Լրահոս
Հասարակական
11:12
21.07.22
120

Գնել Սանոսյանը դիտարկել է Կապան-Տաթև ճանապարհի տարբեր հատվածներում ընթացող աշխատանքները

Img default alt hy

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հուլիսի 20-ին աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր։

 

Նախարարը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ անցել է Կապան-Տաթև ճանապարհով, դիտարկել նրա տարբեր հատվածներում այժմ ընթացող բարեկարգման, վերանորոգման ու թերությունների վերացման աշխատանքները, ճանապարհաշինական ընկերությունների պատասխանատուների հետ քննարկել շինարարության ընթացքը, առկա թերությունների վերաբերյալ հանձնարարականներ տվել։

 

Գնել Սանոսյանը դիտարկել է նաև նոր կառուցվող Տանձավեր-Բարձրավան, Տաթև-Լծեն ճանապարհները։

 

Սիսիան համայնքում մարզային ու համայնքային իշխանությունների հետ ՀՀ ՏԿԵ նախարարը ծանոթացել է կառավարություն-համայնք համաներդրմամբ իրականացված սուբվենցիոն ծրագրերի արդյունքներին։