Լրահոս

2026-04-21
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Իրանի կապիտուլյացիան է պահանջում ԱՄՆ-ն. դեռ անորոշություն է բանակցությունների շուրջ
    Հայլուր 15։30 Իրանի կապիտուլյացիան է պահանջում ԱՄՆ-ն. դեռ անորոշություն է բանակցությունների շուրջ
    15:30
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Չարենցի փողոցում բախվել են «BMW»-ն և «Honda Fit»-ը․ կան վիրավորներ
    Երեկ՝ ապրիլի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Չարենցի փողոցում՝ «Մելլաթ բանկ»-ի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 18-ամյա Արթուր Վ․-ի վարած «BMW» մակնիշի և 66-ամյա Գրիգոր Ս․-ի վարած «Honda Fit» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ի անվահեծաններից մեկը կոտրվել է ու շպրտվել։
    15:15
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնին։ Վարչապետը շնորհավորել է վերջինիս պաշտոնը ստանձնելու առիթով և կարևորել Հայաստան–ՆԱՏՕ համագործակցությունն ու սերտ երկխոսությունը՝ ի նպաստ տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ գործընկերության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել համագործակցության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով ծրագրերի արդյունավետ իրականացմանը։ Վարչապետ Փաշինյանը խոսել է Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի մասին և ընդգծել միջազգային գործընկերների հետ հետևողական համագործակցության կարևորությունը՝ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և երկրի դիմակայունության ամրապնդման տեսանկյունից։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրի, առկա մարտահրավերների, ինչպես նաև խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ։ Քևին Համիլթոնը նշել է, որ ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը և պատրաստ է շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
    15:00
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը պատրաստ է ընդլայնել ՀՀ-Իսրայել կապերը. ՀՀ ԱԳՆ
    ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Իսրայելի կառավարությանը և ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։
    14:45
    21.04.26
    Ավելին
  • Հասարակական
    Հարբած տղամարդը դանակով հարվածել է ավտոբուսի վարորդին
    Մայրաքաղաքում չի դադարում աղմուկը՝ ավտոբուսներից մեկի վարորդի դանակահարությունից հետո: Երկուշաբթի երեկոյան՝ ավտոբուսներից մեկում սկսված վեճն է վարորդի դանակահարությամբ ավարտվել:
    14:35
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ-ն Կիևին 90 մլրդ եվրոյով ֆինանսավորելու կարևոր որոշումներ կընդունի․ Կալաս
    Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ, չնայած ընտրություններում իր պարտությանը, Բուդապեշտի դիրքորոշումը չի փոխվել. 90 միլիարդ եվրոն չի ապաարգելափակվի, քանի դեռ Հունգարիան չի սկսել ռուսական նավթ ստանալ «Դրուժբա» նավթամուղով։
    14:30
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է անձրև և ամպրոպ
    Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:
    14:25
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փարաքարում անձրևից հետո մեքենան մնացել է ջրի տակ. քաղաքացիները փրկել են մեքենայում գտնվող կնոջը
    Քաղաքացիներից մեկը գրկած ավտոմեքենայից դուրս է բերում կնոջը և հասցնում չոր հատված։ Դեպքը տեղի է ունեցել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի գերեզմաններ տանող ճանապարհին։ Քաղաքացին հարակից գյուղի բնակիչ է և ավտոմեքենայով փորձել են անցնել այդ հատվածով։
    14:21
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին
    Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձի, երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևանի Թատերական փողոց թիվ 18/2 հասցեում գտնվող՝ 0․0012 հա մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը դադարեցնելու պահանջով։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 24-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով դադարեցվել է Իջևանի Թատերական փողոց 18/2 հասցեում գտնվող հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը: Հակակոռուպցիոն դատարանի վճիռը ստացել է օրինական ուժ: Գլխավոր դատախազության դիմումի հիման վրա՝ Կադաստրի կոմիտեն 2026 թվականի ապրիլի 21-ին դադարեցրել է հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը. հողամասը վերադարձվել է Իջևան համայնքին:
    14:15
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Որքան շատ են փորձում մեզ կանգնեցնել, այնքան ավելի ենք ուժեղանում, հաղթանակը չի՛ ուշանալու. «Ուժեղ Հայաստան»
    Սամվել Կարապետյանին թույլատրվել է հրապարակային ելույթներ ունենալ և հարցազրույցներ տալ: 5 ժամ տևած դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազը պնդել է, թե Կարապետյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը և իր դիրքն օգտագործելով ազդել մարդկանց վրա։ «Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է հայտարարել, որ հենց Կարապետյանն է իրենց վարչապետի թեկնածուն։ Ինքը՝ Կարապետյանը, նախորդ դատական նիստին ասել է, որ Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու գործընթաց է սկսել։ Նա բարձր է գնահատում իր ղեկավարած քաղաքական ուժի հնարավորություններն Ազգային Ժողովի ընտրություններում։
    14:03
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան
    «Հիմա էլ վճռաբեկ բողոք են ներկայացրել՝ պնդելով, որ 75-ամյա Ալբերտ Առստամյանը խախտել է համակեցության կանոնները և ստորացրել Հայաստանի վարչապետին»,- գրել է նա։
    13:50
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Նեթանյահուն պնդում է, որ Իսրայելը վերացրել է Իրանի կողմից սպառնացող «միջուկային Հոլոքոստի» վտանգը
    «Իրանում այաթոլլաների վարչակարգը ծրագրում էր ևս մեկ Հոլոքոստ։ Նա մտադիր էր մեզ ոչնչացնել միջուկային զենքով։ Ռումբեր և հազարավոր բալիստիկ հրթիռներ։ Եթե մենք չգործեինք էկզիստենցիալ սպառնալիքի դեմ, եթե մենք չգործեինք վճռականությամբ և քաջությամբ, ապա մահվան վայրերի անունները՝ Նաթանզը, Ֆորդոն, Սպահանը (Իրանի քաղաքներ, որտեղ գտնվում են միջուկային օբյեկտները - խմբ․), կարող էին կանգնել Հոլոքոստի մահվան ճամբարների անվանումների կողքին՝ Օսվենցիմ, Մայդանեկ, Տրեբլինկա», - պնդել է Նեթանյահուն։
    13:45
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Էմանուել Մակրոնը կժամանի Հայաստան
    Մայիսի 4-ին Երևանում կմեկնարկի Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովը։
    13:39
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վահագն Խաչատուրյանը կմեկնի Ղազախստան
    Աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված են Հանրապետության նախագահի երկկողմ հանդիպումները Ղազախստանի և գործընկեր երկրների բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։
    13:35
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթար՝ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին. վիրավոր կա
    Այսօր՝ ապրիլի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են «MAN» մակնիշի բեռնատարն ու «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան։
    13:24
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Չէինք պատկերացնում, որ կգա մի ժամանակ, երբ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել ցեղասպանությունից ու Արցախից. Գագիկ Ծառուկյան
    Այս մասին «Հայոց Ցեղասպանության և փոփոխվող տարածաշրջանը» խորհրդաժողովի ժամանակ ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
    13:18
    21.04.26
    Ավելին
  • Սպորտ
    Չեմպիոնական տիտղոսը Հայաստան է բերել բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը
    Ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBF վարկածով Եվրոպայի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցը նվաճել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBՕ վարկածով եվրոպական գոտին: Նորընծա չեմպիոնին գիշերը մեծ շուքով դիմավորել են «Զվարթնոց» օդակայանում:
    13:15
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՌԴ-ն 28 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Լիբանան․ Բեյրութում բարձր են գնահատել Մոսկվայի աջակցությունը
    Մասնակցելով Բեյրութի օդանավակայան Իլ-76 ինքնաթիռով ժամանած բեռի փոխանցման արարողությանը՝ նա շնորհակալություն է հայտնել «Ռուսաստանի կառավարությանը և Լիբանանում դեսպանին՝ ՌԴ ԱԻՆ-ի ձեռնարկած նախաձեռնության համար, որը հաստատում է Ռուսաստանի անսասան աջակցությունը Լիբանանին, հատկապես դժվարին ժամանակներում», հայտնում է NNA գործակալությունը։ Խրեյշի խոսքով՝ «այս օգնությունն արտացոլում է երկու երկրների միջև համերաշխության ոգին ճգնաժամերի հաղթահարման գործում»։ Գեներալը նաև հույս է հայտնել, որ «Լիբանանում տառապանքները կավարտվեն, և երկիր կվերադառնան անվտանգությունն ու կայունությունը»։
    13:00
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2121»-ում․ այն վերածվել է մետաղե ջարդոնի․ կա վիրավոր
    Երեկ՝ ապրիլի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում ավտոմեքենա է այրվում։
    12:52
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    500 դրամ արժեքով մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ. ԿԲ
    Հաշվի առնելով բազմաթիվ հարցադրումները 2026 թ. ապրիլի 15-ից բնականոն մաշվածության արդյունքում շրջանառությունից դուրս եկած 2-րդ սերնդի մի շարք թղթադրամների վերաբերյալ՝ ԿԲ-ից հայտնում են, որ այս որոշումը վերաբերում է միայն նշված թղթադրամներին և չի տարածվում 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամի վրա։ «ՀՀ բոլոր մետաղադրամները, այդ թվում՝ 500 դրամ մետաղադրամը, շարունակում են մնալ շրջանառության մեջ և պահպանել իրենց՝ որպես օրինական վճարամիջոցի կարգավիճակը։ Քաղաքացիները կարող են ազատորեն օգտագործել դրանք առօրյա վճարումների համար՝ առանց որևէ սահմանափակման։ Շրջանառությունից դուրս եկող թղթադրամների վերաբերյալ տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
    12:41
    21.04.26
    Ավելին