Լրահոս
2025-09-20
-
Մամուլի տեսությունՄիանձնյա «գաղափարախոսություն». «Փաստ»Այն, ինչ հրապարակվել է, ձևով կամ արտաքուստ նման է գաղափարական դոկտրինի, հակիրճ՝ պետական գաղափարախոսության: Մի բան, որ Հայաստանի անկախ պետականության վերականգնումից ի վեր, մեր երկիրը, ցավոք, չի ունեցել: Մինչդեռ դա անհրաժեշտություն էր դեռևս 1990-91 թվականներից, որպեսզի հնարավոր լիներ հստակ ձևավորել այն գաղափարական, ընդհանուր արժեքային կողմնորոշիչները, որոնց վրա հիմնվեր դաստիարակությունը՝ մանկապարտեզից սկսած, դպրոցում, և որոնց վրա հիմնվեր պետական քարոզչությունը, անկախ այն բանից, թե որ ուժը կամ ինչ կուսակցություն է 5-10 տարվա ժամանակահատվածում դարձել (դառնալու) իշխանություն:Ավելին10:4520.09.25 -
Քաղաքական1 տարի 7 ամիս է` Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին հրաձգության հետևանքով ոչ մի զինվոր չի զոհվել կամ վիրավորվել. Փաշինյան«Անկախությունից ի վեր մենք նման 1 տարի 7 ամիս չենք ունեցել։ Սա խաղաղություն է։ Այնպես ենք անելու , որ այդ 1 տարի 7 ամիսը դառնա 2 տարի 7 ամիս, 3 տարի 7 ամիս, 4 տարի 7 ամիս, 5 տարի 7 ամիս, 50 տարի 7 ամիս, 100 տարի 7 ամիս, 200 տարի 7 ամիս և այսպես շարունակ»,– ասաց նա։Ավելին10:3020.09.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովԷլ ավելի ինտենսիվ շարունակվելու են քպական իշխանության հարձակումները Հայ առաքելական եկեղեցու վրա, և դրան պետք է հնարավորինս պատրաստ լինել:Ավելին10:2520.09.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:1520.09.25 -
Մամուլի տեսությունՎաղարշապատում ընդդիմադիր թեկնածուի ազգականներին ազատում են․ «Հրապարակ»Ինչքան մոտենում է ՏԻՄ արտահերթ ընտրության օրը, այնքան ագրեսիվ են դառնում ՔՊ-ի քայլերը Վաղարշապատ խոշորացված համայնքում։ Ամեն գնով հաղթանակ կորզելու համար ՔՊ-ն փորձում է իր ճանապարհից հեռացնել բոլոր նրանց, ովքեր պոտենցիալ վտանգ են ներկայացնում։Ավելին10:0020.09.25 -
Մամուլի տեսությունՀայաստանը Եվրամիությանը կինտեգրվի ոլորտ-ոլորտ, ամբողջականը չի ստացվում. «Ժողովուրդ»Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարը հայտարարեց, որ ԵՄ-ն Հայաստանի համար դիմակայունության եւ աճի ծրագրի երկրորդ փուլի ֆինանսավորումն է հատկացնում։ «Ավելի քան 200 միլիոն եվրոյի մասին է խոսքը, որը կխթանի կապակցվածության, դիմակայունության եւ բիզնեսի զարգացման ոլորտում ներդրումները։ Սա վկայում է Հայաստանի հստակ բարեփոխումների օրակարգին հավատարիմ լինելու մասին։ Սա նաեւ վկայում է ձեր հստակ հանձնառության մասին՝ կարեւոր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելուն», – հայտարարեց Կոսը։Ավելին09:5220.09.25 -
Մամուլի տեսությունԻնչպե՞ս են որոշում «կառավարման ճգնաժամը». «Փաստ»Նման հաշվարկ է արվել ՀԷՑ-ի հետ կապված: Ստացվել է, որ 2024 թվականի սկզբին ՀԷՑ-ն ուներ շուրջ 1 մլն 80 հազար բաժանորդ, և այդ թվականին ընկերությունն ստացել է 12245 գրավոր և հավաքական 345997 բանավոր դիմում-բողոքներ: Ստացվում է, որ 2024 թվականին ՀԷՑ բաժանորդների շուրջ 30 %-ն է բողոքել մատուցվող էլեկտրական էներգիայի մատակարարման ծառայությունից:Ավելին09:4820.09.25 -
Մամուլի տեսությունԴավիթ Տոնոյանի նկարն իրենց հեռախոսի էկրանին դրած ՔՊ-ականները հիմա մերժում են նրան. «Ժողովուրդ»ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ԱԺ նախագահին` 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ժամանակավոր քննիչ հանձնաժողովի նրստում հնչեցրած իր խոսքերի սղագրությունները ստանալու համար: Սակայն ամիսներ շարունակ ԱԺ նախագահը ոչ պատասխանում, ոչ մերժում, ոչ էլ տրամադրում է դրանք նախկին նախարարին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է հենց ինքը՝ Դավիթ Տոնոյանը:Ավելին09:4520.09.25 -
Մամուլի տեսությունԱռաջիկայում պետք է սպասել ՔՊ-ի նոր հարձակումների Հայ առաքելական եկեղեցու վրա. «Փաստ»Ինչի՞ մասին են վկայում ինչպես Վեհափառի պաշտոնական այցը, այնպես էլ այդ այցի ընթացքում կաթոլիկ եկեղեցու ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ քննարկված հարցերի բովանդակությունը: Առաջինը, ինչ միանգամից ուշադրություն է գրավում, այն է, որ թե՛ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման, թե՛ արցախահայության իրավունքների, թե՛ Բաքվի կողմից գերության մեջ պահվող հայերի վերադարձի հարցերում ՀԱԵ դիրքորոշումը մնում է անսասան ու հստակ: Եվ դա՝ չնայած փաշինյանական իշխանության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ծավալած վայրագ արշավին, զազրախոսական ու քարոզչական ահաբեկությանը, ուղիղ քաղաքական հալածանքներին:Ավելին09:4120.09.25 -
Մամուլի տեսությունՏիգրան Ավինյանը ստել է ԱՆԻՖ-ի հարցում. բացահայտում. «Ժողովուրդ»«Երբ ստեղծվեց այս ընկերությունը, երիտասարդ ուսանողներ ընտրվեցին ամերիկացի գործընկերների կողմից։ Նրանք պետք է կիբեռանվտանգության ոլորտում իրենց ծառայությունները մատուցեին պետական եւ մասնավոր կառույցներին», – ասաց Ավինյանը՝ խոսելով ԱՆԻՖ-ի եւ ամերիկյան «Օրբիս» ընկերության համատեղ նախաձեռնության մասին։ Ըստ քաղաքապետի՝ ծրագիրը գործարկվել էր հենց 2021 թվականին՝ պատերազմից հետո, երբ ակնհայտ էր, որ Հայաստանը չի համապատասխանում կիբեռանվտանգության ժամանակակից մարտահրավերներին։Ավելին09:3820.09.25 -
Մամուլի տեսությունՍրբազանները բանտում էլ են մթնոլորտ փոխել. «Հրապարակ»Մոտ երեք ամիս է, որ ԱԱԾ մեկուսարանի նույն խցում կալանք են կրում Միքայել եւ Բագրատ սրբազանները։ Նրանք ոչ միայն պատվով կրում են իրենց «խաչը» եւ պարբերաբար ուղերձներ հղում ազատության մեջ գտնվողներին, այլեւ հոգեւոր մթնոլորտ են ձեւավորել կալանավայրում։ Ճիշտ է, ԱԱԾ մեկուսարանը համարվում է ամենախիստը, եւ կալանավորների շփումները հասցված են նվազագույնի, բայց, միեւնույն է` սրբազանների բարեպաշտ կերպարը պատերից էլ է թափանցում: Սրբազանների հանդեպ մեծ ակնածանք կա նաեւ կալանավայրի աշխատակիցների շրջանում:Ավելին09:3420.09.25 -
Մամուլի տեսությունՍյունիքի դատախազի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»Սյունիքի ՔՊ-ականները դժգոհ են մարզի դատախազ Մասիս Պողոսյանից: Տեղեկություններ կան, որ նրա մասին դոսյեներ են փոխանցել գլխավոր դատախազին, թե իբր կոծկում է յուրայինների հետ կապված գործերը, հովանավորչություն է իրականացնում։ Մասիս Պողոսյանը, հիշեցնենք, Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է, Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի քեռորդին, որի պատճառով աչք է փակում համայնքապետի ապօրինությունների վրա, սակայն մյուս համայնքապետերի դեմ վարույթներ է հարուցում։Ավելին09:3120.09.25 -
Մամուլի տեսությունՔՊ-ի կեղծիքներից անցել է 3 տարի. քննությունը գնում է, նոր կեղծիքի ռիսկերը` ավելանում. «Ժողովուրդ»Նորացված ՔՊ-ի ծրագրի հիմքում դրված է «Իրական Հայաստան» գաղափարական մոտիվը։ Սակայն այս մոտիվի ներքո ոչ թե զարգացվում է ՔՊ-ի նախորդ քաղաքական գիծը, այլ փաստացի մերժվում է։ Օրինակ՝ կուսակցության կանոնադրությունից հանվել է Արարատ լեռան նկարագրությունը, որը նախկինում զարդարում էր կուսակցության լոգոն ու դիտվում էր որպես ազգային տեսլականի խորհրդանիշ։Ավելին09:2820.09.25 -
Մամուլի տեսությունԳյումրին առանց տոնի. իշխանության «պատժի» նոր մեխանիզմը. «Փաստ»Իսկ իրականությունն այն է, որ խնդիրը սոսկ տվյալ օրվա տոնակատարություն անցկացնելը կամ չանցկացնելը չէ: Գյումրին, որը Հայաստանի մշակութային և զբոսաշրջային կենտրոններից մեկն է, այս տարի ընդհանրապես մնացել է առանց պետականորեն կազմակերպված որևէ նշանակալի միջոցառման։ Մի քաղաք, որի անունը տարիներ շարունակ ասոցացվել է փառատոների, մշակութային խանդավառության ու մարդաշատ հրապարակների հետ, հիմա կարծես մոռացության է մատնված։Ավելին09:2520.09.25
2025-09-19
-
ԻրավականԶենքի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնում. բացատրական աշխատանքը շարունակվում էՀամայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 17-ին բաժին է ներկայացել 38-ամյա տղամարդ և կամավոր ներկայացրել ապօրինի պահվող որսորդական հրացան։ Նա հայտնել է, որ զենքը գտել է ձեղնահարկը մաքրելիս, և այն պատկանել է հանգուցյալ հորը։Ավելին23:5619.09.25 -
ՔաղաքականՕտարերկրացի հանրահայտ փաստաբաններ են միանում Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմինԱվելի քան 90 օր կանալավորված բարերար Սամվել Կարապետյանը նոր միջազգային փաստաբաններ կունենա: Հայ, ամերիկացի և բրիտանացի գործընկերներին շուտով կմիանա ֆրանսիացի հայտնի փաստաբան Շառլ Կոնսինին:Ավելին23:4819.09.25 -
ՀասարակականՄհեր Մկրտչյան փողոցից դեպի Վազգեն Սարգսյան փողոց ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմՍեպտեմբերի 22-ից Ադամյան փողոցում՝ Մհեր Մկրտչյան փողոցից դեպի Վազգեն Սարգսյան փողոց ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմ:Ավելին23:4119.09.25 -
ՔաղաքականԱԱԾ պետը ՀՀ անկախության օրը դիմավորելու է Բաքվում. Տիգրան Քոչարյան«Հայաստանի Ազգային Անվտանգության ծառայության պետ Անդրանիկ Սիմոնյանը Հայաստանի անկախության օրը դիմավորելու ա Բաքվում.. Теперь я видел все շարքից»։Ավելին23:3619.09.25 -
ՀասարակականԱշնանը հանկարծ անձև է եկել ու Երևանը կաթվածահար է. Քրիստինե ՎարդանյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.Ավելին23:2819.09.25 -
ՀասարակականՈւզում եմ դառնամ բանակի տղա, պապայիս ճարեմ, բերեմ տուն. սեպտեմբերյան Եռաբլուրի աղաղակող ձայներըԱրցախում գերեզմաններ թողած մարդիկ հիշատակի այս օրը լրագրողների հետ խոսելու սիրտ չունեն: Մեր պատմության հերոսները որդիներ են ու հայրեր, որ Եռաբլուրում գերեզմանաքար ունեն գրկելու:Ավելին23:1219.09.25