Լրահոս
2026-06-07
-
Հասարակական«Միասնության թևեր»-ի պաստառները Մարտունու համայնքապետարանի անօրինական ցուցումով հեռացվել էՄարտունու Ծակքար գյուղի 19/36 ընտրատեղամասի մոտ տեղակայված «Միասնության թևերի» թեկնածուների նախընտրական քարոզչության պաստառները Մարտունու համայնքապետարանի անօրինական ցուցումով հեռացվում են։ Այս մասին ահազանգում է «Միասնության թևեր» կուսակցությունը։ «Մինչև «Միասնության թևերի» ներկայացուցիչը կնկատեր անօրինական դեպքը, արդեն ամբողջությամբ հեռացված է եղել Արման Թաթոյանի պոստերը, որոնք տեղակայված են ԿԸՀ-ի կողմից նախատեսած վայրում։ Սրան հաջորդել է մյուս ապօրինությունը հաղորդումը Ոստիկանությունում փորձել են ապօրինաբար չվերցնել, էժան պատճառաբանություններով, թե իմաստ չունի: Հիշեցնենք, որ սա այն նույն համայնքապետարանն է, որտեղից Արման Թաթոյանը ձայնագրություն էր հրապարակել՝ ցույց տալով, որ դպրոցի տնօրեններին ստիպելով տանում են ՔՊ-ի գրասենյակի բացմանը։ Այստեղ էր, որ բազմաթիվ տեղեկություններով Մարտունու համայնքապետարանի անօրինականությունները հովանավորվում են բարձրագույն իշխանության մակարդակով ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը, ՔՊ կուսակցության բարձրաստիճան անդամներ, պետք է ստուգվեն Նիկոլ Փաշինյանի, Արայիկ Հարությունյանի, Սուրեն Պապիկյանի, Լիլիթ Մակունցի արարքները և մյուս բոլոր վերոնշյալ տեղեկությունները»,–ասված է հաղորդագրության մեջ։Ավելին17:1707.06.26 -
ՀասարակականՔիչ առաջ Նուբարաշեն ՔԿՀ-ում ընտրություն է կատարել Արթուր Օսիպյանը․ «Հետք»Արդեն 21 օր Օսիպյանը հացադուլի մեջ է։ Հարցին, թե ինչպես է իրեն զգում, պատասխանել է՝ հոյակապ։ ՔԿՀ աշխատակիցները չթույլատրեցին նրան այլ հարցեր տալ։Ավելին17:1307.06.26 -
ՔաղաքականԳնալու է Փաշինյանը, այլընտրանք չկա. քվեարկել են ընդդիմադիր խոշոր ուժերի ղեկավարներըՔաղաքացիներին ընտրություններին ակտիվ մասնակցության կոչ են արել ընդդիմադիր գործիչները: «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանուն մեծ փոփոխությունների և անվտանգ Հայաստանի են իրենց ձայները տվել:Ավելին17:0807.06.26 -
ՀասարակականՍյունիքում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ․ կա 4 զոհԱյսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» մոտ «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով գլխիվայր հայտնվել ծառերի մեջ։Ավելին17:0107.06.26 -
ԻրավականԺամը 15:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ․ ՔԿՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում 2026 թվականի ապրիլից մինչև հունիսի 7-ը՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ, որի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 86 անձի նկատմամբ:Ավելին16:4907.06.26 -
Հասարակական16-ը ո՞նց հայտնվավ վերևը. վեճ՝ Ծովինարի 21/31 ընտրատեղամասումԳեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում տեղակայված թիվ 21/31 ընտրական տեղամասում ընտրողներից մեկը բողոքեց հանձնաժողովի նախագահին, որ քվեաթերթիկներն իրեն հերթականությամբ դարսված չեն տվել, այլ ՔՊ–ի 16 համարի քվեաթերթիկը հայտնվել է ամենավերևում։Ավելին16:3707.06.26 -
ՔաղաքականՊատրա՞ստ է ՔՊ-ն ընդդիմություն լինել. իշխանությունն «անհնար բան» է համարում հետընտրական գործընթացներըՄինչև կեսօր քվեարկել է Նիկոլ Փաշինյանը: Նա ընտրատեղամաս է գնացել Հայաստանի քարտեզ-քարոզչական կրծքանշանով: Քվեաթերթիկը գցելով քվեատուփի մեջ՝ ՔՊ ղեկավարը անմիջապես իր քարոզչական սրտիկն է ցույց տվել՝ ընտրախախտում թույլ տալով:Ավելին16:1507.06.26 -
ՀասարակականԵրևան-Երասխ-Մեղրի ճանապարհին «ՎԱԶ 2101»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին. կա զnh և տուժածԱյսօր՝ հունիսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13:50-ի սահմաններում «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 117 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին։Ավելին16:0607.06.26 -
ՀասարակականԿԸՀ հրապարակած տվյալների միջև առկա է շուրջ 18 հազար ընտրողի տարբերություն. Իվետա ՏոնոյանԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը գրում է «Հրատապ պարզաբանման պահանջ.Ավելին15:5707.06.26 -
ԻրավականԺամը 14։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 29 ահազանգՀունիսի 7-ին՝ ժամը 14։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին և 87-67 թեժ գծին ստացվել է 29 ահազանգ։Ավելին15:4307.06.26 -
