Լրահոս
2026-04-13
-
ՄիջազգայինԱղետալի սխալ, հիմար քայլ. Իրանը սպառնում է հակահարված տալ, եթե ԱՄՆ-ը շրջափակի Հորմուզի նեղուցըԻրանա-ամերիկյան տապալված բանակցություններից ժամեր անց Վաշինգտոնը նորից հայտարարել է Հորմուզն ամբողջությամբ արգելափակելու մասին, ինչի հետևանքով օրական մոտ երկու միլիոն բարել իրանական նավթ չի հասնի համաշխարհային շուկաներ: Սպիտակ տան ղեկավարի այս հայտարարությունն արդեն քննադատել է Մոսկվան: Մեծ Բրիտանիան ու Ավստրալիան հրաժարվել են մասնակցել նեղուցի շրջափակմանը։ Իրանի դեմ Թրամփի նոր սպառնալիքները քննադատության նոր ալիք են բարձրացրել Միացյալ Նահանգներում:Ավելին21:5813.04.26 -
ՀասարակականԻսակովի պողոտայում երթևեկության փոփոխություն կլինի«Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը և հորդորում նշված ուղղությունը շրջանցել՝ օգտվելով այլընտրանքային ճանապարհներից»,-ասված է հայտարարության մեջ։Ավելին21:4913.04.26 -
ԻրավականՀենց նոր Դավիթ Մինասյանը «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխվեց կալանավայր․ փաստաբանԴավիթ Մինասյանը մի քանի օր է՝ քաղաքացիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում էր։Ավելին21:4013.04.26 -
ՀասարակականԴիլիջանում «Ford Mustang»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը և երկաթե կրպակին․ կան վիրավորներԱյսօր՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Էրիկ Դ․-ն իր վարած «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը՝ տապալել այն, ապա բախվել է երկաթե կրպակին։Ավելին21:3213.04.26 -
ՀասարակականՑնցված են Մրգաշենում. 52-ամյա ատամնաբույժի դաժան սպանությունըԴանակի մի քանի հարվածով սպանել են գյուղի 52-ամյա ատամնաբույժին: Նրան դանակահարել են սեփական տան դիմաց։ Կինը ամուսնուն բակում ընկած է գտել:Ավելին21:2613.04.26 -
ՔաղաքականՄիրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում․ կհանդիպի Կայա Կալասի հետԾրագրված են հանդիպումներ ԵՄ գործընկերների, այդ թվում՝ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։Ավելին21:2113.04.26 -
ՔաղաքականՀայաստանում քաղաքական իշխանության փոփոխության հանրային պահանջը շոշափելիորեն հասունացել է․ Տիգրան ԴումիկյանՍովորաբար նման մասշտաբի միջոցառումները հնարավոր է լինում կազմակերպել նախընտրական քարոզարշավի ամենաակտիվ փուլում, երբ հասարակությունը առավելագույնս մոբիլիզացված և մոտիվացված է։ Սակայն համապետական ընտրություններից դեռևս երկու ամիս առաջ այդ մակարդակի հանրահավաքի և երթի կազմակերպումը վկայում է ոչ միայն նորաստեղծ ընդդիմադիր ուժի զգալի հանրային աջակցության, այլև այն մասին, թե որքան վճռական են տրամադրված հանրության լայն շերտերը՝ երկրում իրական և խորքային փոփոխություններ իրականացնելու հարցում։Ավելին21:1213.04.26 -
ԻրավականԵրևանում 3 տղամարդ ձեռքերով ու ոտքերով հարվածել են ավտոբուսի վարորդին. նրանք ձերբակալվել ենԱպրիլի 8-ի ցերեկը 112 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ երեք տղամարդ Էրեբունի փողոցում դուրս են հանել 74 համարի ավտոբուսի վարորդին, ծեծի ենթարկել, վնասել ճակատը, ապա իջեցրել ուղևորներին և դիմել փախուստի։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնից մեկնած խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 12։35-ին, Տիգրան Մեծի պողոտայում գտնվող թիվ 74 երթուղային ավտոբուսի մեջ երկու երիտասարդ սկսել են վիճաբանել միմյանց հետ։ Վարորդը նրանց դիտողություն է արել, սակայն նրանք շարունակել են վիճել։ Ապա նրանցից մեկը մոտեցել է վարորդին, հնչեցրել վիրավորական արտահայտություններ։ Վարորդն էլ վերջինիս իջեցրել է ավտոբուսից։Ավելին21:0013.04.26 -
ՀայաստանՀողագործներին՝ ստաժ և բարձր թոշակ. «Հայաստանի» առաջարկը մեծ ոգևորություն է առաջացրել գյուղումՔաղցրաշենում լավ են արձագանքում «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի՝ «Հողագործի աշխատանքային ստաժը» կետին: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժն առաջարկում է աշխատանքային ստաժ սահմանել հողագործների համար, ինչի արդյունքում նաև թոշակը զգալիորեն բարձրացնելու հնարավորություն կստեղծվի: Վարկերի ու պարտքերի բեռի տակ գտնվող գյուղացիներն ասում են՝ «Մարդիկ կզգան, որ պետությունն իրենց գնահատում է»:Ավելին20:4913.04.26 -
