Լրահոս
Արցախ
19:44
19.09.25
154

Էդ արյունը հենց անձամբ ձեր ձեռքի վրա ա. դավաճանված Արցախի անկումը

Արցախի վերջին՝ մեկօրյա պատերազմի երկրորդ տարելիցն է: 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժը 9 ամսվա բլոկադայից հյուծված Արցախի ու արցախցիների դեմ սանձազերծեց ամենադաժան ագրեսիան: Միայնակ, առանց մայր Հայաստանի օգնության՝ Արցախի ժողովուրդը Ադրբեջանի տասնյակ հազարանոց զորքի դեմ 24 ժամ դաժան պայքար մղեց: Ուժերի հատման պիկին ստիպված եղավ հանձնվել ու բռնել գաղթի ճանապարհը: