Լրահոս
2026-05-16
-
ՔաղաքականԻսրայելի կողմից Հայաստանը ադրբեջանական դրոշով ներկայացնելը վրիպակ չէր. քաղաքագետԲայց…, միանշանակ համոզված եմ, որ եթե Իսրայելի կողմից իրականացված տարբեր օպերացիաներ սկսենք ուսումնասիրել, ապա կտեսնենք խորհրդապահական հետքը, որը հաճախ ներկայացվել է որպես վրիպակ, սխալ և այլն…Ավելին21:4916.05.26 -
ՄիջազգայինՄեծ անորոշություն՝ Իրանի շուրջ. ի՞նչ կտա Չինաստանի և Հնդկաստանի ակտիվությունըՄեծ անորոշություն՝ Իրանի շուրջ. ի՞նչ կտա Չինաստանի և Հնդկաստանի ակտիվությունըԱվելին21:4516.05.26 -
ՔաղաքականՓաշինյանը աղբ է հավաքում, տրոլեյբուս է նստում և քաղաքացու տրամադրություն է փչացնում. ՔՊ քարոզարշավը«Տրամադրությունս վատ է, որովհետև Ձեզ տեսա»,- ասել է քաղաքացին նախընտրական քարոզով իր խանութ մտած Նիկոլ Փաշինյանին և անհաջողություն մաղթել նրան առաջիկա ընտրություններում: «Քաղաքացիական պայմանագիրը» այսօր Երևանում է եղել ու կրկին կոշտ քննադատություններ լսել:Ավելին21:3016.05.26 -
ՄիջազգայինԵվրամիությունը կարող է գլխավորել Էմանուել Մակրոնը․ Սլովակիայի վարչապետ«Մեզ ուժեղ առաջնորդներ են պետք։ Եթե ինձ հարցնեիք, թե ով կարող է դա լինել այս պահին, ապա ես կասեի, որ միակը, ում այսօր Եվրոպական միությունում համարում եմ ընդունակ ստանձնել այդ դերը (առաջնորդի – խմբ.), Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է»,- ասել է Ֆիցոն ուսանողների հետ հանդիպման ժամանակ, որի տեսագրությունը շաբաթ օրը հրապարակվել է Facebook սոցիալական ցանցի նրա պաշտոնական էջում։ Ֆիցոն հիշեցրել է, որ Մակրոնի լիազորությունները Ֆրանսիայի նախագահի պաշտոնում լրանում են 2027 թվականին։ «Եվրոպային նման մարդիկ են պետք»,- եզրափակել է Ֆիցոն։Ավելին21:2016.05.26 -
Քաղաքական«Ուժեղ Հայաստան»-ի նոր նախագիծը՝ ուղղված բազմազավակ ընտանիքների աջակցությանըՄենք ստեղծելու ենք «Ազգային վերածնունդ» հիմնադրամը, որի նպատակը մեր երկրի աղետալի ժողովրդագրական վիճակը կասեցնելն ու բազմազավակ ընտանիքները խրախուսելն է լինելու։Ավելին21:1516.05.26 -
ՄիջազգայինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինՕրենսդիրը նշել է, որ ներկայացվող համակարգից օգուտ կքաղեն միայն առևտրային նավերը և Իրանի հետ համագործակցող կողմերը։ Նա հավելել է, որ տուրքերի հավաքագրումն ուղղվելու է համակարգի շրջանակում մասնագիտացված ծառայությունների մատուցմանը։Ավելին21:0016.05.26 -
ՔաղաքականԱյս անգամ փոփոխությունները կենսական անհրաժեշտություն են պետության ապագայի համար. Սուրեն Սուրենյանց«2018 թվականի իրադարձությունները դրա ամենախոսուն ապացույցն են։ Այն ժամանակ հարյուր հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան՝ հավատալով արդարության, համերաշխության, արժանապատիվ կյանքի և անվտանգ ապագայի գաղափարին։ Սակայն տարիների ընթացքում ակնհայտ դարձավ, որ միայն իշխանության փոփոխությունը դեռ չի նշանակում պետական մտածողության, կառավարման մշակույթի և հասարակության նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն։Ավելին20:4516.05.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Վատ տրամադրություն և լավ կյանքի խոստումներ. վճռական փուլ է մտնում քարոզարշավըՀայլուր 20։30 Վատ տրամադրություն և լավ կյանքի խոստումներ. վճռական փուլ է մտնում քարոզարշավըԱվելին20:3016.05.26 -
ՄիջազգայինՕտարերկրյա ահաբեկիչները կարող էին ֆինանսավորվել ԱՄՆ բյուջեի հաշվին․ ՎենսՕտարերկրյա ահաբեկչական խմբավորումները ԱՄՆ-ում իրականացված խարդախությունների արդյունքում կարող էին ստանալ ամերիկյան բյուջետային միջոցներ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք, անշուշտ, արձանագրել ենք, որ մի շարք այլ երկրների իշխանություններ և օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններ պոտենցիալ կերպով հարստացել են այդ ռեսուրսների հաշվին», - նշել է նա «Fox News» հեռուստաալիքի լրագրողներին տված հարցազրույցում՝ խոսելով դաշնային ծրագրերի շրջանակներում հատկացվող միջոցների ոչ նպատակային օգտագործման բացահայտված դեպքերի մասին։ Վենսը չի հստակեցրել, թե հատկապես որ խմբավորումների կամ ծրագրերի մասին է խոսքը։ Ինչպես նա նշել է, մասնավորապես եղել են օրինակներ, երբ ԱՄՆ-ում անօրինական ներգաղթյալները խարդախությամբ ֆինանսական օգնություն են ստացել իշխանություններից և այդ միջոցներն ուղղել լատինամերիկյան երկրներում գործող թմրակարտելներին։ ԱՄՆ վարչակազմն այդ կարտելներից շատերին համարում է ահաբեկչական խմբավորումներ։ «Սա անհավանական է. դուք հարկեր եք վճարում, և այդ միջոցները հասնում են ահաբեկիչներին այն ժամանակ, երբ ձեր երկիրը փորձում է խանգարել այդ նույն ահաբեկիչներին սպանել այլ ամերիկացիների։ Սա շոկային է, բայց հենց դա է տեղի ունենում, երբ դաշնային կառավարությունը աչք է փակում այդ ամենի վրա», - հավելել է Վենսը։ Ապրիլի սկզբին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Վենսը պատասխանատու է լինելու ԱՄՆ-ում խարդախության դեմ պայքարի համար։Ավելին20:2416.05.26 -
ՔաղաքականԿոտրած տաշտա՞կ, թե՞ բարգավաճ երկիր. Գագիկ Ծառուկյանն ընտրություն է առաջարկում Արագածոտնի բնակիչներին«Բարգավաճ Հայաստանն» այսօր Արագածոտնի մարզում է եղել: Մարզի բնակիչները ԲՀԿ նախագահին բողոքել են գյուղատնտեսության սոսկալի վիճակից, վարկային ծանր բեռից: Գագիկ Ծառուկյանը ճոխ խոստումներ է տվել՝ ազատել մարդկանց մինչև 3 միլիոն դրամ գյուղացիական վարկերից:Ավելին20:1516.05.26 -
ՄիջազգայինԸնթացիկ տասնամյակը վերածվում է աղետների դարաշրջանի․ Հնդկաստանի վարչապետ«Այսօր մարդկությունը բախվում է բազմաթիվ լուրջ խնդիրների։ Աշխարհը գործ ունի նոր մարտահրավերների հետ։ Նախ կորոնավիրուսի համավարակն էր, այնուհետև սկսեցին բռնկվել պատերազմներ, իսկ հիմա՝ էներգետիկ ճգնաժամը։ Այս տասնամյակն աշխարհի համար վերածվում է աղետների տասնամյակի»,- ասել է վարչապետը։ Մոդին նախազգուշացրել է, որ այս խնդիրներն արագ չլուծելու անկարողությունը կարող է ի չիք դարձնել գլոբալ զարգացման ձեռքբերումները։ «Եթե այս իրավիճակն արագ չփոխվի, վերջին տասնամյակների նվաճումները կչեղարկվեն, և աշխարհի բնակչության հսկայական մասը կսուզվի աղքատության մեջ»,- նշել է նա։ Ընդգծելով տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված համաշխարհային ջանքերը՝ Մոդին հայտարարել է, որ Հնդկաստանն ու Նիդերլանդները համատեղ կենտրոնացած են մատակարարման հուսալի շղթաների ստեղծման վրա։ «Նման ժամանակներում աշխարհը խոսում է կայուն մատակարարման շղթայի մասին, և դրա համար Հնդկաստանն ու Նիդերլանդները ջանքեր են գործադրում ապագային պատրաստ՝ հուսալի և թափանցիկ մատակարարման շղթա ստեղծելու ուղղությամբ»,- ասել է նա։ Հնդկաստանի կառավարության ղեկավարը մայիսի 15-ին մեկնել է հինգ երկրներից բաղկացած շրջագայության։ Նա արդեն այցելել է Միացյալ Արաբական Էմիրություններ։ Նիդերլանդներից հետո նա կուղևորվի Շվեդիա, Նորվեգիա և Իտալիա։Ավելին20:0016.05.26 -
ՔաղաքականՈւժեղ պետության գրավականը անվճար բարձրագույն կրթությունն է. Սամվել Կարապետյանի ուղերձը«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել Երևանի Պետական համալսարանի կազմավորման 107-ամյակի կապակցությամբ։ «Սիրելի դասախոսներ, ուսանողներ և շրջանավարտներ, Շնորհավորում եմ ձեզ Մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի կազմավորման 107-ամյակի կապակցությամբ։ Հայ ժողովրդի համար դժվարին ժամանակներում հիմնադրված ԵՊՀ-ն մշտապես եղել է ոչ միայն հայկական կրթության առաջամարտիկը, այլև հանդիսացել մեր ազգային վերածննդի խորհրդանիշը, հայ գիտության, մշակույթի և ազգային արժանապատվության հիմնասյունը։ Իր ողջ պատմության ընթացքում Մայր բուհը եղել է ոչ միայն գիտելիքի, այլև ապագայի կերտման վայր. այստեղ կրթություն ստացած սերունդներն են կառուցել մեր պետականությունը, պաշտպանել մեր երկրի սահմանները, զարգացրել գիտությունը, պահպանել և հարստացրել մեր մշակույթն ու արվեստը։ Ուժեղ Հայաստան կառուցելու ճանապարհին Մայր բուհն ունենալու է առանցքային, ռազմավարական դերակատարում։ Ուժեղ պետություն ունենալու գրավականներից մեկը որակյալ և բոլոր քաղաքացիներին հասանելի՝ գործնականում անվճար բարձագույն կրթության ապահովման հասանելիությունն է, ինչին մենք առաջիկայում հասնելու ենք։ Կրկին շնորհավորելով այս նշանավոր օրվա առթիվ՝ ԵՊՀ ողջ պրոֆեսորադասախոսական կազմին մաղթում եմ անսպառ ուժ և նորանոր գիտական նվաճումներ, իսկ ուսանողներին՝ անկոտրում կամք և բարձր պատասխանատվություն մեր պետության վաղվա օրվա հանդեպ։ Բարի երթ և նորանոր հաջողություններ»,-ասված է ուղերձում։Ավելին19:4916.05.26 -
ՔաղաքականԱղետաբեր իշխանությանը հեռացնելու պարզ մեխանիզմ է առաջարկում Քոչարյանը. «Հայաստանը»՝ Արարատում«Ժողովուրդը, որը չի հարգում իր հերոսներին, հերոսներ չի ունենում»,- այսպես է արձագանքել «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը գործող իշխանության ներկայացուցիչների այն մեղադրանքներին, թե ընդդիմությունը չափազանցնում է 44-օրյա պատերազմի զոհերի թիվը։ Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահը մի պարզ հարց է տվել. «Երբ այդ երիտասարդներին զորակոչել եք, ցուցակներ ունեցե՞լ եք, թե՞ ոչ, մարդիկ անուն-ազգանուն ունեցե՞լ են, թե՞ ոչ: Հիմա ասում ենք՝ հրապարակեք, հարգեք այդ մարդկանց հերոսությունը, տպագրեք, մի հուշամատյան սարքեք: Եթե մենք սխալվում ենք, ներողություն կխնդրենք»:Ավելին19:4516.05.26 -
ՀասարակականԾաղկաձորի ճանապարհին «Audi A3»-ը տապալել է երկաթե էլեկտրասյունը և մի քանի պտույտ շրջվել. կան վիրավորներԱյսօր՝ մայիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի դեպի Ծաղկաձոր տանող կամրջի սկզբնամասում «Audi A3» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել երկաթե էլեկտրասյունը, ապա բախվել քարերին և 2 պտույտ շրջվելով՝ հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։Ավելին19:3016.05.26 -
ՔաղաքականԵրկու օր առաջ ասացի «համբալ», ասացին՝ Ձեզ վրա գործ կհարուցեն պետական գաղտնիք հրապարակելու համար. ՔոչարյանՔաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։Ավելին19:1516.05.26 -
ՔաղաքականՄուրճի, բռնելու դարաշրջանը պետք է փոխվի բահի, գործի դարաշրջանի. «Ուժեղ Հայաստանը»՝ ԳեղարքունիքումԵնթակառուցվածքների զարգացում, աղքատության նվազեցում, ժողովրդագրական աճ. սրանք «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի կարծիքով՝ լուծելի խնդիրներ են, եթե Գեղարքունիքի բնակիչները հունիսի 7-ին «ճիշտ ընտրություն» կատարեն և մերժեն գործող իշխանությանը։Ավելին19:0416.05.26 -
ՔաղաքականԻնչ տարբերություն Ալիևի և Փաշինյանի միջև, Ալիևն էլ է հարձակվում մեր եկեղեցու վրա. Աննա ԳրիգորյանԱրարատի մարզում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանը։Ավելին18:5316.05.26 -
ՔաղաքականՆիկո՛լ, քո սերը մեր ազգին սպանում է, դու հո մանյակ չե՞ս. Քրիստինե ՎարդանյանԱրարատի մարզում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանը։Ավելին18:4716.05.26 -
ՔաղաքականՄենք դիմում ենք Ռոբերտ Քոչարյանին ու ասում՝ ավագ եղբայր, մենք քո օգնության կարիքն ունենք. Բորիս ՄուրազիՀավաքի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Բորիս Մուրազին։Ավելին18:4116.05.26 -
ՔաղաքականԵս հավատում եմ մեր ժողովրդի ուժին ու միասնությանը. Զեմֆիրա Միրզոևա«Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց Զեմֆիրա Միրզոևան։Ավելին18:3616.05.26