Լրահոս
Իրավական
17:45
06.10.25
174

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալեցին բնակարանային գողության մեղադրանով հետախուզվողին

Img default alt hy

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները հոկտեմբերի 4-ին` ժամը 14.50-ին, մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել 33-ամյա տղամարդու:

Սեպտեմբերի 30-ից Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից նա հետախուզվում էր բնակարան ապօրինի մուտք գործելով գողության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք։