Լրահոս
2026-05-04
-
ՔաղաքականՓաշինյանն աջակցում է Ալիևին, Եվրոպան՝ Փաշինյանին. «քաղաքական օկուպացիայի օրեր»՝ Հայաստանում«Քաղաքական օկուպացիայի օրեր են Հայաստանում: Ընտրություններից մեկ ամիս առաջ եվրոպացիները եկել են աջակցելու Փաշինյանին»,- պնդում է խորհրդարանական ընդդիմությունը, Ալիև-Փաշինյան հայտարարությունները գնահատում՝ որպես պատմության աղճատում:Ավելին21:1204.05.26 -
ՀասարակականՀարձակումներ, հայհոյանք, սպառնալիք՝ լրագրողների դեմ. աննախադեպ ճնշված է ազատ խոսքը ՀայաստանումՀայաստանում ազատ խոսքի աննախադեպ ճնշման մասին են ահազանգում լրագրողները: Մեկ տարվա ընթացքում վիրավորանքի և զրպարտության մեղադրանքներով 37 հայցադիմում և ավելի քան 66 միլիոն դրամի փոխահատուցման պահանջ է դրվել լրատվամիջոցների դեմ, ահազանգում են Հայաստանի լրատվական դաշտի ներկայացուցիչները:Ավելին20:5804.05.26 -
ԱրցախՍտեփանակերտում ոչնչացվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունըCaucasus Heritage Watch-ի (CHW) փաստագրումը արձանագրում է հերթական ծանրակշիռ ապացույցը այն քաղաքականության, որը նպատակաուղղված է հայկական պատմամշակութային ժառանգության հետևողական ոչնչացմանը։ Ստեփանակերտի հուշահամալիրի տարածքում գտնվող՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձանի ամբողջական վերացումը չի կարող մեկնաբանվել որպես մեկուսացված դեպք․ այն ակնհայտորեն տեղավորվում է մշակութային ժառանգության համակարգված վերացման և պատմական հիշողության ջնջման լայն գործընթացում։Ավելին20:4404.05.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Չարագուշակ կանխատեսումներ՝ եվրոպական լայն ժպիտների շուրջ. մի անգամ՝ ԵրևանումՀայլուր 20։30 Չարագուշակ կանխատեսումներ՝ եվրոպական լայն ժպիտների շուրջ. մի անգամ՝ ԵրևանումԱվելին20:3004.05.26 -
ՀասարակականԴանակահարություն՝ մանկապղծության դեպքից հետո. շոկից ուշքի չեն գալիս ՎեդիումՎեդին ցնցած մանկապղծության մասնմաասները «Հայլուր»-ին պատմել են վեդեցիները: Ամիսներ առաջ դպրոցահասակ քույրերին բռնաբարած տղամարդիկ մինչև հիմա ազատության մեջ են:Ավելին20:1704.05.26 -
ՀասարակականՉարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ ՍրբազանԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով քաղաքական հետապնդման պատճառով գտնվում է կալանավայրում, ծավալուն աշխատություն է պատրաստում խաղաղության, պատերազմի և նահատակության մասին:Ավելին20:0404.05.26 -
ՔաղաքականԻնչո՞ւ է ստում Մակրոնը. վիճահարույց հայտարարություն՝ ի աջակցություն գահավիժող վարկանիշով ՓաշինյանինԵրևանյան հավաքում հնչած ամենաաղմկոտ հայտարարությունից մեկի հեղինակը դարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա համոզմունք է հայտնել, թե 8 տարի առաջ եվրոպական բազմաթիվ երկրների առաջնորդներ Երևան չէին գալիս, որովհետև Հայաստանը համարում էին «Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ», սակայն Նիկոլ Փաշինյանը որոշեց ապառիսկայնացնել երկիրը և շահեց դրա արդյունքում: Բազմաթիվ քաղաքագետներ փաստերով են հակադարձել Ֆրանսիայի նախագահին, որի այս մտքերը նրանք համարում են փորձ աջակցելու գահավիժող վարկանիշով Փաշինյանին, նաև կարևորելու տարածաշրջանում սեփական դերակատարությունը:Ավելին19:5104.05.26 -
ՔաղաքականԹուրքիայի փոխնախագահ Յըլմազը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին ջերմ հյուրընկալության համարՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի Հանրապետության փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից։Ավելին19:3004.05.26 -
ՔաղաքականԻտալիայի վարչապետը Հայաստանից պաշտոնական այցով մեկնել է ԱդրբեջանԱյս մասին հայտնել են Ադրբեջանական ԶԼՄ-ները և լուսանկար հրապարակել Մելոնիի դիմավորման արարողությունից։Ավելին19:1604.05.26 -
ՔաղաքականԶելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումիցԼավ հանդիպում էր Նիկոլ Փաշինյանի հետ։ Կարևոր է, որ մենք վերականգնենք մեր երկրների միջև ակտիվ երկխոսությունը։ Այս մասին X-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։Ավելին19:0804.05.26 -
ՀասարակականԼարված իրավիճակ, բողոքի ակցիա՝ համալիրի մոտ. ամոթանք և նամակ՝ ԵվրոպայինԵվոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովն ու դրան հաջորդած պանելային քննարկումներն ուղեկցվում են բողոքի ակցիաներով: Վաղ առավոտից մարզահամերգային համալիրի մոտ են հավաքվել տասնյակ քաղաքացիներ, հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ պահանջելով եվրոպացի առաջնորդներից ժողովրդավարական արժեքներ ոչ միայն քարոզել, այլև տեր կանգնել դրանց:Ավելին19:0004.05.26 -
ՔաղաքականՀայ-ֆրանսիական ջերմ ու եղբայրական հարաբերությունները Ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէհայ-ֆրանսիական ջերմ ու եղբայրական հարաբերությունները Ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ:Ավելին18:4204.05.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Տագնապ և ցնծություն. եվրոպացի առաջնորդների երևանյան հավաքը՝ հակառակ դիրքերիցՀայլուր 18։30 Տագնապ և ցնծություն. եվրոպացի առաջնորդների երևանյան հավաքը՝ հակառակ դիրքերիցԱվելին18:3004.05.26 -
Քաղաքական«Հայր Մերը» 3 լեզվով գիտի, Եվրոպա գնալն էլ հեշտանալու է. Ռոբերտ Քոչարյանին «անհարմար» հարցեր են տվելՄի շարք կարծրատիպեր է կոտրել Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով երիտասարդների ամենասուր հարցերին:Ավելին18:2304.05.26 -
ՀասարակականԲուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշինԱյսօր՝ մայիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Գայի պողոտայից դեպի Աճառյան փողոց տանող հատվածում, բուսաբանական այգու դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 61-ամյա Տիգրան Մ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և 52-ամյա Նարինե Հ․-ի վարած «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե արգելապատնեշին, մասամբ հայտնվել արգելապատնեշի վրա և բախվել ծառին։Ավելին18:1504.05.26 -
ԱշխարհՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի «սրտին». Կիևը սպառնում է դրոններ ուղարկել՝ Հաղթանակի օրվա շքերթինԵվրոպական քաղաքական համայնքը, որը ստեղծվել է 4 տարի առաջ, Ուկրաինային համակողմանի աջակցություն ցուցաբերելու նպատակով, գրեթե նույն ոգով էլ անցկացնում է իր 8-րդ՝ երևանյան գագաթնաժողովը: Ուկրաինայի նախագահը նոր ֆինանսական ու ռազմական աջակցության շուրջ մի շարք պայմանավորվածություն է ձեռք բերել եվրոպացի առաջնորդների հետ տետատետ հանդիպումներում: Երևանից Զելենսկին սպառնացել է Մոսկվային՝ հայտարարելով, որ մայիսին 9-ի Հաղթանակի շքերթին, հնարավոր է նաև ուկրաինական ԱԹՍ-ներ մասնակցեն: Նրա այս ելույթից ժամեր առաջ Կարմիր հրապարակից 7 կմ հեռու ռուսական ՀՕՊ-ը ուկրաինական անօդաչու է խոցել:Ավելին18:0004.05.26 -
ՔաղաքականԵթե Ադրբեջանն այլևս պահանջներ չունի Հայաստանից, ինչո՞ւ Ալիևը չի ստորագրում այդքան գովազդած պայմանագիրը․ ՄուրազիԱդրբեջանին Հայաստանի գրեթե բոլոր շահերը զիջած ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում է ձևավորել այնպիսի տպավորություն, թե խաղաղության գործընթացը հասել է վերջնական հանգրվանի։ Ընդ որում, հանրությանը ներկայացվում է, թե Ադրբեջանը այլևս պահանջներ չունի Հայաստանից։Ավելին17:4504.05.26 -
ՔաղաքականԵվրոպան շոյում է, Ալիևը շնորհակալ է Փաշինյանին՝ «խիզախ քայլերի» համարԵվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովին տեսակապով միացած Իլհամ Ալիևը քննադատել է Եվրախորհրդարանին հայամետ բանաձև ընդունելու ու Ադրբեջանին, իբր, զրպարտելու համար: Ապրիլի վերջին էր Եվրախորհրդարանը վերահաստատել աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանությանը, դատապարտել հայերի անարդարացի կալանավորումները և հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը: Ալիևին արձագանքել է Եվրախորհրդարանի նախագահ Մեցոլան՝ հայտարարելով, որ Եվրամիության խորհրդարանը ժողովրդավարական մարմին է ու երբեք չի փոխի իր որդեգրած դիրքորոշումը: Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի արձագանքել իր ադրբեջանցի գործընկերոջը և հույս է հայտնել, որ 2028-ին կմեկնի Ադրբեջան:Ավելին17:2604.05.26 -
ՔաղաքականԹուրքիան և Հայաստանը Երևանում ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակներում Անիի կամրջի վերականգնման մասին համաձայնագիր են ստորագրելԹուրքիան և Հայաստանը Երևանում ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակներում Անիի կամրջի վերականգնման մասին համաձայնագիր են ստորագրել:Ավելին17:1704.05.26 -
ՀասարակականՍամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը` Կանդազը, դադարեցրել է հացադուլըԼեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը` Կանդազը, դադարեցրել է հացադուլը։ Այս մասին հայտնում է ԶԼՄ-ներին ասել է փաստաբան Արմեն Ֆերոյանը։Ավելին17:0404.05.26