Լրահոս
2026-05-07
-
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետ«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բելգիայի միջև երկկողմ գործընկերության զարգացման հարցեր, որում առանձնահատուկ դերակատարում ունեն երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված կապերն ու առաջադեմ օրակարգը: Գոհունակությամբ ընդգծվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները և քննարկվել են Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման հեռանկարները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ. նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շարունակական ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերը:Ավելին18:0007.05.26 -
ՄիջազգայինՉինաստանում երկու նախկին պաշտպանության նախարարների մահապատժի են դատապարտել կոռուպցիայի համարՌազմական տրիբունալը համապատասխան դատավճիռը կայացրել է Վեյ Ֆենհեի և Լի Շանֆուի նկատմամբ։ Նրանք մեղավոր են ճանաչվել կաշառք ստանալու համար։Ավելին17:4707.05.26 -
ՄիջազգայինՄոսկվան հույս ունի, որ ստիպված չի լինի Հաղթանակի օրը պատասխանել Կիևի հարձակումներին․ Ուշակով«Մեր ԱԳՆ-ն շրջաբերական նոտայով՝ ուղղված Ռուսաստանում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին ու գրասենյակներին, ևս մեկ անգամ դիմել է օտարերկրյա պետությունների իշխանություններին և միջազգային կազմակերպությունների ղեկավարությանը՝ հորդորելով առավելագույն պատասխանատվությամբ վերաբերվել Պաշտպանության նախարարության հայտարարություններին և ապահովել Կիևից ժամանակից շուտ տարհանումը»,- հիշեցրել է Ուշակովը։Ավելին17:3607.05.26 -
ՄիջազգայինՑԱԽԱԼ-ը մեկ ամսվա ընթացքում ոչնչացրել է «Հեզբոլլահի» 200 զինված արմատականների․ Նեթանյահու«Մեկ ամսվա ընթացքում մենք լիկվիդացրել ենք «Հեզբոլլահի» ավելի քան 200 ահաբեկիչների, որոնք գործում էին Իսրայելի քաղաքացիների և ՑԱԽԱԼ-ի զինվորների դեմ», - ասել է Իսրայելի վարչապետը։ Նեթանյահուն նշել է, որ մայիսի 6-ին Բեյրութում ՑԱԽԱԼ-ը վերացրել է «Հեզբոլլահի» «Ռադվան» հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատարին։ «Սա հենց այն բարձրաստիճան ահաբեկիչն է, ով ղեկավարում էր Իսրայելի հյուսիսը գրավելու ծրագիրը», - հայտարարել է վարչապետը։ Նրա խոսքով՝ ոչնչացվածը «կարծում էր, թե կկարողանա շարունակել ղեկավարել հարձակումները Բեյրութում գտնվող իր գաղտնի ահաբեկչական շտաբից»։ «Հավանաբար, նա («Ռադվան» ուժերի հրամանատարը - խմբ. ՏԱՍՍ) մամուլում կարդացել էր, որ Բեյրութում ունի անձեռնմխելիություն, բայց դա այլևս այդպես չէ», - հավելել է Նեթանյահուն։ Ավելի վաղ՝ հինգշաբթի օրը, ՑԱԽԱԼ-ը հաստատել էր մայիսի 6-ին Բեյրութում «Հեզբոլլահ» շարժման «Ռադվան» հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատարի լիկվիդացումը։ Բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ «հարվածների ընթացքում ոչնչացվել են նաև այլ առանցքային ահաբեկիչներ, այդ թվում՝ «Նասեր» ստորաբաժանման հետախուզական բաժնի ղեկավարը և «Հեզբոլլահի» հակաօդային պաշտպանության դիտարկման սպան»։Ավելին17:2107.05.26 -
ԻրավականՎեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցինՆրանց հանդեպ սահմանվեց վարչական հսկողություն խափանման միջոցը։Ավելին17:1107.05.26 -
ՄիջազգայինԵՄ-ն բոյկոտում է Մայիսի 9-ի տոնակատարությունը, որովհետև դա իր համար պարտության օր է․ Վուլին«Մեզ համար դա Հաղթանակի օր է, նրանց համար՝ պարտության օր։ Եվրոպական միությունից Միացյալ Թագավորության դուրս գալով՝ ԵՄ-ն դարձել է այնպիսի երկրների ակումբ, որոնցից յուրաքանչյուրը, բառացիորեն յուրաքանչյուրը, առնվազն մեկ ստորաբաժանում է ունեցել Ստալինգրադի տակ։ Նրանք պարտվել են մայիսի 9-ին, և տրամաբանական է, որ չեն ցանկանում, որ այդ օրը նշվի, և չեն ուզում, որ Սերբիան, որպես ԵՄ անդամության թեկնածու երկիր, լինի հաղթողների կողմում»,- ասել է Վուլինը։Ավելին17:0207.05.26 -
ՀասարակականԵրևանի որոշ հատվածներում կանգառները կարգելվենԱյս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։Ավելին16:5407.05.26 -
ԻրավականԿասկածելի մահ. հանկարծամահ է եղել ռուս բլոգերի մազերը սափրած Գևորգ Մելքոնյանը․ փաստաբանԳևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա Վլադիմիրի Մաքսիմովսկայի՝ Երևանում ցուցաբերած անբարոյական վարքագծի (տարեց ու հիվանդ մարդկանց ծաղրի ենթարկելու, վիրավորելու և հրապարակային բռնություն գործադրելու, ավտոմեքենաները դիտավորյալ վնասելու, Երևան քաղաքի մշակութային արժեքները պղծելու, խանութներում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու) պատճառով մտել էր բլոգերի բնակության վայր, սափրել նրա մազերը և տեսագրության տակ պահանջել հրապարակային ներողություն խնդրել հայ ժողովրդից։Ավելին16:4307.05.26 -
