Լրահոս

2026-05-14
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լավ են պոնչիկ-պեռաշկի ուտում, էդ նույն ձև էլ հարկերն են ուտում. Քոչարյան
    Այս մասին Աջափնյակ վարչական շրջանում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Մանրամասն՝ տեսանյութում։
    20:12
    14.05.26
    Ավելին
  • Հայաստան
    Իրանից Հայաստան մտնող հեղուկ գազը կէժանացնի՞ վառելիքը. վարորդները չեն հավատում նախարարին
    Հեղուկ գազի դեֆիցիտ Հայաստանում արդեն չկա, սակայն սակագինը չի նվազում: Վերջին մեկ ամսում մոտ 100 դրամով թանկացել է հեղուկ գազը մեր երկրում: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այս շաբաթ հայտարարել էր, որ նախկին գնին վերադարձ չի լինի: Պատճառներից մեկը, ըստ Պապոյանի, արտահանվող գազի համար Մոսկվայի սահմանած նոր տուրքն է:
    20:00
    14.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ես «համբալ» բառը օգտագործեցի, որովհետև այդ բառը ընդունված է ՔՊ-ում. Քոչարյան
    Հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
    19:53
    14.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ
    Մայիսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանից ու Սփյուռքից թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազում ուխտավոր հայորդիներ: Իր քարոզում պատարագիչ Մուշեղ եպիսկոպոսը, անդրադառնալով տոնի խորհրդին, նշեց, որ Քրիստոսի Համբարձումն ականատեսների վկայությամբ հաստատված իրողություն է, երբ երկինքն ու երկիրը միավորվում են մեկ տեսիլքի մեջ, և հավատավոր ժողովուրդը վերստին զգում է Աստծո հավիտենական ներկայությունն իր կյանքում: «Ավետարանիչների կենդանի նկարագրությամբ մենք տեսնում ենք, թե ինչպես է Քրիստոս մարմնով հեռանում երկրից, բարձրանում երկինք ու անհետանում ամպերի մեջ։ Մարդկայնորեն կարող է թվալ, թե մենք մնացինք մենակ՝ մեր հոգսերին, մեր ցավերին ու մեր առօրյա դժվարություններին դեմ հանդիման։ Բայց… Համբարձման իրական պատգամը լրիվ հակառակն է։ Համբարձումը բաժանումի մասին չէ, այն մարդկային բնության փառավորման պատմությունն է։ Քրիստոս չհեռացավ, որ մեզ լքի, այլ համբարձվեց, որպեսզի լինի ամենուր և ամենքիս հետ», - նշեց Մուշեղ եպիսկոպոսը՝ հավելելով, որ Հիսուս Քրիստոսի համբարձումը քրիստոնեական հավատքի կարևորագույն հիմնասյուներից է, որով բացահայտվում է մարդու փրկագործության ամբողջական պատկերը։ Խոսելով փորձությունների ու մարտահրավերների ժամանակ Աստծուն որոնելու մարդու ներքին ձգտման մասին՝ Սրբազան Հայրն ընդգծեց․ «Հաճախ Աստծուն փնտրում ենք հեռուներում, մինչդեռ Նա ներկա է մեր առօրյայի ամենափոքր թվացող պահերի մեջ։ ․․․Աստված սիրում է մարդուն՝ մարդու միջոցով։ Արդ, չփնտրե՛նք Աստծուն միայն հրաշքների մեջ։ Փնտրե՛նք Նրան համբերության, ներողամտության և սիրո մեջ։ Եվ կտեսնենք, որ մեր Տերը երբեք մեզ չի լքել, Նա այստեղ է՝ մեր մեջ, մինչև աշխարհի վախճանը։ Աստծուն գտնելու համար պետք չէ փախչել իրականությունից, պետք է Աստծուն փնտրել իրականության մեջ»։ Պատարագիչ Սրբազանն անդրադարձ կատարեց նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական իրողությանը՝ հաստատելով, որ Սուրբ Էջմիածինը Աստծո և մարդու հանդիպման տեսիլքն է, որի միջոցով և որտեղ հայ մարդը, Միածնի էջքով առաջնորդված, գտնում է իր հոգու փրկության ճանապարհը։ «Կաթողիկոսական Աթոռի վերադարձով, Սուրբ Էջմիածինը հայրենիքի ու պետականության հիշողությունը դարձրեց իրական և ապրող նպատակ, որից ծնվեցին հավաքական պատասխանատվության, ազգային միասնականության գիտակցությունը և ազատագրական պայքարի տարբեր նախաձեռնումներ։ ․․․Սուրբ Էջմիածինը դարձավ այն առանցքը, որի շուրջ համախմբվեց աշխարհասփյուռ հայությունը։ Միասնական ազգային, հոգևոր, մշակութային կենտրոնի շնորհիվ հայ ժողովուրդը պահպանեց իր ազգային դիմագիծն ու ինքնությունը և քանի դեռ պետականությունը բացակայում էր, Մայր Աթոռը ստանձնեց պետության գործառույթներ՝ առանց նրան փոխարինելու հավակնության»,- ասաց Մուշեղ Սրբազանը՝ ընդգծելով, որ Սուրբ Էջմիածինը հայ ժողովրդի դարերով բաբախող սիրտն է, որտեղ խտացված է հայի աղոթքը, հավատքը, պատմությունը, հարության հույսը և Աստծո առաջ կանգնելու արժանապատվությունը։ Այդ սիրտը խոցել նշանակում է խոցել ժողովրդի հավատքը, հիշողությունը, միասնությունը։ Վերջում պատարագիչ Սրբազանը հորդորեց ներկաներին իրենց հայացքը դեպի երկինք բարձրացնել ոչ թե հեռավորությունը չափելու, այլ հույսով ապրելու համար, քանզի Քրիստոս մեզ հետ է՝ մեր Եկեղեցու մեջ, մեր աղոթքի մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ։ Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարի Սուրբ Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվեց Հայրապետական մաղթանք: Արարողության ընթացքում հոգևոր դասը և ներկա հավատավոր ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետության անսասանության, պայծառության ու շենացման համար։
    19:49
    14.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այ համբալ, ի՞նչ ունես մեր ինքնության հետ. Քոչարյանը՝ Փաշինյանին
    Այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
    19:45
    14.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Աննա, ինչ դաժան ես, մենք կոնվենցիայի ենք միացել, չենք կարող այդ մարդուն խոշտանգել. Քոչարյանը՝ Փաշինյանին Արարատ լեռը ցույց տալու մասին
    ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արարատ լեռը ցույց տալու մասին։
    19:39
    14.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Աջափնյակի կայարանը չկա, բայց միլիարդները վատնվել են. Աննա Գրիգորյան
    Քաղաքացիների հետ հանդիպմանը ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանը։
    19:34
    14.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլից ուժեղ տղա ստանալը նույնն է, ինչ Վահագն Ալեքսանյանից՝ տուռնիկը. Բորիս Մուրազի
    Աջափնյակ վարչական շրջանում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին հայտարարեց դաշինքի պատգամավորի թեկնածու Բորիս Մուրազին։
    19:29
    14.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ժամանակին Գրիգոր Զոհրաբն էլ էր Էնվեր Փաշայի հետ նարդի խաղում, վերջը տեսանք, թե ինչ եղավ. Իշխան Սաղաթելյան
    Այս մասին Աջափնյակ վարչական շրջանում «Հայաստան» դաշինքի հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
    19:22
    14.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում «BMW»-ն կոտրել է երկաթե սյունը, բախվել բնակչի տան լուսամուտին և կողաշրջվել
    Այսօր՝ մայիսի 14-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Դավթաշեն վարչական շրջանում՝ Գ․ Աղաբաբյան փողոցում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան տարածքում տեղադրված երկաթե սյանը, կոտրել այն, ապա կոտրել ծառի մի հատված և կողաշրջված հայտնվել բնակչի տան մուտքի դիմաց՝ բախվելով պատուհանին ու երկաթե դարպասին։
    19:17
    14.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արտակ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի մայիսի 12-ին Ա.Ա.-ն օգտագործելով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութի ընթացքում կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ: Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ): Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ա.Ա.-ն ձերբակալվել է և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
    19:12
    14.05.26
    Ավելին
  • Քաղաքական
    «Խելագարվելու բաներ» և բորբոքված կրքեր՝ ՔՊ քարոզարշավին. Փաշինյանին խնդրում են չերգել ու չպարել
