Լրահոս

2026-04-07
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Վալենտինա Մատվիենկոյի հետ. քննարկվել է երկկողմ օրակարգը
    Քննարկվել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ռուս գործընկերոջը ծննդյան տարեդարձի առթիվ։
    14:40
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանը և Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգն ու Մերձավոր Արևելքի իրավիճակը
    Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները: Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան այցերի և միջոցառումների օրակարգային հարցերին և նախաձեռնություններին, որոնք միտված են շոշափելի արդյունքների շարունակական ապահովմանը: Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների և իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների շուրջ:
    14:36
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ- չի կարողանում ընդունել ԸՕ խնդրահարույց փոփոխությունը․ 2-րդ փորձն էլ տապալվեց
    Քանի որ Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, դրա ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի կողմ ձայները։ Ավելի վաղ հայտնել էինք՝ նախագծով արգելվում է դաշինքների անվանումներում օգտագործել անձնանուններ կամ պետական մարմինների անուններ։ Փորձագետների համոզմամբ՝ սա ուղղակի հարված է գործարար Սամվել Կարապետյանի դեմ, ում անունը ներառված է իր առաջնորդած դաշինքի անվանման մեջ։
    14:28
    07.04.26
    Ավելին
  • Հասարակական
    Երևանի ավտոբուսներում կռիվ է գցել Ավինյանը. նյարդային մեծ իրարանցում՝ հանրային տրանսպորտում
    Այսօր վեճերով է սկսվել հանրային տրանսպորտի երթևեկությունը մայրաքաղաքում: Երևանի քաղաքագլխի՝ նախօրեի հայտարությունից հետո, թե վարորդները հավելավճար չեն ստանա, եթե չպարտադրեն ուղևորներին վճարել ուղեվարձը, վարորդներն այսօր ուղևորներին զգուշացրել են՝ ավտոբուսը տեղից չի շարժվի, մինչև չվճարեն մարդիկ:
    14:25
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Lexus»-ը
    Ապրիլի 7-ին, ժամը 10։15-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։
    14:12
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր ժողովուրդը որոշում է կայացրել, որ պետք է փոփոխություն. Ալեքսան Ալեքսանյան
    Այս մասին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը։
    14:00
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փարիզում կանցկացվի Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով
    2018 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից հայկական ազգային շահերից՝ Հայոց Ցեղասպանության եւ Արցախի թղթածրարներից հրաժարվելը (ինչի արդյունքը Արցախի բռնի հայաթափումն է), ինչպես նաեւ հայկական ինքնության դեմ ուղղված սպառնալիքներն ու ազգային հաստատությունների դեմ հարձակումներն աննախընթաց օրհասական իրադրություն են ստեղծել ամբողջ հայկական աշխարհի համար։
    13:45
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    «Ցեղասպանության ժամանակը»․ Իրանի մասին Թրամփի խոսքերը վախեցրել են Արևմուտքին
    «ԱՄՆ-ն նշանակել է Իրանի ժողովրդի ցեղասպանության ժամը՝ երեքշաբթի, արևելյան ժամանակով 20:00-ին (ապրիլի 8-ին, Մոսկվայի ժամանակով 03:00-ին)»,- գրել է նա X սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով Սպիտակ տան ղեկավարի սպառնալիքը: Նախօրեին ամերիկյան առաջնորդը Իրանին սպառնացել էր «կամուրջների և էլեկտրակայանների օրով»՝ կոչ անելով բացել երթևեկությունը Հորմուզի նեղուցով, հակառակ դեպքում իրանցիները «կապրեն դժոխքում»: Թեհրանը հայտարարել է, որ վճռականորեն կպատասխանի Վաշինգտոնի կողմից իր սպառնալիքների իրականացման դեպքում: Միացյալ Նահանգների և Իսրայելի ռազմական արշավը Իսլամական Հանրապետության դեմ շարունակվում է փետրվարի 28-ից: Այս ամբողջ ընթացքում կողմերը փոխանակվում են հարվածներով:
    13:34
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երթևեկության փոփոխություն՝ Երևանում
    Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Պարոնյան փողոցում: Մասնավորապես` Պարոնյան փողոց, 22/1 հասցեի շինությանը հարակից ճանապարհահատվածից մինչև Պարոնյան փողոց, 22 հասցեի շենքին հարակից ճանապարհահատված կանգառը կարգելվի:
    13:27
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քաղաքացիները կամավոր ապօրինի պահվող զենք-զինամթերքներ են հանձնել ոստիկանությանը
    Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնում նույնպես ապօրինի պահվող զենք-զինամթերքի հանձնման դեպք է գրանցվել։ Ոստիկանություն զանգած քաղաքացին Ջերմուկ քաղաքի վարչական տարածքում գտնվող աղբյուրներից մեկի մոտ էր թողել զենք-զինամթերքը։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են որսորդական ողորկափող հրացան, 16 մմ տրամաչափի ինքնաշեն հրազեն և տարբեր տրամաչափի 227 փամփուշտ։