ՄիջազգայինՌուսաստանն զգուշացնում է Կիևում գործող դեսպանատներին. Հաղթանակի շքերթը՝ վտանգի տա՞կՌուս-ուկրաինական ճակատում կդադատարի՞ կրակը մայիսի 9-ի միջոցառումների համար: Ռուսական կողմի այդ առաջարկն անարձագանք է, ռուսներն էլ իրենց հերթին անարձագանք են թողել Կիևի առաջարկը՝ կրակը դադարեցնել մայիսի 6-ից:Ավելին16:3607.05.26 -
ՄիջազգայինՖիցոյի թռիչքը Մոսկվա «հյուսիսային երթուղով» կտևի մոտ չորս ժամ․ ՏԱՍՍԱվելի վաղ «Marker» լրատվական պորտալը՝ հղում անելով Սլովակիայի ԱԳՆ-ում իր աղբյուրին, հայտնել էր, որ Ֆիցոն Մոսկվա՝ Հաղթանակի օրվա տոնակատարություններին կմեկնի չորս երկրների օդային տարածքով։ «Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում սա ամենակարճ երթուղին է. այն կտևի 3,5-ից 4 ժամ՝ կախված օդանավի շարժման համար օգտագործվող միջանցքներից»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նա նշել է, որ Գերմանիայի օդային տարածքից դուրս գալուց հետո ինքնաթիռը կկարողանա թռչել Բալթիկ ծովի չեզոք ջրերի վրայով՝ գտնվելով Ստոկհոլմի և Հելսինկիի դիսպետչերների կառավարման ներքո։Ավելին16:2707.05.26 -
ԻրավականԵրբ բան է հայտնաբերվում, դա վերագրվում է խմբի բոլոր անդամներին, պարտադիր չի, որ Բագրատ Գալստանյանի ձեռքով գրված լինի․ ՔԿ նախագահԱԺ-ում հայտարարեց քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։Ավելին16:1307.05.26 -
ՔաղաքականՔԿ ղեկավարը մոլորեցրել է հանրությանը. Բագրատ Սրբազանը իր ձեռքով ահաբեկչության պլան չի կազմելԱյս մասին հայտարարել է պատգամավոր Գեղամ Մանուկյանը։Ավելին16:0907.05.26 -
ՀասարակականԿասեցվել է «Մեդ փիար Պանացեա» ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթըՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Մեդ Փիար Պանացեա» ՍՊԸ-ին (Երևան, Արին Բերդի փողոց) պատկանող կաթնամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում կատարվել է նմուշառում առկա արտադրանքից: Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Կարկանդակ պանրով և խոզապուխտով», «Կաթնաշոռ Lactoland 5%» և «Թթվասեր առանց լակտոզա 15%» արտադրատեսակների նմուշները «աղիքային ցուպիկի խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) ցուցանիշով, չեն համապատասխանել իրավական ակտերով սննդամթերքի անվտանգությանը և հիգիենային ներկայացվող պահանջներին. արտադրվել է վտանգավոր սննդամթերք: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի և կիսաֆաբրիկատների այս արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթնաշոռ Lactoland 5 %», «Թթվասեր առանց լակտոզա 15 %» և «Կարկանդակ պանրով և խոզապուխտով» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է: Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:Ավելին16:0207.05.26 -
ՔաղաքականՉի կարելի մարտի դաշտում վիրավորված մարդկանց դերը նսեմացնել․ Սեյրան ՕհանյանՉի կարելի մարտի դաշտում վիրավորված մարդկանց դերը նսեմացնել։ ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։Ավելին15:5307.05.26 -
ՀասարակականԷջմիածնում բետոնե սալիկներն ընկել են 37-ամյա տղամարդու վրա. նա տեղափոխվել է հիվանդանոցՄայիսի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենց փողոցի թիվ 6 շենքում շինարարության ժամանակ քարը գլխին ընկնելու հետևանքով գանգուղեղային տրավմա, պոլիտրավմա հարցականով ախտորոշմամբ «Էջմիածին» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ։Ավելին15:4507.05.26 -
ՀասարակականՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱյս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:Ավելին15:3707.05.26 -
ՀայլուրՀայլուր 15։30 Մոսկվան մեղադրում է Երևանին խոստումը դրժելու համարՀայլուր 15։30 Մոսկվան մեղադրում է Երևանին խոստումը դրժելու համարԱվելին15:3007.05.26 -
ՔաղաքականԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, ով Փաշինյանի թիմակիցն էր, վիրավորվում է, երբ իր անաչառությունը կասկածի տակ են դնումԱյս մասին հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։Ավելին15:2607.05.26 -
ՔաղաքականԹող Փաշինյանը բարձրանա ամբիոն ու հայտարարի, որ 300 հազար ադրբեջանցի չի գալու Հայաստան. Սամվել ԿարապետյանԼրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը:Ավելին15:0007.05.26