Լրահոս
Հասարակական
21:13
06.10.25
236

4-ամյա երեխան անզգուշաբար ընկել է, վնասվել ու արնահոսել․ նրա կյանքը հասցրել են փրկել

Img default alt hy

Պարեկների արագ արձագանքման և բժիշկերի ջանքերի շնորհիվ երեխան փրկվեց

Հոկտեմբերի 5-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներին մայրաքաղաքի Ծարավ Աղբյուրի-Աճառյան փողոցների խաչմերուկում ծառայություն իրականացնելիս մոտեցել է մի ավտոմեքենա, որով ամուսիններն իրենց 4-ամյա երեխային շտապ տեղափոխում էին բժշկական կենտրոն։ Հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։

Նրանք պարեկներից օգնություն են խնդրել՝ հայտնելով, որ 4-ամյա երեխան անզգուշաբար ընկել է, վնասվել ու արնահոսում է։

Պարեկներն արագ երեխային տեղափոխել են բժշկական կենտրոն։ Երեխայի կյանքը փրկվել է։