    13:19
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սիրելի՛ մայրեր և քույրեր, մենք ձեզ չենք ասում միայն «շնորհավոր», այլ ասում ենք՝ «շնորհակալություն». Հայր Ռուբեն
    Ավետման տոնի լուսաշող այս օրը, երբ երկինքը բացվում է երկրի առջև, և հավիտենության լռությունը մուտք է գործում պատմության մեջ, հիացումով խորհում ենք Սուրբ Աստվածամոր խորհրդավոր «այո»-ի շուրջ։ Մի հեռավոր իրադարձություն չէ, որ տոնախմբում ենք, այլ ճանաչում ենք այն ապրեցնող կոչումը, որ դրոշմված է ամեն կնոջ սրտում՝ ընդունելու, պահպանելու և պարգևելու կյանքը։
    13:12
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում
    Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց:
    13:00
    07.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    Վախերի մեջ է այսօրվա իշխանությունը. կռիվ՝ Սամվել Կարապետյանի անվան հետ
    Փաշինյանի թիմը պաքայրի է դուրս եկել անգամ Սամվել Կարապետյանի անվան դեմ, խորհրդարանում նկատել են ընդդիմադիրները: ՔՊ-ն որոշել է արգելել կուսակցությունների և դաշինքների անվանումներում անձնանունների կիրառումը: Օրինագիծը քննարկման է ներկայացվել արտահերթ նիստում:
    12:52
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սա շատ վախեցած իշխանության վարքագիծ է. Արամ Վարդևանյան
    Այս մասին ԱԺ-ի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության բողոքի ակցիայի ժամանակ ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
    12:45
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԵՄ-ն պաշտոնապես հաստատել է, որ ստացել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային ուղղված իմ նամակը. Ռոբերտ Ամստերդամ
    Այս արձագանքը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանում տեղի ունեցող իրավական գործընթացները չեն կարող մնալ ստվերում։
    12:41
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի՞ց եք վարակվել. ինչից խոսում եք, վերջում հասնում եք ուտելուն. Գեղամ Մանուկյան
    ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
    12:38
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Էշ է էլի, զռաց, ինչո՞ւ եք ուշադրություն դարձնում
    Երեկ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, պատասխանելով հարցին, թե ինչու իր որդին չի ծառայել, ասել է. «Իր չափ գիտելիք Դուք էլ ունենայիք, Դուք էլ չէիք ծառայի: Իմ տղան բարձրակարգ տղա է»: Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանից «News.5tv.am»-ը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, արդյոք բանակը ցածրակարգ տգետների տե՞ղն է: Գեներալ Հակոբյանը ասաց, որ բացասաբար է վերաբերվում՝ հավելելով. «Էշ է էլի, զռաց, ինչո՞ւ եք ուշադրություն դարձնում»:
    12:35
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Սկանդալային նախագիծ՝ ԱԺ-ում. Սամվել Կարապետյանի անվան դեմ կռի՞վ է տալիս ՔՊ-ն
    Հայլուր 12։30 Սկանդալային նախագիծ՝ ԱԺ-ում. Սամվել Կարապետյանի անվան դեմ կռի՞վ է տալիս ՔՊ-ն
    12:30
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փորձում են արգելել Սամվել Կարապետյանի անվան կիրառումը դաշինքի անվան մեջ. Գոհար Մելոյան
    Ըստ առաջարկվող փոփոխության, «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ եւ (կամ) դրանց հոլովաձևեր»։
    12:23
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ծանր մարմնական վնաuվածք պատճառած տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել է
    Մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ ահազանգը Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր փետրվարի 4-ի երեկոյան։ Բժշկական կենտրոնից հայտնել էին, որ դանակով թիկունքին ստացած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Մեծամոր քաղաքի բնակիչ 44-ամյա մի տղամարդ։ Մեկնել էր վարչության օպերատիվ խումբը։ Ըստ տուժածի՝ Մեծամորի քաղաքային այգու կողմը քայլելիս անհայտ անձը թիկունքից հարվածել էր։ Հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չհաջողվեց։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Արմավիրի քրեական ոստիկանները ստացան տեղեկություն, որ վիճաբանության ընթացքում 44-ամյա տղամարդուն դանակով հարվածել է 38-ամյա համաքաղաքացին։ 38-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվեց քրեական հետապնդում։ Ապրիլի 2-ին նա հայտնաբերվեց Արմավիր քաղաքում, ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն։ Հաջորդ օրը նա կալանավորվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
    12:15
    07.04.26
    Ավելին