Լրահոս
2026-06-06
-
ՄիջազգայինՊեսկովը կոչ է արել չգերագնահատել ՍՊՄՏՖ-ին ԱՄՆ պատվիրակության այցի նշանակությունը։Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին (ՍՊՄՏՖ) Միացյալ Նահանգների ներկայացուցիչների ժամանումը դրական գործոն է, սակայն դրա նշանակությունը դեռևս պետք չէ գերագնահատել։ Այս մասին ՍՊՄՏՖ-ի շրջանակներում Չինաստանի մեդիակորպորացիային (China Media Group, CMG) տված հարցազրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ամերիկացիների այստեղ (ՍՊՄՏՖ-ում) ժամանումը, իհարկե, դրական երևույթ է, այն կարելի է ողջունել, քանի որ սա միջազգային տնտեսական ֆորում է։ Սակայն ես այս փուլում այս ժամանման նշանակությունը խիստ չէի գերագնահատի», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը։Ավելին21:2606.06.26 -
ՀասարակականՍտեփանավանում կարկուտը վնասել է գառնարած Արման Գալստյանի ձեռքերը և գլուխըՆախնական տվյալներով կարկուտի պատճառով սատկել է 6 ոչխար և 60 գառ, կորած է համարվում 4 ձիու քուռակ:Ավելին21:1706.06.26 -
ՀայաստանՈրպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը․ Հենրիխ ՄխիթարյանԱյս մասին գրել է ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։Ավելին20:5606.06.26 -
ՀասարակականԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չհագնելՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական գործընթացում ներգրավված քաղաքացիներին՝ հանձնաժողովի անդամներ, տեխնիկական սարքավորման մասնագետներ, վստահված անձինք, ԶԼՄ-ներ, դիտորդներ, հիշեցնում է, որ քվեարկության օրը մինչ 20։00-ն, նախընտրական քարոզչությունն արգելվում է։Ավելին20:4006.06.26 -
ՀայլուրՀայլուր 20:30 Պուտինը վիրավորական նամակ է ստացել. Կրեմլը մերժում է Զելենսկիին և գովում ԹրամփինՀայլուր 20:30 Պուտինը վիրավորական նամակ է ստացել. Կրեմլը մերժում է Զելենսկիին և գովում ԹրամփինԱվելին20:3006.06.26 -
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում. այրվել է բնակելի տունԱյսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղում այրվում է բնակելի տուն։Ավելին20:1706.06.26 -
ՄիջազգայինԻրան-ԱՄՆ Հորմուզի փակուղին. փոխադարձ հարվածների մասին են հայտնում Թեհրանն ու ՎաշինգտոնըԹեհրանը մերժել է Թրամփի՝ Իրանի գերագույն առաջնորդի հետ հանդիպելու գաղափարը: Ըստ Թրամփի՝ Իրանի առաջնորդների հպարտությունն է շարունակվող պատերազմի պատճառը:Ավելին20:0706.06.26 -
ՀասարակականՀովհաննավանքի պատի քարերին կարգլույծի համար կամերա են մեխել․ Հովհաննես Իշխանյան«Եթե սա վանդալիզմ չի, ինչ ա։Ավելին19:4906.06.26 -
ԻրավականԶարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրելԵս՝ փաստաբան Զարուհի Փոստանջյանս, հանդիսանում եմ Երևան-Կենտրոն (ԱԱԾ) մեկուսարանում գտնվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և նրա որդու` Սպարտակ Ղուկասյանի պաշտպանը։ Սույն հաղորդմամբ և ահազանգով Ձեր ուշադրությունն եմ հրավիրում բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից իրականացված բացահայտ հակաիրավական, հակասահմանադրական և իմ պաշտպանյալների ֆիզիկական անվտանգությանը սպառնացող արարքների վրա։Ավելին19:3206.06.26 -
ՀասարակականԾաղկունքի աղետը. գայլերի հոշոտած 300 ոչխարի փոխհատուցման համար գյուղացին չգիտի՝ ում դիմիԱրտակարգ դեպք է եղել Գեղարքունիքում: Ծաղկունքում 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են խեղդել գայլերը: Նախնական հաշվարկով՝ 15 միլիոն դրամի վնաս է կրել անասնապահը: Գյուղում դեպքեր եղել են, որ 10-20 ոչխարի հոշոտած լինեն գայլերը, բայց աննախադեպ է լուսադեմին պատահածը:Ավելին19:0006.06.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Աննախադեպ սպանդ՝ Ծաղկունքում. գայլերը 300 ոչխար են խեղդել՝ գյուղացուն անճար թողնելովՀայլուր 18։30 Աննախադեպ սպանդ՝ Ծաղկունքում. գայլերը 300 ոչխար են խեղդել՝ գյուղացուն անճար թողնելովԱվելին18:3006.06.26 -
ՀասարակականԵրևանում «Porsche Macan»-ը կոտրել է ցուցանակը, տապալել երկաթե էլեկտրասյունը ու հայտնվել կանաչ գոտում․ կա վիրավորԱյսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:40-ի սահմաններում «Porsche Macan» մակնիշի ավտոմեքենան Եղվարդի խճուղուց դեպի Աշտարակի խճուղի՝ Դավթաշեն ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, բախվել ցուցանակին, տապալել երկաթե էլեկտրասյունը և հայտնվել կանաչ գոտում։Ավելին18:1706.06.26 -
ՄիջազգայինՊուտինին կոպտել են. Ռուսաստանի նախագահը մերժում է Զելենսկիի՝ հանդիպման առաջարկըՊուտինը չի հանդիպի Զելենսկիին: Ռուսաստանի նախագահը Ուկրաինայի ղեկավարի հետ տետատետ շփման պատճառ հիմա չի տեսնում: Այս մասին հայտարարել է Պուտինը՝ արձագանքելով Զելենսկիի բաց նամակին, որում նա Ռուսաստանի նախագահին առաջարկել էր դեմ առ դեմ բանակցություններ անցկացնել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ:Ավելին17:5506.06.26 -
ՀասարակականԱյսօր տեղացած կարկուտի պատճառով Ստեփանավանում սահմանվել է արտակшրգ ռեժիմԱյսօր տեղացած աննախադեպ կարկուտի պատճառած վնասները վերացնելու նպատակով՝ Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ աշխատանքային ռեժիմի (հերթապահությունը կտևի մինչև ուշ երեկո)։ Այս մասին հաղորդում են Ստեփանավանի համայնքապետարանից։Ավելին17:4906.06.26 -
Հասարակական«Զատիկ» կենտրոնի աշխատակիցները ընտրություններից առաջ 55 հազար դրամ խրախուսում են ստացել․ «Իշխանություն» լրատվականՍտացված տեղեկությունը ճշտելու և պարզաբանում ստանալու նպատակով «Իշխանություն» լրատվականը փորձեց կապ հաստատել կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Մանուկյանի հետ։Ավելին17:4006.06.26 -
ՀասարակականՍտեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրելԱյսօր՝ հունիսի 6-ին, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտ է տեղացել։ Խոշոր կարկուտը լուրջ վնասներ է հասցրել ոչ միայն գյուղատնտեսական ցանքատարածություններին ու այգիներին, այլև մեքենաներին։ Մեր խմաբրություն ահազանգած ստեփանավանցիները հայտնում են, որ կարկուտը մեծ վնասներ է հասցրել։ Տներ, տանիքներ, բերք, ավտոմեքենաներ, կարկուտը ոչինչ չի խնայել։Ավելին17:2206.06.26 -
ՔաղաքականԱհազանգ. թիվ 33/50 տեղամասային կենտրոնում 3-րդ քվեաթերթիկների տրցակը բացակայում էԹիվ 33/50 տեղամասային կենտրոնում (Շիրակի մարզ Ջրափի գյուղ), բացակայում է 3-րդ քվեաթերթիկների տրցակը։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստանի» անդամ Գոհար Մելոյանը։ «Խնդրում եմ բոլոր ընտրական գործընթացի մասնակիցներին ստուգել քվեաթերթիկների առկայությունը և պատշաճ վիճակը (վնասված են, թե՝ ոչ, պատռվածք առկա է, թե՝ ոչ)»,– գրել է նա։Ավելին16:4806.06.26 -
ԻրավականԴատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբՀայաստանի Հանրապետության Կառավարությունը 2026 թվականի հունվարի 8-ի N 4-Ն որոշմամբ՝ 2026 թվականի ընթացքում հայտարարել է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն՝ վարժական հավաքի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում գտնվող քաղաքացին պարտավոր է զինվորական կոմիսարիատի համապատասխան ծանուցման հիման վրա ներկայանալ իր զինվորական հաշվառման մարմին: Հայաստանի Հանրապետության դատախազությունը զգուշացնում է, որ վարժական հավաքին կանչված քաղաքացու կողմից չներկայանալը հանգեցնում է քրեական պատասխանատվության: Մասնավորապես՝ Քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվություն է նախատեսված հայտարարված վարժական հավաքից խուսափելու համար, եթե այն, ի թիվս այլնի, դրսևորվել է անձի կողմից իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտականության խախտմամբ: Այս արարքի համար որպես պատիժ նախատեսված է նաև ազատազրկում՝ 1-3 տարի ժամկետով:Ավելին16:3706.06.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ում անսպասելի հայտարարություն են արել Զելենսկու՝ Պուտինին ուղղված նամակից հետոԱՄՆ ծովային հետևակի կորպուսի պաշտոնաթող հետախուզության սպա Սքոթ Ռիտերը մատնանշել է Վլադիմիր Զելենսկու երկերեսանիությունը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նրա նամակից հետո։ Նա նշել է, որ այն հայտնվել է Ստարոբելսկի քոլեջի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածի ֆոնին, որի հետևանքով 21 մարդ է զոհվել։ «Այս նամակը գրվել է որպես միջոց՝ երաշխավորելու, որ Վլադիմիր Պուտինը երբեք չի ընդունի խաղաղ բանակցությունները, երբեք չի ընդունի խաղաղության հայեցակարգը», - ասել է նա լրագրող Ռիկ Սանչեսին տված հարցազրույցում։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Ռիտերը հավելել է, որ Պուտինը խաղաղություն է ուզում, սակայն հակամարտությունը չի ավարտվի, քանի դեռ այն չի շահվել Ռուսաստանի համար ընդունելի պայմաններով։ Կիևի ռեժիմի ղեկավարի ուղերձը հայտնվել է նրա կայքում հինգշաբթի երեկոյան։ Դրանում Զելենսկին կոշտ քննադատության է ենթարկել ռուս առաջնորդին, սակայն վերջում առաջարկել է սկսել ուղիղ երկկողմ երկխոսություն և հանդիպել չեզոք տարածքում՝ օրինակ՝ Շվեյցարիայում, Թուրքիայում կամ Մերձավոր Արևելքի երկրներից մեկում։ Միևնույն ժամանակ, նա պնդում է, որ բանակցություններին պետք է մասնակցեն ինչպես Եվրոպան, այնպես էլ ԱՄՆ-ն։ Պուտինը մեկնաբանել է նամակը ՍՊՄՏՖ-ի լիագումար նիստում։ Նա մատնանշել է Կիևի ռեժիմի ղեկավարի լկտի տոնը։ Նախագահը պարզաբանել է, որ բարձր մակարդակով շփումները, որոնց վրա պնդում է Զելենսկին, թույլատրելի են միայն պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո, որոնք պետք է մշակեն ոլորտային մասնագետները։ Այժմ հանդիպումը իմաստ չունի։ Պեսկովը նույնպես նշել է, որ Պուտինը բազմիցս առաջարկել է Կիևի ռեժիմի ղեկավարին հանդիպել Մոսկվայում, եթե նա ցանկանում է խոսել։ Ուկրաինայի զինված ուժերը 2026 թվականի մայիսի 22-ին հարձակվել են Լուգանսկի պետական մանկավարժական համալսարանի Ստարոբելսկի մասնագիտական քոլեջի ուսումնական մասնաշենքի և հանրակացարանի վրա։ Զոհվել է 21 մարդ, ավելի քան 40-ը՝ տուժել։Ավելին16:2706.06.26 -
ՄիջազգայինԱլբանիայի կոմունիստական ռազմաբազան գրավել է Թրամփի փեսայի ուշադրությունը. սկանդալային նախագիծԱլբանիայի կոմունիստական ռազմաբազան գրավել է Թրամփի փեսայի ուշադրությունը. սկանդալային նախագիծԱվելին16:0006.06.26