    «Քաղաքացիական պայմանագիրն» այսօր Երևանում է բուկլետներ ու «Առանց Արցախի՝ իրական Հայաստանի» բրոշ-քարտեզներ բաժանել: Սակայն այդ պատկերով տորթ հրաժարվել է կտրել ՔՊ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, իր խոսքով, «ամենատարբեր մեկնաբանություններից» խուսափելու համար: Սակայն Արցախը հանձնելու համար մեղադրանքներից խուսափել այս անգամ էլ նրան չի հաջողվել. Աջափնյակի բնակիչների և ՔՊ աջակիցների միջև լեզվակռիվ է սկսվել:
    19:09
    14.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գլխավոր հոգեկան հիվանդի նոպաները էլի բռնել է, հայհոյախառն ելույթներ է ունենում, ընկել է հիստերիայի մեջ. Իշխան Սաղաթելյան
    Քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։
    19:00
    14.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թշվառություն, որի անունը կեղծիք է. Բագրատ Սրբազան
    Պարզապես հիշեցնեմ` նոյեմբերի 5-ին տիկին Աննա Գրիգորյանը խորհրդարանում ուղիղ հարցրել էր Քննչական կոմիտեի ղեկավարին` հղում անելով ինձ և Հովհաննես Ավետիսյանին անվանապես: Իսկ Քննչական կոմիտեի ղեկավարն էլ ուղիղ ասել էր, որ «Դուք տեղյակ չեք, որ իր ձեռքով գրված (ժեստերն ու ձայնի երևէջներն աչքիս առջև են) ահաբեկչական պլան գոյություն ունի»: Հետագայում, հավանաբար, նաև ցույց է տրվել սույն «պլանը» Աննա Գրիգորյանին:
    18:50
    14.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանները երիտասարդի մեքենայում հալյուցինnգեն սունկ են հայտնաբերել
    Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ 31-ամյա մի երիտասարդ ապօրինի ձեռք է բերում և իրացնում կոկաին: Մայիսի 11-ին՝ ժամը 18․45-ի սահմաններում, ստացված օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, երիտասարդն ու նրա հայրը ձերբակալվեցին Երևանի Վշտունու նրբանցքում և որդու վարած «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Ձերբակալման պահին երիտասարդը մեքենայից նետել էր էլեկտրական ծխախոտ և ծխախոտի տուփ, որի զննությամբ հայտնաբերվեց կոկաին տեսակի թմրամիջոցով 10 փաթեթ՝ ընդհանուր 11,51 գրամ քաշով։  Փաստի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում, դատարանի որոշմամբ, խուզարկություն կատարվեց երիտասարդի բնակության վայրում․ հայտնաբերվեց էլեկտրոնային կշեռք, թմրամիջոցի օգտագործման համար նախատեսված 9 գլանակ, 13 գրամ մարիխուանա, 23,72 գրամ հալյուցինոգեն սունկ և մեկ դեղահաբ։  31-ամյա երիտասարդը ձերբակալվել է:  Նախաքննությունը շարունակվում է:
    18:41
    14.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մի հատ մի լղոզվեք ավտոյի վրա. քաղաքացին՝ Փաշինյանին ու ՔՊ-ականներին
    Քարոզարշավի ժամանակ ասաց քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ականներին։
    18:34
    14.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Լարված մթնոլորտ՝ քարոզարշավի 7-րդ օրը. փոխադարձ սպառնալիքներ, վիրավորանքներ
    Հայլուր 18։30 Լարված մթնոլորտ՝ քարոզարշավի 7-րդ օրը. փոխադարձ սպառնալիքներ, վիրավորանքներ
    18:30
    14.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ուղիղ I «Հայաստան» դաշինքի քարոզարշավը Աջափնյակում
    Ուղիղ I «Հայաստան» դաշինքի քարոզարշավը Աջափնյակում
    18:21
    14.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի․ «Փաստինֆո»
    Նշենք, որ այսօր տեղի ունեցած ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, Դավիթ Իշխանյանի ազատության հարցում չեն կարող արդյունքի հասնել, նրա կուսակիցները Հայաստանում խոսում են Արցախը հետ բերելու մասին։
    18:15
    14.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Ուժեղ Հայաստան»-ը սկսել է քարոզարշավը Շենգավիթում
    «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը սկսել է քարոզարշավը Շենգավիթում։
    18:07
    14.05.26
    Ավելին