ՀայլուրՀայլուր 15։30 Աղմկոտ ձերբակալություններ, ընտրախախտումների մասին ահազանգեր. ընտրական օրը լարված էՀայլուր 15։30 Աղմկոտ ձերբակալություններ, ընտրախախտումների մասին ահազանգեր. ընտրական օրը լարված էԱվելին15:3007.06.26 -
ԻրավականԳյումրիում ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի երեք անդամներ«Ահազանգ ենք ստացել, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի՝ Գյումրիի գրասենյակում ոստիկանները շրջափակել և գործողություններ են կատարել։ Փաստաբանի խոսքով գրասենյակի դուռը փակ է, և տեղեկություններ չկան, թե ներսում մարդիկ կան, թե՞ ոչ։ Այս պահին փորձում ենք հասկանալ՝ ինչ է կատարվում»,-ասաց փաստաբան Արտուշ Հակոբյանը։Ավելին15:1407.06.26 -
ԻրավականԿրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել էՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ-ից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ին՝ ժամը 08:19-ին, թիվ 20/56 ընտրատեղամասում «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձ Ա.Ս.-ն կատարել է կրկնակի քվեարկության փորձ, որից հետո սարքը «կրկնակի քվեարկության փորձ» գրառմամբ կտրոն է տպել: Ընտրատեղամասի հանձնաժողովի կողմից կտրոնը վերցվել է ԿԸՀ ներկայացնելու համար, որից հետո Ա.Ս.-ն դուրս է հրավիրվել ընտրատարածքից և ներկայացվել է ոստիկանության ծառայողին:Ավելին14:5607.06.26 -
ՀասարակականԺամը 12:30-ի դրությամբ՝ տնային կալանքի տակ գտնվող 205 անձ մասնակցել է քվեարկությանըՀայաստանի Հանրապետությունում տնային կալանքի տակ գտնվող 922 անձից 869-ն ունեն ընտրելու իրավունք։Ավելին14:3307.06.26 -
ՔաղաքականԺողովուրդը ոնց որոշի. քվեարկել են քաղաքական ուժերի առաջին դեմքերըՄինչև կեսօր քվեարկել է Նիկոլ Փաշինյանը: Նա ընտրատեղամաս է գնացել Հայաստանի քարտեզ-քարոզչական կրծքանշանով: Քվեաթերթիկը գցելով քվեատուփի մեջ՝ ՔՊ ղեկավարը անմիջապես իր քարոզչական սրտիկն է ցույց տվել՝ ընտրախախտում թույլ տալով: Ընդդիմադիր գործիչները հանուն փոփոխությունների և անվտանգ Հայաստանի են իրենց ձայները տվել ու ևս մեկ անգամ ակտիվ մասնակցության կոչ արել քաղաքացիներին:Ավելին14:1507.06.26 -
ԻրավականՆԳՆ-ն զգուշացնում է. որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ էՕտարերկրյա հեռախոսահամարներից և էլեկտրոնային փոստի հասցեներից ՀՀ քաղաքացիներին զանգեր և հաղորդագրություններ են ստացվել, որոնցում կեղծ տեղեկություններ են տարածվել՝ իբր, որոշ ընտրատեղամասերում ռումբեր են տեղադրված։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ-ն:Ավելին14:0007.06.26 -
ՀասարակականԱյնքան են լկտիացել, արդեն նախագահի տան վրա էլ են հավելյալ մարդ գրանցում. ՄիկոյանԱյսօր պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում իրենց անծանոթ մի քաղաքացի է հաշվառված: Սրա վերաբերյալ մեկնաբանություն է տվել երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը:Ավելին13:4007.06.26 -
ՀասարակականԱրձանագրվել են քվեաթերթիկներ ընտրատեղամաս բերելու, ինչպես նաև ընտրատեղամասից դուրս հանելու դեպքեր․ «Հայաստան» դաշինք«Հայաստան» կուսակցությունների դաշինքը տեղեկացնում է, որ ընտրական օրվա ընթացքում արձանագրվել են քվեաթերթիկներ ընտրատեղամաս բերելու, ինչպես նաև ընտրատեղամասից դուրս հանելու դեպքեր։Ավելին13:3907.06.26 -
ՀասարակականԸնտրողների աննախադեպ ակտիվություն. հանուն ինչի՞ են ընտրում քաղաքացիներըՔվեարկության առաջին ժամերին ընտրողների ակտիվ մասնակցության են ականատես եղել «Հայլուրի» նկարահանող խմբերը մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընտրատեղամասերում: Մարդիկ, իրենց խոսքերով, քվեարկել են հանուն արժանապատվության, արդարության ու անվտանգության:Ավելին13:3407.06.26 -
ՀասարակականՌոբերտ Քոչարյանի բնակության հասցեի վրա հավելյալ մարդ են գրանցել2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեի վրա հավելյալ մարդ են գրանցել: Այս վաղ առավոտից տարբեր քաղաքացիներ ահազանգում են, որ իրենց հասցեներում հաշվառել են մարդկանց, որոնց իրենք չեն ճանաչում: 2-րդ նախագահի Գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը «News.5tv.am»-ի հետ զրույցում հետևյալ կերպ արձագանքեց այդ փաստին.Ավելին13:2607.06.26