Լրահոս
Իրավական
17:25
10.09.25
113

Մեկ օրում արձանագրվել է 18 ավտովթար, 25 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել

Img default alt hy

Օրվա ընթացքում ոստիկանությունը բացահայտել է 133 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։ Ամենաշատը եղել են տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը չունեցող անձանց կողմից մեքենա վարելու դեպքերը՝ 38։

Բացի այդ, արձանագրվել է 13 մարմնական վնասվածք պատճառելու, 9 հոգեկան ներգործության, 8 ֆիզիկական ներգործության և 7 անձնական ունեցվածքի գողության դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է 5 գողություն և 1 մարմնական վնասվածք պատճառելու դեպք։ Հետախուզման մեջ գտնվող 10 անձ հայտնաբերվել է, իսկ 5-ը կամավոր ներկայացել են։ Նույն ընթացքում գրանցվել է նաև զենք-զինամթերք կամավոր հանձնելու 16 դեպք։

Ճանապարհատրանսպորտային պատահարների մասով՝ վերջին մեկ օրում արձանագրվել է 18 ավտովթար, որոնց հետևանքով 25 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել։