Լրահոս
2026-04-21
-
ՔաղաքականԱնվճար և որակյալ կրթությունը հասանելի կլինի բոլորի համար. Աննա ԳրիգորյանԱյս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։Ավելին23:0021.04.26 -
Քաղաքական«Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակը հայտնի է. նոր ուժեր են միացել դաշինքին«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը այսօրվա համագումարում վերջնականացրել է ընտրական ցուցակը: Նարեկ Կարապետյանն է ցուցակը գլխավորում: Համագումարին նաև հայտարարվել է, որ Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Ապրելու Երկիր» կուսակցությունը նույնպես դաշինքի կազմում է:Ավելին22:4821.04.26 -
ՍպորտԾանրորդ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոնՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 71 կգ քաշային Գոռ Սահակյանն արծաթե մեդալ է նվաճել երկամարտի 330 կգ արդյունքով: Պոկում վարժությունում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը գլխավերևում պահել է 150 կգ կշռող ծանրաձողը և փոքր ոսկե մեդալ նվաճել: Հրում վարժությունում Սահակյանը մեկ հաջող մոտեցում է կատարել՝ բարձրացնելով 180 կգ-ն: Այս վարժությունում նա երրորդն էր: Հայաստանի հավաքականի կազմում ավելի վաղ երկամարտի արծաթե մեդալ էին նվաճել նաև Գառնիկ Չոլաքյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը:Ավելին22:3821.04.26 -
ԻրավականՍուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով առաջին դատական նիստը հայտնի է․ News.amՆրա խոսքով՝ Դավիթը բժիշկների հսկողության տակ է՝ հետազոտությունների փուլում։Ավելին22:3021.04.26 -
ՔաղաքականՇուշիի հանձնման մասին Սեյրան Օհանյանի սկանդալային հայտարարությունը նոր աժիոտաժ է առաջացրելՆախորդ շաբաթ խորհրդարանի ամբիոնից էր «Հայաստան» խմբակցության ղեկավարը խոսել 44-օրյա պատերազմում Արցախի պաշտպանության բանակի և Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության գործողություններից՝ կրկին թեժացնելով պատերազմի մասին ամենացավոտ հարցերից մեկը՝ ինչպե՞ս է թշնամին կարողացել ճեղքել պաշտպանության այն հատվածը, որի պատասխանատվությունը եղել է Հայաստանի իշխանության վրա։Ավելին22:1521.04.26 -
ՄիջազգայինՎենսի այցը Պակիստան հետաձգվել է Իրանի պատասխանի բացակայության պատճառով. NYTԵրեքշաբթի օրը Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանը դեռ վերջնական որոշում չի կայացրել Պակիստանում ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցելու վերաբերյալ։ Որոշման բացակայությունը նա բացատրել է ամերիկյան կողմի հակասական ուղերձներով, վարքագծով և «անընդունելի» գործողություններով։ «ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի դիվանագիտական ուղևորությունը Իսլամաբադ, որտեղ ակնկալվում էր նրա հանդիպումը իրանցի բանագնացների հետ՝ միջուկային գործարքը քննարկելու նպատակով, հետաձգվել է այն բանից հետո, երբ Թեհրանը չի արձագանքել ամերիկյան բանակցային դիրքորոշումներին», -ասված է հաղորդագրության մեջ։ Միևնույն ժամանակ, պարբերականի տեղեկություններով, չնայած այն հանգամանքին, որ առանց Թեհրանի պատասխանի դիվանագիտական գործընթացը փաստացի դադարի մեջ է, Վենսի ուղևորությունն ինքնին դեռևս չի չեղարկվել։ «Ուղևորությունը կարող է վերսկսվել ցանկացած պահի, եթե իրանցի բանագնացներն արձագանքեն այնպես, ինչը նախագահ (ԱՄՆ Դոնալդ) Թրամփը կհամարի ընդունելի։ Ամերիկացի պաշտոնյաները նաև ակնկալում են հստակ ազդանշան առ այն, որ իրանցի բանակցողներն օժտված են համաձայնագիր կնքելու բոլոր լիազորություններով», -նշվում է հրապարակման մեջ։ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից սկսել էին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչի հետևանքով ավելի քան 3 հազար մարդ զոհվեց։ Վաշինգտոնն ու Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարեցին երկշաբաթյա հրադադարի մասին։ Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն ավարտվեցին ապարդյուն. թեև մարտական գործողությունների վերսկսման մասին չհաղորդվեց, սակայն ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը։ Միջնորդները փորձում են կազմակերպել բանակցությունների նոր փուլ։Ավելին22:0821.04.26 -
ՍպորտԸմբիշ Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի 5-ակի չեմպիոնՄալխաս Ամոյանը շարունակում է իր փայլուն հաղթարշավը միջազգային գորգում։ Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի իր 5-րդ ոսկե մեդալը։ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող առաջնության 77 կգ քաշային կարգի եզրափակիչում աշխարհի կրկնակի չեմպիոնն ուժերը չափեց վրացի Ռամազ Զոիձեի հետ և վստահ հաղթանակ տոնեց։ Կիսաեզրափակիչ փուլում Ամոյանը 3:1 հաշվով պարտության էր մատնել Մոլդովան ներկայացնող Ալեքսանդր Գուտուին։Ավելին21:5521.04.26 -
ՄիջազգայինԵվրահանձնաժողովը պարզաբանել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունները Թուրքիայի վերաբերյալԹուրքիայի հիշատակումը եղել է նրա աշխարհաքաղաքական ազդեցության, մասշտաբների և հավակնությունների ընդունում, այդ թվում՝ Արևմտյան Բալկաններում, և նպատակ չի ունեցել համեմատել այն որևէ այլ երկրի հետ: ԵՄ-ն միանշանակ դիտարկում է Թուրքիան որպես «կարևոր գործընկեր՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով», հատկապես տրանսպորտային կապի և միգրացիայի հարցերում: Թուրքիան նաև հանդիսանում է «ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակից և ԵՄ անդամության թեկնածու երկիր», ինչը նրան դարձնում է երկխոսության առանցքային գործընկեր: Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ ԵՄ-ն պետք է ավարտին հասցնի եվրոպական տարածքի ձևավորումն այնպես, որ այն չգտնվի Ռուսաստանի, Թուրքիայի կամ Չինաստանի ազդեցության տակ:Ավելին21:4521.04.26 -
ՔաղաքականՓաշինյանի սուտը ջախջախող բացահայտում. Եղեռնի զոհերի հուշակոթողն առաջին անգամ չի հիմնանորոգվում«Ուղիղ 60 տարի ոչ մեկ չի նորոգել»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին վերաբերող Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը փաստերով հերքում է «Հայաստան» դաշինքի անդամ Լիլիթ Գալստյանը: Նախորդ շաբաթ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի մոտ էր Փաշինյանը արել այդ հայտարարությունը՝ ԿԳՄՍ նախարարի ու հուշարձանի համահեղինակ Սաշուր Քալաշյանի ներկայությամբ:Ավելին21:3921.04.26 -
Քաղաքական«Չհանձնվող առաջնորդ, ով կբերի փոփոխություն». Գոհար Ղումաշյանը հանդիպել է Սամվել ԿարապետյանինՀայտնի արգելքի պատճառով Սամվել Կարապետյանի հետ չէի հանդիպել շուրջ 10 ամիս։ Այս տասը ամիսների ընթացքում քաղաքական ռեպրեսիաների մեքենան աշխատեց ողջ ուժով՝ բռնաճնշումներ, տնային կալանք, սուտ լուրեր, հոգեբանական ճնշում և մանիպուլյացիաներ։ Պատկերացրեք, թե որքան մանրախնդիր է փոքրիկ խմբակը, որ թույլ չի տալիս Սամվել Կարապետյանին այցելել հայրական շիրիմին։ Սա դասագրքային հոգեբանական տեռոր է։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը: «Բայց այսքանից հետո ես տեսա նույն Սամվել Կարապետյանին՝ ներողամիտ, մեծահոգի ու լավատես։ Ոչինչ չի փոխվել։ Նա շարունակում է մնալ նվիրված իր հայրենիքին, հավասարակշիռ ու սթափ հայացքով է գնահատում իրականությունը։ Ավելին՝ կիսվեց բազմաթիվ նոր գաղափարներով և Հայաստանը զարգացնող նոր նախագծերի տեսլականով։ Օրեր անց մեր երկիրը կառաջնորդի այսպիսի ուժեղ, հավասարակշիռ ու չհանձնվող առաջնորդ, ով կբերի փոփոխություն։ Օրեր անց մենք կսկսենք կառուցել ամուր և ուժեղ Հայաստան ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ»,-գրել է նա։Ավելին21:2821.04.26 -
ՔաղաքականՍտամբուլից Բաքվի հասցեին Սիմոնյանի բողոքը դիվանագիտական մուրացկանություն է համարում ընդդիմությունըԽորհրդարանի ՔՊ-ական պատվիրակության այցը Ստամբուլ ավարտվել է և առաջ բերել առնվազն երկու տարօրինակ հարց. նախ՝ ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը բողոքում Բաքվից՝ թուրքերի առաջ և ինչո՞ւ է դժգոհում Անկարայից՝ տեղի հայկական մամուլի հետ զրույցում: «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը նկատում է՝ այս հարցերից խոսելիս Սիմոնյանը թվարկել է բոլոր այն զիջումները, որոնց ՔՊ-ական իշխանությունը գնացել է՝ Թուրքիայի հետ բաց սահման ունենալու համար:Ավելին21:2221.04.26 -
ՔաղաքականԴեկտեմբերից մինչև մարտ պետությունը հոգալու է միայնակ թոշակառուների գազի և այլ կոմունալ բոլոր վճարումները. Գառնիկ ԴանիելյանԱյս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։Ավելին21:1121.04.26 -
ԻրավականՌուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան Հայաստանի պաշտոնական կառույցները․ Ռոբերտ ԱմստերդամՌուբեն Վարդանյանը պարզապես նամակ չի ուղարկել բանտից, այլ, իր կամքից անկախ, բարոյական հարված է հասցրել բոլոր նրանց, ովքեր պարտավոր են պաշտպանել մարդու իրավունքները, բայց նախընտրում են անգործությունը: Այս մասին գրել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։Ավելին21:0021.04.26 -
ՄիջազգայինԻրանն ու ԱՄՆ-ն դեռ չեն վերադարձել բանակցային սեղանի շուրջ. երկշաբաթյա հրադադարը ուժը կկորցնի վաղըՀորմուզի նեղուցի բաց լինելու կարևորությունն է ընդգծել Չինաստանի նախագահը՝ հիմնավորելով, թե դա «տարածաշրջանի երկրների և միջազգային հանրության ընդհանուր շահերից է բխում»: Թրամփը, որ իր երկրի նավահանգիստների ապաշրջափակում է պահանջում, հայտարարել է, որ «դեմ է Իրանի հետ հրադադարի երկարաձգմանը»՝ պարզաբանելով, թե Վաշինգտոնը «այդքան ժամանակ չունի»:Ավելին20:4521.04.26 -
ՔաղաքականԱպրիլի 23-ը առաջադրման փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է. ԿԸՀԿԸՀ-ն այսօր ևս առաջադրման հայտ չի ստացել:Ավելին20:3521.04.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ցնցող խոստովանություն է Ստամբուլում արել հայ պաշտոնյան. դիվանագիտական մուրացկանությունՀայլուր 20։30 Ցնցող խոստովանություն է Ստամբուլում արել հայ պաշտոնյան. դիվանագիտական մուրացկանությունԱվելին20:3021.04.26 -
ՔաղաքականՔաղաքական տեռnրը, խուզարկությունները «Ուժեղ Հայաստան»-ի նկատմամբ շարունակվում են. Ռուբեն ՎելիցյանԽուզարկության են ենթարկվել նաև իմ նախկին գործընկերների տները: Հարցը, ոնց հասկացա, եղել է այն, որ իբր, դեռևս իմ պաշտոնավարման ժամանակ, իմ գործընկերներին, իմ ենթականներին հրահրել եմ մասնակցել մեր հավաքներին, ինչն աբսուրդի ժանրից է:Ավելին20:1521.04.26 -
ՔաղաքականՀունիսի 7-ը կյանքի ու մահվան հարց՝ ՔՊ-ի համար. վարչական ռեսուրսի մոբիլիզացումից դժգո՞հ է ՓաշինյանըՆիկոլ Փաշինյանի՝ կիրակնօրյա ֆիասկոն Գյումրիում, ըստ վերլուծաբանների, ծանր է նստել տեղի ՔՊ-ականների վրա: Նախընտրական թեժացող շրջանում Գյումրիում ջերմ ընդունելության տեսարանը չստացած ՔՊ-ականների առաջնրոդը, ըստ թերթերի հրապարակումների, մեղադրել է շիրակցի կուսակիցներին: Վերլուծաբանները համոզված են՝ ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը դեռ փորձելու են «սիրո ու բուռն աջակցության» տեսարաններ ստանալ Գյումրիում՝ երբեմնի հեղափոխական քաղաքում, որտեղ արդեն հերթական մերժում են ստանում ընտրողներից:Ավելին20:0221.04.26 -
ՀասարակականԱդրբեջանի իշխանությունները հետևողականորեն ջնջում են հայկական հետքը մեր պատմական հայրենիքից․ Հայր ԳրիգորԱյն, ինչ այս տարիներին տեղի է ունենում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության շուրջ, չի կարելի որակել այլ կերպ, քան քաղաքակրթական ոճիր։ Մինչ միջազգային հանրությունը շարունակում է իր «հավասարակշռված» լռությունը, կարծես ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում, առավել ցնցող է ներհայաստանյան այսօրվա քաղաքական մեծամասնության կեցվածքը։ Այս մասին գրում է Գրիգոր աբեղա Մինասյանը։ «Երբ իշխանությունը, տեսնելով հանդերձ Արցախում հայկական եկեղեցիների պղծումն ու բնաջնջումը, շեղելու համար հանրության ուշադրությունը փորձում է ձևավորել եկեղեցու հարկման կեղծ օրակարգ, ինչը, ըստ էության էժանագին հնարք է։ Սա ոչ թե տնտեսական արդարության ձգտում է, այլ հոգևոր և ազգային արժեքների դեմ իրականացվող արշավ, որն այս ամիսների ընթացքում ավելի հստակ դարձրեց իշխանությունների համահունչ լինելը թշնամական օրակարգերին։ «Խաղաղության դարաշրջանի» մարդահաճո լոզունգների ներքո իրականացվող այս քաղաքականությունը հաճախ սահմանակցում է ինքնանվաստացման հետ։ Լռել մշակութային ցեղասպանության մասին՝ հանուն հնարավոր հանդուրժողականության, նշանակում է խրախուսել ոճրագործին։ Երբ սեփական իշխանությունը «չի նկատում» եկեղեցիների ոչնչացումը, բայց խոշորացույցով փնտրում է ներքին «թերացումներ», դա վկայում է պետականամետ մտածողության ու խորացող ճգնաժամի մասին։ Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն ջնջում են հայկական հետքը մեր պատմական հայրենիքից։ Այս համատեքստում Հայաստանի աստվածամերժ իշխանության հակաեկեղեցական հռետորաբանությունը ոչ այլ ինչ է, քան սկուտեղի վրա դրված նվեր հակառակորդի քարոզչամեքենային։ Թուլացնելով ազգային ներքին համախմբման միակ համազգային հաստատությունը՝ Եկեղեցին, իշխանությունը գիտակցված կերպով դառնում է այն գործիքը, որով իրականացվում է թշնամու վաղեմի երազանքը՝ հայաթափել ոչ միայն հողը, այլև հայի հոգին։ Իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ նման են նրանց, ովքեր հաչս ամենեցուն խորանների առջև մոմ են վառում, տեսախցիկների առաջ սաղմոսներ արտասանում, սակայն կուլիսների ետևում հող են նախապատրաստում Եկեղեցու կազմաքանդման համար։ Այդ տեսակը զուրկ է որևէ սրբությունից։ Սա քաղաքական աճպարարություն է, որտեղ «խաղաղության» անվան տակ վաճառվում է ազգային արժանապատվությունը, իսկ հանրությանը փորձում են կերակրել ներքին թշնամու կերպարով՝ ուշադրությունը շեղելով Արցախի մշակութային ցեղասպանությունից և Հայոց ցեղասպանության արդար պահանջատիրությունից։ Այսօր առավել քան արդիական է հնչում Տիրոջ զգուշացումը. Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ, որ նման եք սպիտակեցրած գերեզմանների, որոնք արտաքնապես գեղեցիկ են երևում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով ու ամեն տեսակ պղծությամբ։ Դուք նույնպես փորձում եք արտաքինից մարդկանց արդար երևալ, այնինչ ներսից լի եք կեղծավորությամբ ու անօրենությամբ։ Պատմությունը դաժան է լինելու նրանց հանդեպ, ովքեր «բարեպաշտության» դիմակի տակ վաճառում են հայ ժողովրդի սրբությունները և լռությամբ գրում են սեփական մշակույթի մահախոսականը։ Հայրենասեր պետական գործիչը պարտավոր է պաշտպանել այն, ինչը դարերով պահել է ազգը, այլ ոչ թե դառնալ այդ արժեքների դահիճը՝ հանուն ժամանակավոր քաղաքական նեղ շահերի»։Ավելին19:5121.04.26 -
ՀասարակականԲախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներԱյսօր՝ ապրիլի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 125 կմ հատվածում, «Պոլկովնիկ» ռեստորանի հարևանությամբ բախվել են «Mazda», «Rivian» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։Ավելին19:4521.04.26