Հասարակական«Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Հրազդան-Ծաղկաձոր երթուղին սպասարկող միկրոավտոբուսին․ կան վիրավորներԱյսօր՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Ծաղկաձոր-Հրազդան ավտոճանապարհի Ծաղկաձորի Մհեր Մկրտչյան փողոցում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Հրազդան-Ծաղկաձոր երթուղին սպասարկող թիվ 72 մարդատար միկրոավտոբուսը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ վթարի պատճառը եղել է Ծաղկաձորից դեպի Հրազդան տանող ճանապարհահատվածում առաջացած սողանքը, որը լցված է եղել ճանապարհի երթևեկելի գոտում, և «Mercedes»-ի վարորդը դեպի Հրազդան ընթանալիս հայտնվել է սողանքի հետևանքով առաջացած ջրափոսում և, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել միկրոավտոբուսին, որում եղել է մոտ 10 ուղևոր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորների մեջ կան անչափահասներ։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության և եղել են սթափ։Ավելին20:4313.04.26 -
ՄիջազգայինՌուսաստանը պատրաստ է նպաստել Իրանի շուրջ լարվածության թուլացմանը. Պեսկով«Ռուսաստանը շարունակում է բաց մնալ ցանկացած բարի ծառայություն մատուցելու համար, որը կնպաստի Իրանի շուրջ լարվածության թուլացմանը»,- լրագրողներին ասել է Պեսկովը:Ավելին20:3513.04.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Առեղծվածային սպանություն՝ Մրգաշենում. դանակահարել են գյուղի 52-ամյա ատամնաբույժինՀայլուր 20։30 Առեղծվածային սպանություն՝ Մրգաշենում. դանակահարել են գյուղի 52-ամյա ատամնաբույժինԱվելին20:3013.04.26 -
ԻրավականԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` մարտի հաշվետվությունըՔրեակատարողական ծառայությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել համալիր միջոցառումներ՝ ուղղված քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ինչպես նաև ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության կանխարգելմանն ու բացահայտմանը։ 2026 թվականի մարտին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների, քրեակատարողական հիմնարկների անվտանգության և պահպանության ապահովման ստորաբաժանումների ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է՝ 17,87գր թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 129,5մլ թմրամիջոցի նմանվող հեղուկ, 124 բջջային հեռախոս, 176 բջջային հեռախոսի պարագա, 8 wi-fi սարք, 44 կտրող-ծակող առարկա, 86,5լ ինքնաշեն ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։ Բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական և կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։ Քրեակատարողական ծառայությունը կրկին հորդորում է քաղաքացիներին խստորեն պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները և զերծ մնալ անօրինական գործողություններից:Ավելին20:2413.04.26 -
ԱրցախՀայ-ադրբեջանական «անկաշկանդ զրույց»՝ Գաբալայում, պղծված հայկական սրբավայրեր՝ ՍտեփանակերտումԱդրբեջանցիները Ստեփանակերտում հիմնահատակ ավերել են Սուրբ Հակոբ եկեղեցին: Այն պատերազմից հետո Արցախի մայրաքաղաքում կառուցված առաջին եկեղեցին էր: Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը լուսանկար է հրապարակել, որում երևում է, որ ադրբեջանցիները եկեղեցու քարը քարին չեն թողել: Արցախի թեմը այդ քայլը «համակարգված, նպատակային և պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանություն» է անվանել, հիշեցրել, որ Շուշիի Ս.Հովհաննես Մկրտիչ, Տանձատափի, Մոխրենես գյուղի Ս. Սարգիս, Բերձորի Ս. Համբարձման, Մեխակավանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցիները նույնպես հիմնովին ավերվել են 2023-ից հետո: Արցախի թեմը կոչ է անում միջազգային համապատասխան կառույցներին միջամտել՝ դադարեցնելու ակնհայտ վանդալիզմը և կանխել համաքրիստոնեական արժեք հանդիսացող արցախյան հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը:Ավելին20:1513.04.26 -
ՔաղաքականԻրանի դեմ այս պшտերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետԻրանցի զինվորական շրջանակներից առայժմ հնչել է երկու ուղերձ. մեկը, որ ԱՄՆ-ի ռազմանավերին հարված կհասցվի, եթե դրանք փորձեն անցնել նեղուցով, և երկրորդը, որ եթե իրանական նավահանգիստների անվտանգությունն ու աշխատանքը խաթարվի, ապա Պարսից և Օմանի ծոցերի բոլոր նավահանգիստները չեն կարող ապահով համարվել։Ավելին20:0513.04.26 -
ՀասարակականՏնակ է այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տնակին կից երկհարկանի շինությունԱպրիլի 13-ին, ժամը 12։06-ին Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում՝ սուպերմարկետի հետնամասում, հրդեհ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։50-ին, մարվել՝ 14։50-ին։ Այրվել է տնակը (մոտ 80 քմ)՝ գույքով։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տնակին կից երկհարկանի շինություն:Ավելին19:5313.04.26 -
ՀայաստանԱպրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթըՀայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ընդառաջ՝ ՀՅԴ-ն կազմակերպում է ավանդական Ջահերով երթը, որը կկայանա ապրիլի 23-ին, ժամը 20։00-ին: Երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից։ Ջահերով երթը խորհրդանշում է շարունակական պայքարը՝ ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը՝ ընդդեմ ուրացման ու մոռացության։ Երթը նպատակ ունի հիշեցնելու, որ արդարության վերականգնման համար պայքարը մշտական է։ Այս տարի ևս բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն մասնակցել Ջահերով երթին՝ որպես ջահակիր: Ջահակիր դառնալու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով ։ Պայքարը շարունակվում է։ Արի՛ Ջահերով երթի, վառ պահիր քո պահանջատիրության ջահը։Ավելին19:4513.04.26 -
ԻրավականԴանակի հարվածներով սպանել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժինԴանակի մի քանի հարվածով կյանքից զրկել են Մրգաշեն գյուղի 52-ամյա ատամնաբույժին: Նրան դանակահարել են սեփական տան դիմաց։ Այս մասին «Հայլուրի» թղթակցի հետ զրույցում ասել է գյուղի վարչական ղեկավարը: Մահացած տղամարդը Արթուր Ավագյանն է՝ երեք անչափահասների հայր: Ամուսնու սպանության պահին կինն է տանը եղել, բայց շատ բան չի կարող պատմել: Շոկի մեջ է: Ըստ գյուղապետի՝ ապանված ատամնաբույժի կինը իրեն հասցրել է պատմել, որ ամուսինը դուրս է եկել ու 10 րոպե հետո շունը բակից նրա կոշիկը տարել է ներս: Կինը դրանից հասկացել է, որ մի բան այն չէ։ Դուրս է եկել, տեսել ամուսնուն բակում ընկած:Ավելին19:3613.04.26 -
ՀասարակականԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բшխվել․ կա 5 վիրшվորԱյսօր՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 35-ամյա Բարսեղ Գ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի, 58-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Volkswagen» մակնիշի և 43-ամյա Էդուարդ Գ․-ի վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։Ավելին19:3213.04.26 -
ՔաղաքականԻրանի դեմ պատերազմը սպառնալիք է դարձնում TRIPP-ը. Թրամփի հետ գործարքը՝ խելագարությո՞ւն«Թրամփի ուղի» նախագծի ճակատագրի վերաբերյալ հայաստանցի ու արտասահմանցի փորձագետների տխուր կանխատեսումների ֆոնին՝ Նիկոլ Փաշինյանն իր քարոզարշավի ընթացքում քաղաքացիներին վստահեցնում է, թե շատ արագ կյանքի է կոչվելու TRIPP-ը: Մինչդեռ մեկ ամիս առաջ, հենց ինքն էր խոստովանում, որ իրանական պատերազմի պատճառով ԱՄՆ վարչակազմի համար առաջնահերթություն չէ տրանսպորտային այդ պրոյեկտը: Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսն էլ խելագարություն է համարում Թրամփի հետ տնտեսական զարգացման և անվտանգության ամրապնդման հույսեր կապելը:Ավելին19:2513.04.26