Լրահոս
Աշխարհ
16:52
10.09.25
134

Ծեծված նախարարներ, նախագահի այրված նստավայր, հրաժարական տված վարչապետ. ժողովրդի ցասումը՝ Նեպալում

Նեպալում շարունակվում են սեպտեմբերի 8-ից սկսված զանգվածային անկարգությունները: Ցուցարարների գործողություններին այս գիշեր միջամտել է երկրի բանակը, փորձել կարգի բերել անկառավերլի ամբոխը: 

Բողոքի ցույցերի կազմակերպիչ «Զեթ սերունդ» անունով շարժումը հայտարարել է, որ պահանջում է լուծարել երկրի Ներկայացուցիչների պալատը, Սահմանադրության փոփոխություններ սկսել և նոր ընտրություններ անցկացնել: