Լրահոս
2025-01-23
-
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 23.01.2025Մամուլի տեսություն 23.01.2025Ավելին11:5023.01.25 -
ԻրավականԱնդրազգային հանցավոր կազմակերպության անդամները հափշտակել են շուրջ 810 մլն ՀՀ դրամի ֆինանսական միջոցներՀայաստանի Հանրապետության և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ 2022 թվականի մարտից 2023 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստեղծել և ղեկավարել են անդրազգային հանցավոր կազմակերպություն՝ իրականացնելով առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն: Հանցավոր կազմակերպության կազմում ներգրավվել է առնվազն 144 անդամ, այդ թվում՝ անչափահասներ: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հանցավոր կազմակերպության մեջ ներգրավված անձինք ստեղծել և ուղղորդել են կեղծ բովանդակությամբ համացանցային կայքեր, սոցիալական ցանցերում իրականացրել են գովազդներ, վարձակալել են գրասենյակային տարածքներ, հանցավոր գործունեությունը քողարկելու նպատակով հաճախակի ստեղծել և փոփոխել են մտացածին ընկերությունների անվանումները և դրամական փոխանցումներ կատարելու համար կիրառվող բանկային հաշվեհամարները, կիրառել են արտասահմանյան վիրտուալ հեռախոսահամարներ, պոլիգրաֆ սարքով իրականացրել են նոր ներգրավվող աշխատակիցների ստուգումներ, աշխատակիցների տվյալների բացահայտումից խուսափելու համար նրանց տվել են կեղծանուններ և հերթական համարներ, հրահանգավորել են հնարավոր խնդիրների դեպքում համապատասխան վարքագծի կանոնների վերաբերյալ, տեղադրել և գործարկել են էլեկտրոնային տվյալների և այլ կրիչների ոչնչացման մեխանիզմներ: Այսպիսով, հանցավոր կազմակերպության անդամները կապ հաստատելով հիմնականում եվրոպական երկրների բնակիչների հետ և ներկայանալով որպես արհեստական բանականությամբ գործող հեղինակավոր ու մեծ եկամուտներ ապահովող միջազգային ներդրումային ընկերության աշխատակիցներ՝ կատարել են համակարգչային հափշտակություններ: Կազմակերպության անդամները տուժողներին մոլորեցնելուց և նրանց վստահությունն ամրապնդելուց հետո վերջիններիս ուղղորդել են տարբեր չափերի գումարներ փոխանցել իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին: Արդյունքում, հանցավոր կազմակերպության անդամները ստացել են օտարերկրացի 1404 տուժողի՝ առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 810 մլն 71 հզր 577 ՀՀ դրամի ֆինանսական միջոցները տնօրինելու և օգտագործելու իրական հնարավորություն: Հանցավոր կազմակերպության 1 ղեկավարի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (համակարգչային հափշտակությունը), 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (ապօրինի գործունեություն իրականացնելու կամ ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով իրավաբանական անձ, դրա առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելը կամ օգտագործելը կամ նույն նպատակով անհատ ձեռնարկատեր հաշվառելը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացումը), 1 այլ ղեկավարի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (համակարգչային հափշտակությունը), 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (ապօրինի գործունեություն իրականացնելու կամ ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով իրավաբանական անձ, դրա առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելը կամ օգտագործելը կամ նույն նպատակով անհատ ձեռնարկատեր հաշվառելը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացումը) և 16 անդամի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (համակարգչային հափշտակությունը): Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:Ավելին11:4523.01.25 -
Մամուլի տեսությունՇտապում են Եվրոպա. «Հրապարակ»Չնայած Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մեկնարկի մասին Եվրաքվեի նախագիծը դեռ խորհրդարանում չի ընդունվել, սակայն ՀՀ ԱԺ-ն, ի դեմս Ալեն Սիմոնյանի, եվրաինտեգրմանն աջակցող պետությունների խորհրդարանականների հավաք է նախաձեռնել, պանելային քննարկումներ` «Միասին՝ հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով, որոնց մեկնարկը կտրվի այսօր՝ Dvin Seven Vision հյուրանոցում։Ավելին11:3023.01.25 -
ԻրավականԱմբողջական եկամուտների հայտարարագիրը պարտադիր չէ բոլոր երկրներում. փաստաբանՓաստաբան Գեղամ Հակոբյանն անդրադարձել է եկամուտների համընդհանուր հայտարարագրին` ներկայացնելով այլ երկրներում պատկերը. «Ամբողջական եկամուտների հայտարարագիրը պարտադիր չէ բոլոր երկրներում։ Համառոտ ներկայացված են այն երկրների օրինակները, որտեղ պարտադիր չէ ներկայացնել համընդհանուր հայտարարագիր․ 1. Այս երկրներում հարկվում են միայն երկրի ներսում ստացված եկամուտները և հայտարարագիր չի ներկայացվում • Հոնկոնգ • Սինգապուր • Մալայզիա • Կոստա Ռիկա • Պանամա 2. Երկրներ, որտեղ ֆիզիկական անձանց եկամտահարկ չկա, ուստի հայտարարագիր ներկայացնելու անհրաժեշտություն ևս չկա. • Արաբական Միացյալ Էմիրություններ • Սաուդյան Արաբիա • Քուվեյթ • Կատար • Բահրեյն • Օման 3. Երկրներ՝ պարզեցված հարկային համակարգով, որտեղ բոլոր հարկերը կարող են պահվել ավտոմատ, առանց բարդ հաշվարկների, իսկ քաղաքացիներն ազատված են հայտարարագիր ներկայացնելուց. • Մեծ Բրիտանիա (մեծամասնության համար, եթե լրացուցիչ հարկման ենթակա այլ եկամուտներ չկան, որոնք արտացոլված չեն հարկային համակարգում ինքնաշխատ եղանակով) • Գերմանիա (նույն կերպ) • Ճապոնիա • Շվեդիա և Դանիա (հարկերը հաշվարկվում են ավտոմատ՝ գործատուի տրամադրած ինչպես նաև բանկային տվյալների հիման վրա)։ 4. Որոշ երկրներում հայտարարագիր ներկայացվում է միայն որոշակի եկամուտներ ունենալու, սահմանված չափաքանակը գերազանցելու կամ բիզնես վարելու դեպքում. • ԱՄՆ (պարտավոր են հայտարարագրել բոլոր եկամուտները, ներառյալ՝ արտասահմանյան, բայց որոշ բացառություններ կարող են ազատել հայտարարագրումից): • Կանադա (մեծամասամբ վարձու աշխատողների համար, իսկ եթե լրացուցիչ հարկման ենթակա եկամուտներ չկան, հայտարարագիր ներկայացնելու կարիք չկա)»:Ավելին11:1523.01.25 -
ՀասարակականՈւշադրություն․ փորձարկվելու է էլեկտրական շչակԱյս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։Ավելին11:0523.01.25 -
ՔաղաքականՓողը հանձնենք հող հանձնողին. 168.amՀայաստանի հանրային-քաղաքական կյանքը տասնամյակներ շարունակ հիմնված է եղել ու է՛ բազմաթիվ միֆերի վրա, որոնք, հօդս ցնդելուց հետո անգամ, շարունակում են տիրապետող մնալ։ Այդ առասպելներից մեկը վերաբերում է հայ հասարակության վարքագծին, պետության համար կենսական հարցերի նկատմամբ հանրային արձագանքի մեխանիզմներին։Ավելին11:0023.01.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․99 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․07 դրամ:Ավելին10:4523.01.25 -
Աշխարհ110 օր՝ ծովի տակ. 59-ամյա գերմանացին ապրելու տեղ է գտել և համաշխարհային ռեկորդ սահմանելՀաջողության պատմություն ջրի հատակից. 59-ամյա ինժեներ Ռուդիգեր Քոխը համաշխարհային ռեկորդ է սահմանել: Նա 110 օր է՝ ապրում է ծովում՝ 11 մետր խորության մեջ:Ավելին10:3523.01.25 -
ՔաղաքականԱյս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ լայնամասշտաբ հшրձակման հավանականությունը բարձր չենք գնահատում. զեկույցՀայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը` հայերեն և անգլերեն։ Մասնավորապես, «Ռազմաքաղաքական ռիսկեր» բաժնում գրված է. «Տարբեր փաստերի, տեղեկությունների ու երևույթների վերլուծության հիման վրա սույն զեկույցի հրապարակման պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում։ Միաժամանակ, պայմանագրահենք խաղաղության և միջպետական հարաբերությունների բացակայության պայմաններում որպես Հայաստանի դեմ ուժի սպառնալիքի ադրբեջանական քաղաքականության գործիքակազմի մաս, կշարունակի պահպանվել սահմանին տեղային լարվածությունների և էսկալացիայի առաջացման ռիսկը, որի որոշակի նվազեցման երաշխիք կարող է լինել 2024 թվականից մեկնարկած սահմանազատման և սահմանագծման գործընթացի սահուն շարունակությունը՝ համաձայն երկուստեք հաստատված ընթացակարգի։ Այս համատեքստում Ծառայության խնդիրն է շարունակաբար գնահատել, թե արդյոք Ադրբեջանի կողմից Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ տարբեր վնասակար խոսույթների հետևողական զարգացումը և ֆինանսավորումը Հայաստանի դեմ ուժի կիրառման սեփական մտադրության «լեգիտիմացման» դրսևորում է։ Այդ խոսույթներից են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի և արևմտյան ադրբեջանցիների», «Հայաստանի ռազմականացման», «ռևանշիզմի», «Զանգեզուրի միջանցքի» խոսույթները։ Զեկույցն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղմամբ։Ավելին10:2623.01.25 -
Մամուլի տեսությունՏավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները. «Հրապարակ»Ուշագրավ է, որ Փաշինյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հունվարի 27-ից մինչեւ փետրվարի 10-ն արձակուրդ է ուղարկել: Երեկ մարզպետի պատգամավոր եղբորը՝ Վահե Ղալումյանին հարցրինք. ճի՞շտ է, որ սկսվել է սահմանազատման գործընթացը։ Պատգամավորն ասաց՝ տեղյակ չէ։Ավելին10:1523.01.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին հյուսիսարևմտյան 2-5մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 23-24- ին հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։Ավելին10:0023.01.25 -
Մամուլի տեսությունՈրքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»Սակայն հարկ է նշել նաեւ, որ ամեն դեպքում համընդհանուր հայտարարագրումը միլիարդավոր դրամներով ավելացնելու է ՀՀ պետական բյուջեն։Ավելին09:5223.01.25 -
Մամուլի տեսությունՏրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել»․ «Փաստ»Ի մասնավորի, 10 ուղևորության փաթեթի համար կսահմանվի 2000 ՀՀ դրամ, իսկ օգտագործման ժամկետը՝ 45 օր, ներկայիս 2200 ՀՀ դրամի և 30 օրվա փոխարեն։ 300 դրամանոց ուղետոմսի օգտագործման ժամկետը կդառնա 180 րոպե՝ ներկայիս 90 րոպեի փոխարեն։ Փոփոխություններ կլինեն նաև հետևյալ փաթեթներում. 1 օր – 900 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորություններ՝ ներկայիս 8 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն, 7 օր – 5000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ՝ ներկայիս 30 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։Ավելին09:4923.01.25 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:4523.01.25 -
Մամուլի տեսությունԻնչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը․ «Փաստ»Թեպետ ՔԿ-ն միայն «ինիցիալներ» է նշում, մեր տեղեկություններով, հաղորդագրությունում նշված Գ. Խ.-ն Գիգոլ Խասիկյանն է՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Նոյեմբերյանի մասնաճյուղի տնօրենը: Այն, որ թիրախում է հայտնվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը և նրա տնօրենը, տեղացիների զարմանքն է հարուցել: Բանն այն է, որ Գիգոլ Խասիկյանը Նոյեմբերյանում հայտնի է որպես հարգանք վայելող մարդ, որը ավելի քան 20 տարի մեծ հաջողությամբ անտառապետ ու անտառտնտեսության տնօրեն է եղել: Իսկ Նոյեմբերյանի անտառտնտեսությունը ոչ միայն մարզում, այլև Հայաստանում ընդհանրապես միշտ համարվել է լավագույններից մեկը, այդ թվում՝ խախտումների նվազագույն ցուցանիշով: Ավելին, ըստ տեղեկությունների, 2018 թ. իշխանափոխությունից հետո ոչ մեկ անգամ ստուգումներ են եղել Նոյեմբերյանի անտառտնտեսությունում, սակայն գրեթե խախտումներ չեն արձանագրվել, նույնիսկ այն պարագայում, որ տեսչական մարմինների որոշ աշխատակիցներ որոշակի «ջանք ու եռանդ» են ներդրել բացահայտումներ անելու ուղղությամբ:Ավելին09:4223.01.25 -
Մամուլի տեսությունՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները ճամպրուկային տրամադրություն ունեն. «Ժողովուրդ»Սիրո Ամիրխանյանի նշանակումը գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում դժգոհություն է առաջացրել համակարգի ներսում։Ավելին09:3823.01.25 -
Մամուլի տեսությունԸնդդիմադիր պատգամավորը անակնկալի է բերել իշխանություններին. «Ժողովուրդ»Ընդդիմադիր պատգամավորի այս որոշումը, իհարկե, տհաճ անակնկալ է եղել նաեւ իշխանությունների համար, քանի որ Մարտուն Գրիգորյանը բավականին ճանաչված է Գյումրիում եւ ունի մեծ ընտրազանգված։ Վերջինս 2008 թվականին եւս մասնակցել էր Գյումրու քաղաքապետի ընտրություններին։ Մարտուն Գրիգորյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ նրա օգնական Լիզա Գասպարյանն ասաց. «Այս պահին ձեռնպահ կմնամ մեկնաբանություն տալուց: Կարծում եմ, որ առաջիկայում՝ կարճ ժամանակահատվածում, պարոն Գրիգորյանն իր վերջնական որոշումը կհայտնի»:Ավելին09:3423.01.25 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին09:3023.01.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՓաշինյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հունվարի 27-ից մինչեւ փետրվարի 10-ն արձակուրդ է ուղարկել:Ավելին09:2023.01.25 -
ՄիջազգայինՎերադարձ՝ ավերված քաղաք. լվացքի առաջին պարանները Գազայում՝ արյունալի պատերազմից հետոԻսրայելը խոշոր ռազմական գործողություն է սկսել Հորդանանի արևմտյան ափի Ջենին քաղաքում: Պաղեստինի իշխանությունները առնվազն 6 զոհի, 35 վիրավորի մասին են հայտնում: Դիտորդները մտավախություն ունեն, որ Իսրայելի այս հարձակման պատճառով կարող է վտանգվել գերիների փոխանակումը: Չնայած հայտարարված հրադադարի խախտումներին, պատերազմի պատճառով իրենց տները լքած հազարավոր պաղեստինցի փախստականներ վերադառնում են:Ավելին09:0023.01.25