Լրահոս
Քաղաքական
23:16
10.09.25
143

Ադրբեջանցիների «պրոխոդնոյ դվոռ» կամ «մեկ անձի թատրոն» է դառնո՞ւմ Հայաստանը. Փաշինյանը՝ ԱԺ-ում

 

Խորհրդարան-Կառավարություն հարցուպատասխանին Փաշինյանն այսօր դատարկ ձեռքով չի գնացել: Եթե նախկինում Հայաստանի վարչապետը «Իրական Հայաստանի» ոսկեգույն մակետն էր հետը ման տալիս, դրանով մասնակցում խորհրդարանական հարցուպատասխանին, այսօր Փաշինյանը Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի պատճեններն է տարել խորհրդարան, թափահարել ամբիոնից ու հայտարարել, որ հայ-ադրբեջանական խաղաղությունը հաստատվել է: