26 -
Տարածաշրջան4 զոհ, 26 վիրավոր. Իրանում կրոնական համալիրին հասցված հարվածի հետևանքներըԻրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Զենջան քաղաքում ԱՄՆ զինված ուժերի և Իսրայելի կողմից կրոնական համալիրին հասցված հարվածի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է իրանական ISNA գործակալությունը: Ըստ նրա տեղեկությունների՝ հարձակման հետևանքով ևս 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի ծանրության վիրավորումներ։ Ավելի վաղ իրանական SNN հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ ավիահարվածից վնասվել է Զենջանի հուսեյնիան (շիաների կրոնական արարողությունների անցկացման վայր)։ Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ վնասվել են գմբեթը և մինարեթները։ Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել երկրի խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Սպիտակ տանը հարձակումը հիմնավորել են հրթիռային և միջուկային սպառնալիքներով, որոնք իբր բխում են Իսլամական Հանրապետությունից։ Իրանին հասցված հարվածների հետևանքով զոհվել են գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և երկրի ղեկավարության մի քանի այլ առանցքային դեմքեր։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (Իրանի ԶՈՒ էլիտար ստորաբաժանումները) հայտարարել է լայնամասշտաբ պատասխան գործողության մասին՝ հարձակվելով Իսրայելի վրա։ Հարվածների են ենթարկվել նաև ԱՄՆ օբյեկտները Բահրեյնում, Հորդանանում, Իրաքում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում, Օմանում, Սաուդյան Արաբիայում և Սիրիայում։Ավելին15:2531.03.26 -
ԻրավականԵրևանում ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով 3 երիտասարդ է ձերբակալվելՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները մարտի 26-ին՝ ժամը 3․40-ին, Կոմիտասի պողոտայի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել Արագածոտնի մարզի բնակիչ՝ 22 և 34 տարեկան 3 երիտասարդի։Ավելին15:1531.03.26 -
ԻրավականԴավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդություն են ներկայացրել, նա դատարան է տեղափոխվելԱվելի վաղ հայտնել էինք՝ եղբայրներից Միքայել Մինասյանը ազատ արձակվեց, բայց ունի մեղադրյալի կարգավիճակ, նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք։Ավելին15:0731.03.26 -
ՔաղաքականԵս երկրի ազատագրում եմ պլանավորել, ոչ թե այսպիսի բաներ՝ այն էլ երեխաների մասնակցությամբ. Գևորգ ԳևորգյանՌազմական, հասարակական, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը ևս ազատ արձակվեց ՔԿ-ից, նրա նկատմամբ 5 մլն գրավ է կիրառվել։Ավելին15:0231.03.26 -
Քաղաքական«Միջամտության» մեղադրանքը եկեղեցում իրավական աբսուրդ է և վտանգավոր նախադեպ. Սուրեն ՍուրենյանցՀայաստանի Հանրապետության Սահմանադրության տրամաբանությամբ՝ եկեղեցին և պետությունը տարանջատված են։ Եկեղեցին պետական կառավարման հարթակ չէ, և այնտեղ պետական իշխանության իրականացում չի կարող տեղի ունենալ։ Եթե չկա ծառայողական գործունեություն, ապա ինչի՞ն են «միջամտել» այդ երիտասարդները։Ավելին14:4931.03.26 -
ԻրավականՄիքայել Մինասյանը ազատ արձակվեց, բայց ունի մեղադրյալի կարգավիճակ․ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք«Ես լավ եմ, իմ հանդեպ վատ չեն վերաբերվել». ձերբակալված երկվորյակ եղբայրներից Միքայել Մինասյան։Ավելին14:4331.03.26 -
ՔաղաքականՄհեր Գրիգորյանը և ԱԶԲ ներկայացուցիչը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ հետ համատեղ իրականացվող ծրագրերը: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է ԱԶԲ ներգրավվածությունը երկրի համար կարևոր նախագծերի իրականացման գործում: Առանձնակի շեշտվել է մասնավոր հատվածի հետ ԱԶԲ համագործակցության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ իրականցվող բարեփոխումներին և արդի մարտահրավերներին: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման արդյունքում բացվող հնարավորությունների շուրջ:Ավելին14:3931.03.26